Հայտարարություն մրցույթի մասին

Հայտարարություն մրցույթի մասին

Մրցույթի համարը 228/18

Պատվիրատուն` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն, որը գտնվում է քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, հայտարարում է Մրցույթ։ Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի կարիքների համար Սպանդարյան ՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարերի և սկավառակային փականի շենքի կապիտալ վերանորոգման նախագծային աշխատանքների ձեռքբերման գնման պայմանագիր (այսուհետեւ` պայմանագիր):

Աշխատանքների կատարումն անհրաժեշտ է իրականացնել պայմանագրի երկկողմանի ստորագրման պահից 60 օրացուցային օրվա ընթացքում: Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի մրցույթին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի մատակարարների/կապալառուների եւ երրորդ կողմի աշխատանքներ (ծառայություններ մատուցողի) կատարողի ներգրավման քաղաքականության պահանջների: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող` Մասնագիտական փորձառություն, Ֆինանսական միջոցներ, լիցենզիաներ: Ընտրված մասնակիցը որոշվում է սահմանված պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի համար վճարումը կիրականացվի Կատարողին առաջարկվող պայմանագրի նախագծում սահմանված կարգով: Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչեւ սույն մրցույթի հայտերի (տեխնիկական եւ տնտեսական առաջարկ) բացման նիստը։ Ընդ որում, փաստաթղթային ձեւով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձեւով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։ Էլեկտրոնային ձեւով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձեւով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։ Մրցույթի առաջարկները (տեխնիկական, տնտեսական) անհրաժեշտ է ներկայացնել քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեով, փաստաթղթային ձեւով մինչեւ 2019թ հունվարի 29-ը, ժամը 11:00, եւ դրանք պետք է կազմված լինեն հայերեն։ Տեխնիկական առաջարկն ուսումնասիրելուց եւ հաստատելուց հետո Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է հրավեր գնային առաջարկները ներկայացնելու համար: Հայտերի (տեխնիկական, տնտեսական առաջարկների) բացումը տեղի կունենա քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, 2018թ. հունվարի 29-ին, ժամը 11:00-ին։ Մասնակիցների, Տեխնիկական փորձի, Նույնանման պայմանագրերի իրականացման փորձի վերաբերյալ պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար մասնակիցները հայտով (տեխնիկական, տնտեսական առաջարկ) պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների գծով մասնագետ Ա. Նիկոլայանին։

Հեռախոս` 0284 50022

Էլ. փոստ [email protected]

Պատվիրատու` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ

Տպել
12510 դիտում

Առաջարկվում է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու ինստիտուտ ներդնել

Ոստիկանությունը հայտնում է երեխայի վաճառքի դեպքի մասին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան

Վաղվանից կտաքանա 7-9 աստիճանով. փետրվարի 20-ին որոշ շրջաններում ձյուն կտեղա

Յուրի Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի հետ

«Ուստա, չալե՛ Ձոնն Ուրախության»

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտումը. պաշտպան

Բակո Սահակյանն ընդունել է Հակոբ Արշակյանին

105 սուբվենցիոն հայտ է ստացվել Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ. կմարզվի աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ

3 տարի հետախուզման մեջ գտնվող գորիսեցին հայտնաբերվել է օդանավակայանում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք

Արարատի մարզում հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով

Աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում է՝ մասնակցելու բանակում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ փակ քննարկմանը

Փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի տարածքում գրանցվել է 75 հանցագործություն, 6 տրանսպորտային պատահար

Զովունիում 6 մեքենա է բախվել, այդ թվում՝ թիվ 269 և 39 երթուղայինները. կան վիրավորներ

ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է այսօր ստացել

Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը