Երևան
14 °C
ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը կարծում է, որ ադրբեջանցիները միտումնավոր են այնպես արել, որ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը չկարողանա մասնակցել Բաքվի աշխարհի 2018 թ. առաջնությանը: Նման կարծիք նա արտահայտեց այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ապրիլին Ֆերդինանդը (73 կգ քաշային կարգ) Եվրոպայի չեմպիոն էր դարձել մաքուր հաղթանակներով: Այդ թվում մաքուր հաղթանակ էր տարել նաեւ եզրափակչում ադրբեջանցու նկատմամբ, եւ սա, ըստ Նազարյանի, Ադրբեջանում հաշվի են առել, այդ պատճառով էլ հրաժարվել են անհատական անվտանգություն ապահովել:
«Սկզբում ուզում էին, որ գնայիք: Մեր ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպումներ ունեցավ: Արդեն խոսակցություններն այնպիսին էին, որ պետք է գնայինք, բայց Բաքվի կողմը գիտեր՝ ինչ մարզիկ է Ֆերդինանդը, որ մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ, երեւի դա էլ խնդիր էր, որ չկարողացան ապահովել մեր անհատական անվտանգությունը: Նրանք պատրաստ էին մեզ ընդհանուր անվտանգություն տրամադրել, իսկ դա Հայաստանի Հանրապետությանը չէր բավարարում»,- ասաց նա:
Մասնագետը նշում է, որ տարին ավելի լավը կլիներ, եթե Հայաստանը մասնակցեր աշխարհի առաջնությանը: Սակայն, ամեն դեպքում, ընդհանուր արդյունքներից գոհ է: ՀՀ-ն ներկայացնող մարզիկները մրցանակային տեղեր են զբաղեցրել միջազգային տարբեր մրցաշարերում, եւ ամենակարեւորը՝ Ֆերդինանդ Կարապետյանը 13 տարի անց Հայաստան է բերել Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
«13 տարի Եվրոպայի չեմպիոն չէր եղել: Ես էի դարձել, 13 տարի անց Ֆերդինանդը դարձավ, ասեմ, որ, այո՛, հաջող տարի էր: Եթե աշխարհի առաջնությունն էլ լիներ ավելի լավ կլիներ»,- ասաց նա:
Ֆերդինանդ Կարապետյանն աշխարհի 2018 թ. առաջնությունը բաց թողնելու մասին չի մտածում: Արդեն նախապատրաստվում է հաջորդին ու իր առջեւ հաղթելու նպատակ է դնում: Նաեւ կենտրոնանում է Տոկիոյի 2020 թ. օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ հավաքելու վրա: Վստահ է իր ուժերի վրա: Նշում է, որ շանսեր ունի:
«Եվրոպայի առաջնությունում լավ հանդես եկա եւ ոսկի նվաճեցի, շատ ուրախ եմ դրա համար: Ցավալի է, որ աշխարհի առաջնությանը չմասնակցեցի, բայց կյանքը շարունակվում է: Պատրաստվում եմ հաջռորդին: Կապացուցեմ, որ հենց այնպես չէ, որ պատրաստվում եմ, եւ Աստված տա՝ աշխարհի ու օլիմպիական խաղերի չեմպիոն դառնամ: Օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու մասին շատ չեմ անհանգստանում, քանի որ բոլոր շանսերն ունեմ: Կարեւորը վնասվածքներ չլինեն: Միավորներ ունեմ, պարզապես պետք է պահպանել դիրքերը, եւ վերջ: Կարծում եմ՝ կհայտնվեմ օլիմպիական խաղերում»,- ասաց նա:
ՀՀ հավաքականի ձյուդոիստների մրցաշրջանը սկսվելու է 2019 թ. հունվարից: Հունվարի 7-16-ը Ֆերդինանդ Կարապետյանն ու Արդեն Խանջյանը (90 կգ) մեկնելու են Ավստրիա՝ ուսումնամարզական հավաքի: Հետո 1 շաբաթ հավաք կլինի Երեւանում՝ «Օլիմպավանում»: Հունվարի 24-28-ը Իսրայելում այս 2 մարզիկները կմասնակցեն Գրան պրիի, փետրվարի 16-18-ը՝ Ֆրանսիայում կայանալիք Մեծ Սաղավարտի մրցաշարի, փետրվարի 24-29՝ Գերմանիայում կայանալիք Գրան պրիի: Դրանից հետո, ըստ մարզիկների մարզավիճակի, կորոշվեն հետագա անելիքները: Մյուս ձյուդոիստները կմասնակցեն եվրոպական գավաթների խաղարկությունների: Եթե լավ արդյունքներ գրանցեն, կմասնակցեն մեծ մրցաշարերի:
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից
Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը
Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա
Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով
Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին
Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան
Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից
ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել
Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան
Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան
Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)
Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան
2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել
«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ
© 2024 Հայկական ժամանակ