«Եղել եք ավագանու անդամներ և ոչ մի բան չեք արել», «Քուա՛նշ, պարո՛ն քաղաքապետ»․ Մարությանն ու Դավիթ Խաժակյանը բանավիճեցին

Տրանսպորտային նոր ցանցի ներդրման վերաբերյալ Երեւանի ավագանու նիստին թեժ քննարկում տեղի ունեցավ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի եւ քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում հայտարարեց, որ բրիտանական կազմակերպության կողմից հասարակական տրանսպորտ նստող, իջնող ուղեւորների նոր հետազոտությունն իրականացվել է 2017 թ.-ի հունիսին, 5 ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիներում․

«Այն, որ ասել էինք 2014-ինը, իրենք 2017-ին արդեն ճշգրտումներն արել են: 2013-ի պահանջարկի էական փոփոխման մասին վկայող որեւէ տվյալ չկա: Ի՞նչ եք հարցրել բրիտանական ընկերությունից, որ իրենք տվյալ չեն ներկայացրել: Հասկանալի չէ, զեկույցում ասել են ամեն ինչ: Այդ զեկույցը համապատասխանում է, եւ մենք կարող էինք սկսել, եթե մենք, իհարկե, գլուխ հանեինք այդ տրանսպորտային ցանցից: Ցավում եմ, որ գլուխ չհանելու լուծում ընտրվել է փնովել այդ նախագիծը»,- ասաց Խաժակյանը:

Հայկ Մարությանը օրերս չէր բացառել, որ քաղաքապետարանը կարող է հրաժարվել բրիտանական կազմակերպության նոր տրանսպորտային ցանցի ուսումնասիրությունից, որը պատվիրել էին նախորդ իշխանությունները։

Մարությանը վստահեցրեց, որ իրենք գլուխ հանում են նոր տրանսպորտային ցանցի նախագծից եւ օր առաջ փորձում են լուծել Երեւանի տրանսպորտային խնդիրը:

«Եթե դուք զեկույցներ եք կարդում, ես անձամբ շփվում եմ ընկերության ներկայացուցիչների հետ: Երբ իրենց հարց տվեցի՝ պե՞տք է արդյոք չափել նոր ուղեւորահոսքերը, ասացին՝ այո, պետք է»,- ասաց քաղաքապետը:

Մարությանի խոսքով՝ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն 2 տարի է պետք․

«Այն ժամանակ 55 հազար դրամ աշխատավարձ եք ստացել, եղել եք անցած ավագանու անդամներ եւ ոչ մի բան չեք արել, այսօր ունենք պրոբլեմատիկ զեկույց, ձեր էդ հանձնաժողովն անգործության է մատնված եղել՝ ըստ իս: Որովհետեւ էն զեկույցը, որ բերել են մեզ, ես համարում եմ անբավարար։ Դուք, որ ավելի շատ ու ճիշտ աշխատեիք բրիտանական ընկերության հետ, միգուցե այսօր կարողանայինք տրանսպորտային նոր ցանցի ներդրման գործընթացը սկսել»,- ասաց Մարությանը, ինչին ի պատասխան Դավիթ Խաժակյանն ասաց.

«Քուա՛նշ, պարո՛ն քաղաքապետ, էդ հիսուն հազար դրամի վրա։ Որեւէ մեկին հանձնարարեք, պատրաստ եմ քննարկել, բանավիճել, թող որեւէ կետում ասեն՝ այ էս բանը, որ դուք չեք արել, լավ չի եղել։ Եւ ձեր համար շատ անցանակալի է լինելու, եթե տարվա վերջ քաղաքի խնդիրները վերագրեմ ձեր ստացած աշխատավարձին։ Դա ի՞նչ ասելու բան է»,-վրդովված արձագանքեց Խաժակյանը:

Տպել
2993 դիտում

Ավտովթար-վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կա երկու տուժած

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար

«Արաքս» հանդիսության սրահից 9 քաղաքացի է տեղափոխվել Ճամբարակի ԲԿ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է մարզում ծննդօգնություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ

Բախվել են թիվ 10 երթուղին սպասարկող «Գազել», «Opel Astra G» և «Kia Sportage» մակնիշների ավտոմեքենաները

Հրազդանի 39-ամյա բնակչի մոտից սուբուտեքսի հաբեր, դանակ ու ներարկիչ է հայտնաբերվել. հաբերն իրացնողը եւս գտնվել է

Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel Astra G» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները

Սոթքում վիճաբանության ժամանակ 49-ամյա բնակիչը դանակահարել է համագյուղացիներին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է լուսանկարների ցուցահանդես

Ոստիկանության Մուշի բաժնում քաղաքացին «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ եւ 75 հատ փամփուշտ է հանձնել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելին

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում Է պահանջել կրած վնասի համար

Արման Սարգսյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը

Սադրանքներն իզուր են, «թավիշը» «շուշաթուղթ» չի դառնալու

Կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը Արցախում շրջակա միջավայրի վրա. պետնախարար

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը (լուսանկարներ)

Ոստիկանությունը բացահայտել է նախորդ տարվա բնակարանային գողության դեպք. երեք երիտասարդ կալանավորվել է

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը