Սուպերնախարարական համակա՞րգ, թե՞ արդյունավետ կառավարում. ինչ է անում կառավարությունը

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ դեռ վաղ է կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունավետությունը գնահատելու համար: «Արդյունավետությունը գնահատելու համար նախագծի հետ միասին արժեր հրապարակել նաեւ հիմնավորումները: Պրոֆեսիոնալ գնահատական կարող ենք տալ միայն այդ հիմնավորումից հետո»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ դեռեւս գործող փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ փաստատթղթի համաձայն՝ նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: Ի դեպ, սույն նախագիծը ներքին շրջանառության համար է, այն դեռ պետք է քննարկվի եւ բնականաբար, նաեւ փոփոխությունների կենթարկվի:

Նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, բնապահպանության նախարարություն, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, պաշտպանության նախարարություն, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն, տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն եւ ֆինանսների նախարարություն:

Նախագծի համաձայն՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:

Մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Այն կոչվելու է տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն:

Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը եւ կոչվելու է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերական նախարարություն: Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում:

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում նախագծին կից հրապարակել էր նաեւ իր կարծիքը: Մասնավորապես, նա կարծում է, որ կառավարման արդյունավետության տեսանկյունից բավական բարդ է այս փոփոխությունների մեջ տրամաբանություն տեսնելը:

«Մի քանի անհասկանալի նպատակով ստեղծված «սուպեր» նախարարությունների կողքին առանձին նախարարություն է մնում, օրինակ, արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ընդ որում միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանձին արտակարգ իրավիճակների նախարարությունները այդքան էլ տարածված չեն, դրանք հիմնականում ոստիկանության հետ ընդգրկվում են ներքին գործերի նախարարության կամ այլ նախարարության կազմում։ Բացի դրանից միասնական ներքին գործերի նախարարություն ստեղծելով՝ ոչ միայն հնարավոր կլիներ իրականացնել էական խնայողություններ, այլ վարչապետ Փաշինյանը եզակի անգամ կկատարեր իր խոստումը, այն է՝ ստեղծել համակարգ, որով Ոստիկանությունը հաշվետու կլիներ Ազգային ժողովին։

Հավանաբար, սակայն, նոր կառավարությունը իր կառուցվածքը որոշում է, ելնելով ոչ թե արդյունավետությունից, այլ այն հանգամանքից, թե արդյոք տվյալ նախարարության համար ունի հարմար նախարար, թե ոչ: Այս ամբողջ խառնաշփոթի մեջ տուժելու են չափազանց մեծ քանակությամբ մարդիկ, իսկ որ պակաս կարևոր չէ արդյունավետությունը լինելու է ծայրահեղ ցածր»,- գրել է նա:

Հովհաննիսյանին զուգահեռ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ընդգծում է, որ նախարարությունների թիվը պետք է կրճատվի եւ դա քննարկման առարկա չի կարող լինել: «Փոքր երկրի համար նման բյուրոկրատական ուռճացված համակարգ պետք չի, դա ճոխություն է: Վարչապետը ճիշտ է ասում, որ մեկ շնչին ընկնող վարչության, բաժնի պետերը, քաղծառայողները չափազանց շատ են»:

Սակայն, միաժամանակ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ անհրաժեշտ է լուրջ հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու է այս կամ այն նախարարությունը իրար միացվում: «Ես լուրջ հիմնավորումների կարիք ունեմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ենթակառուցվածքների միասնության վերաբերյալ, ինչպես նաեւ դրա մեջ մտնող մյուս խնդիրների: Նույնը կարող ենք ասել էներգետիկայի նախարարության մասին, եթե մենք ջրային ռեսուրսները եւ ամեն ինչ դիտարկում ենք զուտ էներգետիկայի պաշար, բայց արդյո՞ք ջրային կոմիտեն վերահսկում է ջրային ռեսուրսները էներգետիկ նպատակներով, չէ՞ որ այն նաեւ գյուղատնտեսական եւ այլ արդյունաբերական նշանակություն ունի»:

Գյուղատնտեսության եւ տնտեսական զարգացման նախարարությունների միավորումը քաղաքագետը տրամաբանական է համարում: Ըստ նրա՝ գյուղատնտեսությունը տնտեսության ճյուղերից մեկն է:

Արփինե Հովհաննիսյանի հրապարակած նախագծի համարձայն՝ սփյուռքի նախարարությունը վերացվում է: Քաղաքագետն ասում է՝ եթե օրակարգ չունենք, կարելի է լուծարել, եթե օրակարգը ունենք, ապա փակելու խնդիր չկա: «Կարեւոր է հասկանալ, թե ինչպես են օրակարգի խնդիրները լուծվելու: Հայաստանի իրական ստրատեգիական գործընկերը հենց սփյուռքն է: Սփյուռքը մեծ նշանակություն ունի ե՛ւ երկրիը ներկայացնելու առումով, ե՛ւ ներդրումների տեսանկյունից: Կլինի այն նախարարության, թե այլ կառույցի կառուցվածքում դա տեխնիկական խնդիր է: Գնահատական տալ միայն հրապարակված ցանկից ճիշտ չի լինի: Ես վստահ եմ, որ կառավարությունը սփյուռքի հետ իր օրակարգը ուզում է ունենալ, հետեւաբար, եթե այս կտրվածքով, դատենք միայն ցանկի հրապարակմամբ ստացվում է, որ այդ օրակարգը չկա, բայց ես վստահ չեմ, որ այդ օրակարգը կա՝ հաշվի առնելով վարչապետի հայտարարությունները»:

Նշենք, որ նախագիծը դեռ հանրային քննարկման դրված չէ: Կառավարությունը նախնական տարբերակն ուղարկել է բոլոր պետական կառույցներ, որպեսզի մեկ շաբաթվա ընթացքում բոլոր գերատեսչություններն իրենց կարծիքները հայտնեն՝ հետագա լրացումների, ինչպես նաեւ փոփոխությունների համար:

Տպել
1971 դիտում

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան