Ձորագյուղը մանկապարտեզի 2 աշխատակիցներին 6 ամսվա աշխատավարձի պարտք ունի

Լոռու մարզի Ձորագյուղ համայնքը 6 ամսվա աշխատավարձի պարտք ունի մանկապարտեզի թվով 2 աշխատակիցներին: Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Ձորագյուղի գյուղապետ Արշակ Ռամազյանը. «6 ամսվա աշխատավարձի պարտք ունենք, բյուջեն չի հավաքագրվել, ինչի արդյունքում էլ չի վճարվել աշխատավարձը»,-ասաց նա: Համայնքի բյուջեի կատարողականը այս պահի դրությամբ 64 տոկոս է կազմում: Արշակ Ռամազյանը, ով 2 ամիս է, ինչ ընտրվել է գյուղապետի պաշտոնում, իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում է կառավարության աջակցությունը, որը դեռեւս չեն ստացել, հակառակ դեպքում, ստիպված կլինեն փակել մանկապարտեզը, որտեղ 15 երեխա է հաճախում. «Մի քանի ամսով կդադարեցնենք երեւի մանկապարտեզի աշխատանքը, որ կարողանանք փակել այդ պարտքը, ու կարողանանք նորմալ աշխատել ու վճարումներ իրականացնել»,-ասաց նա:

Ձորագյուղ համայնքը 262 բնակիչ ունի, հիմնարկ ձեռնարկություններ ու տնտեսվարողներ գյուղում չկան, հետեւաբար, հարկատուները միայն բնակիչներն են:

Գյուղապետի խոսքով՝ չվճարված աշխատավարձի պարտքը շուրջ 600 հազար դրամ է կազմում:

Տպել
2117 դիտում

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք