Մինչ կոմիտեի ներկայիս ղեկավարի պաշտոնավարումը «Ջրառ» ՓԲԸ-ում որեւէ նմանատիպ խնդիր չի եղել. պարզաբանում

Դեկտեմբերի 21-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը անդրադարձել էր «Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների խնդրին: Բանն այն է, որ արդեն 3 ամիս է՝ նրանք աշխատավարձ չեն ստանում: «Ջրառ» ՓԲԸ-ն մտնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության` Ջրային տնտեսության պետական կոմիտեի կազմի մեջ: Կոմիտեից ՀԺ-ին հայտնել էին, որ կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը անվստահություն է հայտնել «Ջրառ» ՓԲԸ տնօրեն Կարեն Եփրեմյանին՝ նշելով, որ այստեղ գործ ունենք վատ կառավարման հետ: Հարցի հետ կապված ՀԺ-ին պարզաբանում տվեց «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Նախ, հարկ եմ համարում ընդգծել, որ «Ջրառ» ՓԲԸ-ն բնականոն գործող եւ աշխատավարձի պարտքեր չգոյացնող կառույցից վերածվել է աշխատավարձի պարտքեր ունեցող կառույցի՝ բացառապես Ջրային կոմիտեի գործող ղեկավարի գործունեության կամ, մեղմ ասած, ոչ այնքան արդյունավետ գործունեության արդյունքում:

«Ջրառ» ՓԲԸ-ում ներկայումս նմանատիպ իրավիճակ է ստեղծվել բացառապես հանրապետության Ջուր օգտագործողների ընկերությունների (ՋՕԸ-երի) կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով:

Վերջիններիս կողմից վճարումներ չկատարելու բացասական երեւույթը նկատելու եւ պարտքերի անհանգստացնող ծավալներն ընկալելուց հետո «Ջրառ» ՓԲԸ-ն, ուղիղ ազդեցություն եւ լծակներ չունենալով ՋՕԸ-երի նկատմամբ, բազմիցս դիմել է Ջրային կոմիտեի ղեկավարին, անգամ վճարումներ չկատարելու հանգամանքով պայմանավորված կատարել է հարկադրված ջրանջատումներ:

Սակայն կոմիտեի ղեկավարի կողմից պարբերաբար հանձնարարվել է ջրանջատումներ չկատարել (փաստելով, որ իր գիտությամբ վճարումները կկատարվեն հետագայում):

«Ջրառ» ՓԲԸ-ն այս ամենի արդյունքում դարձյալ շարունակել է բազմիցս գրավոր դիմել ե՛ւ կոմիտեի նախագահին՝ խնդրի կարգավորմանն աջակցելու խնդրանքով, ե՛ւ ՋՕԸ-երին՝ շուտափույթ վճարումներ ապահովելու հորդորով, սակայն այս ամենն անցել է ապարդյուն:

Ակնհայտ միտումնավորությամբ, այդ տարբերակով խնդիրը կարգավորման տանելու փոխարեն՝ առավել խորացվել է ստեղծված իրավիճակը:

Այս ամենին զուգահեռ, ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը սեփական անձից հեռացնելու միտումով, ներկայումս նկատվում են անգամ դեպքեր, երբ ջուր օգտագործողների ընկերություններին տրվում են ուղղորդումներ, որպեսզի վերջիններս արտահայտեն որոշակի դժգոհություններ «Ջրառ» ՓԲԸ-ի գործունեությունից: Սակայն այս ուղղորդումներն անցնում են ապարդյուն, իսկ խնդիրները մնում են չկարգավորված:

Ավելին, ցանկալի է ճշգրտել նաեւ հրապարակման մեջ առկա եւ Ջրային կոմիտեի կողմից «Ջրառ» ՓԲԸ-ի բյուջեի հետ ոչ մի կապ չունենալու վերաբերյալ համապատասխան դրույթը եւ ընդգծել, որ կոմիտեն այդտեղ ունի իր գործառույթները եւ տարվա ընթացքում հանգամանորեն ու իրավականորեն քաջատեղյակ է բյուջատային բոլոր գործընթացներից:

Այս եւ նմանատիպ երեւույթների վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ Ջրային կոմիտեի նախագահի կողմից իրականացվում է բացառապես «Ջրառ» ՓԲԸ-ում կադրային փոփոխություններ կատարելու քաղաքականություն (ապացույցը՝ «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի նկատմամբ միմյանց հաջորդող եւ հստակ հիմնավորումներ չունեցող կարգապահական տույժերի կիրառումը), որն արտահայտվում է հիմնարկը լիովին կազմաքանդելու գործողություններով:

Սակայն հարկ եմ համարում նշել, որ մինչ կոմիտեի ներկայիս ղեկավարի պաշտոնավարումը «Ջրառ» ՓԲԸ-ում որեւէ նմանատիպ խնդիր չի եղել, ինչը կարող են հավաստել համակարգի աշխատակիցները:

Ամփոփելով ասվածը հարկ եմ համարում հաստատապես ընդգծել, որ «Ջրառ» ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակը բացառապես կապվում է կոմիտեի ղեկավարի գործողությունների, ոչ պատշաճ կառավարման, այդ ամենի արդյունքում պարտքերի շարունակ գոյացման ու ավելացման հետ, որը նա ներկայումս փորձում է յուրաքանչյուր առիթով բարդել ընկերության վրա»:

Տպել
4166 դիտում

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան