Երևան
16 °C
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես ամեն տարի, նվերներ կտա տարվա ընթացքում բարձր ցուցանիշներ գրանցած մարզիկներին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա նշեց, որ պարգեւներ կստանան օլիմպիական մարզաձեւերի աշխարհի առաջնությունների մեդալակիրները եւ Եվրոպայի չեմպիոնները:
2018 թ. այդ մարզիկներն են ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի չեմպիոն), հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (Եվրոպայի չեմպիոն), ծանրորդ Գոռ Մինասյանը (աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (Եվրոպայի չեմպիոն), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր): Ցանկը ՀԺ-ի հետ զրույցում Ռոստոմյանը հաստատեց՝ ավեալցնելով, որ նվերէ ստանալու նաեւ ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Դեկտեմբերի 21-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերին նախարարության կողմից անցկացված քվեարկության արդյունքում հայտնի էր դարձել ՀՀ 2018 թ. լավագույն մարզիկների տասնյակը: Քվեարկությանը մասնակցել էին երկրպագուները՝ SMS քվեարկության միջոցով, լրատվամիջոցները եւ մարզիչները: SMS քվեարկությունը կայացել էր դեկտեմբերի 10-ից դեկտեմբերի 21-ը՝ 18:00-ն: Մարզիչներն ու լրագրողները քվեարկել էին դեկտեմբերի 21-ին՝ 13:00-18:00-ն:
Արդյունքում կազմվել էր հետեւյալ տասնյակը.
Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)
Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն)
Ֆերդինանդ Կարապետյան (ձյուդո)
Վլադիմիր Հարությունյան/ Լեւ Սարգսյան (ջրացատկ, սինքրոն աշտարակացատկեր)
Արսեն Ղազարյան (սամբո)
Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ըմբշամարտ)
Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)
Գոռ Մինասյան (ծանրամարտ)
Գրիգոր Մխիթարյան (սամբո)
Էդգար Ստեփանյան (հեծանվային սպորտ)
Այս տասնյակը բազմաթիվ խոսակցությունների պատճառ էր դարձել: Մասնավորապես դժգոհության առիթ էր, թե ինչու են 10 լավագույնների թվում ընդգրկվել սամբիստներ, քանի որ թեւ այդ մարզաձեւը մտել է օլիմպիական ընտանիք, դեռ խաղերի ծրագրում չէ: Սա խոսակցությունների պատճառ էր նաեւ, քանի որ մասնագետների՝ լրագրողների ու մարզիչների քվեարկության արդյունքում սամբիստներ տասնյակում չկային, նրանք տասնյակ են մտել միայն SMS քվեարկության շնորհիվ, ու հարց էր առաջացել SMS քվեարկության արդար անցկացման վերաբերյալ:
Ռոստոմյանը, սակայն, որեւէ հատուկ պատճառ չնշեց, թե ինչու Ծառուկյանը չի պարգեւատրում տասնյակում ընդգրկված մարզիկներին, ինչպես արել էր 2017 թ.: Հարցին, թե ինչու է այս տարի այսպես որոշվել, նա հետեւյալ պատասխանը տվեց.
«ՀԱՕԿ-ը պարգեւատրում է օլիմպիական մարզաձեւերում բարձր արդյունքներ արձանագրած մարզիկներին (աշխարհի մեդալակիր եւ Եվրոպայի չեմպիոն)»,- ասաց նա:
Պարգեւատրման արարողությունը կայանալու է վաղը՝ դեկտեմբերի 25-ին: Այն տեղի է ունենալու «Օլիմպավանում»: Ինչ վերաբերում է սպորտի նախարարությանը, ապա, ի տարբերություն 2017 թ. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած միջոցառման, այս տարի խորհրդանշական մրցանակների՝ արձանիկների հանձնման հանդիսավոր արարողություն չի լինելու, քանի որ, ինչպես ՀԺ-ի հետ զրույցում նշեցին նախարարությունից, դրա համար հատուկ պետական ֆինանսական հատկացում չկա: Մարզիկները պարզապես պետության կողմից ստանալու են իրենց հասանելիք տարեվերջյան պետական պարգեւավճարները՝ հիմնված տարվա ընթացքում իրենց գրանցած մարզական ցուցանիշների վրա:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ