Նախկին զինծառայողը մի քանի տարի փորձում է վերականգնել առողջությունը. ուշադրություն գրավելու համար կեղծ ահազանգեր է տալիս

Խաղաղապահ զորքերի նախկին զինծառայող, 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող Դավիթ Հակոբյանն արդեն մի քանի տարի է՝ փորձում է վերականգնել զինծառայության ժամանակ սխալ վիրահատության ընթացքում կորցրած առողջությունը:

Այս տարիների ընթացքում Հակոբյանը դիմել է պաշտպանության 3 նախարարներին էլ, սակայն՝ ապարդյուն: Խոստումները՝ նրան Գերմանիայում բուժման ուղարկելու, իրականություն չեն դարձել:

Դավիթ Հակոբյանը դիմել է մեզ՝ բարձրաձայանելով, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի հանդիպում իր հետ, անտեսում է իրեն ուղղված դիմում-նամակները. հանդիպման նպատակն ըստ զինծառայողի՝ իր հետագա բուժման համար քայլեր ձեռնարկելն է:

Մեր զրույցում Հակոբյանը պատմեց, որ մի քանի տարի առաջ՝ 2012 թվականին, խաղաղապահ զորքերում ծառայություն իրականացնելու ժամանակ առողջական վիճակը վատացել է, որովայնի շրջանում սուր ցավեր է ունեցել, ինչի պատճառով նրան տեղափոխել են «Մուրացանի» հոսպիտալ, որտեղ եւ հոսպիտալի արդեն նախկին բժիշկ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթ Հակոբյանին: Զինծառայողի պնդմամբ՝ վիահատությունն արվել է առանց համապատասխան հետազոտություն իրականացնելու. «Աղիքային բորբոքոմ է եղել ինձ մոտ, բայց գրել էին՝ ստամոքսի խոց ունեմ, այնինչ, եթե նման բան լիներ, զգացնել կտար: Հետո աղիքներիցս կտրել հեռացրել են, բայց ինչի համար՝ չգիտեմ: Երկրորդ վիրահատությունն արեցին, որպեսզի առաջինը շտկեն: Վիրահատությունից հետո կոմայի մեջ եմ ընկել, արթնացել եմ մի քանի օր անց, բայց ոչինչ չեմ հիշել»,- մեր զրույցում պատմեց Հակոբյանը: Նա նշեց, որ սխալ վիրահատությունների հետեւանքով 1-ին կարգի հաշմանդամություն է ձեռք բերել: Նախկին զինծառայողի խոսքով՝ արդեն 7-8 տարի է՝ իրեն թողել են առողջական նման վատ վիճակի մեջ ու որեւէ լուծում չեն տալիս խնդրին:

Մեր հարցին ի պատասխան նախկին զինծառայողն ասաց, որ դեռեւս այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հորդորել է չբողոքել բժշկի դեմ՝ խոստանալով բուժում արտերկրում: Սեյրան Օհանյանն ինձ այն ժամանակ ասաց՝ տղա ջան, ոչ մի տեղ ոչ բողոքեք, ոչ բան, կգնաս, կբուժվես: Ես առողջ գնացել եմ, կիսամեռ դուրս եմ եկել էդ հոսպիտալից, իմ առողջական վիճակը գնալով բարդանում է»,- ասաց Հակոբյանը: Նա հավելեց, որ նշված խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել, ապրում է սոցիալապես վատ պայմաններում: «Արդեն գժվել եմ ՊՆ դիմում տանելով, ինձ խաբելով ոչ ընդունում ա պարոն Տոնոյանը, ոչ էլ. ես չեմ հասկանում՝ ինչի չի ընդունում: Օհանյանը էդքան բան խոստացավ, չարեց, նույնը՝ Վիգեն Սարգսյանը չարեց, հիմա էլ պարոն Տոնոյանն է անտեսում: Դիմումով խնդրել եմ՝ կամ ուղարկեն ինձ բուժման, իսկ եթե չեն ուղարկում՝ մի հատ տոմս տան, ես էս երկիրից հեռանամ, էդքան բան եմ ասել, ոչ ասել եմ՝ տարեք էդ անասունին դատեք, ոչ ասել եմ՝ ինչ-որ գործ բացեք, ստից չլչլեք»,- նշեց Հակոբյանը:

Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող Դավիթ Հակոբյանը այժմ մեղադրվում է ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու համար: Մասնավորապես, ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Դավիթ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. հունիսի 21-ին` ժամը 08:47-ին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի իր տանից իր անվամբ գրանցված եւ իր կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին եւ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել այն մասին, թե իբր ՀՀ պաշտպանության նախարարությունում ռումբ կա դրված: Այս գործը մակագրվել է դատավոր Վահե Խալաթյանին, դեռ նիստի օր չի նշանակվել:

Սա առաջին անգամը չէ, երբ նախկին զինծառայողը մեղադրվում է ահաբեկչության մասին կեղծ ահազանգ տալու համար: Նա 2014 թվականին մի քանի անգամ կեղծ ահազանգ է տվել ոստիկանություն այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ կա տեղադրված, բացի դրանից նա կեղծ ահանզագ է ներկայացրել նաեւ իրեն սխալ վիրահատող բժշիկ Գագիկ Թունյանի վերաբերյալ՝ նշելով, թե նրա բնակարանում ռումբ կա տեղադրված: Դավիթ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 259 հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) դատապարտվել 1 տարի 5 ամսվա ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ՝ Դավիթ Հակոբյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան մեկ 1 տարի ժամկետով: 

Նույն թվականին Դավիթ Հակոբյանը կրկին ահաբեկչութան մասին կեղծ ահազանգ է ներկայացրել ոստիկանություն՝ այս անգամ էլ հաղորդելով, թե իբր ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի պետի աշխատասենյակում ռումբ է տեղադրված: Մի քանի անգամ ահաբեկչության մասին կեղծ ահազանգ տալու համար մեղադրվող Դավիթ Հակոբյանը մի քանի ամիս պահվել է «Արմավիր» ՔԿՀ-ում:

Մեր զրույցում Հակոբյանն ասաց, որ կեղծ զանգերի պատճառն իր վրա ուշադրություն սեւեռելն է եղել: «Ստիպված, չունենալով ոչ մի հնարավորություն, էդ տարբերակով փորձել եմ ուշադրություն հրավիրել իմ խնդրի վրա»,- ասաց նախկին զինծառայողը: «2014 թվականին ինձ դատել են 1 տարի 6 ամիս ժամկետով, մի ամիս ու մի քանի օր էր մնում, որ դուրս գայի, ինձ Սերժ Սարգսյանը ներում շնորհեց, դուրս եկա: Պարոն Վիգեն Սարգսյանը ինձ ընդունեց, խոստացավ որ կփորձի օգնի, կուղարկեն բուժման, բայց խաբեց, բան չարեց: Եթե ես դատապարտվել եմ բուժման գնալու համար, իր ընդունելու ու բան չանելու իմաստը որն էր: Ինձ թվում է, որ նախագահը ներում է շնորհում անմեղ մարդուն, ոչ թե հանցագործին»,- ասաց նախկին զինծառայողը:

Նշենք, որ Դավիթ Հակոբյանը ավարտել է «Բերկուտ» թիկնապահական քոլեջը, 2 ամիս թիկնապահ է աշխատել, ապա ծառայության անցել Խաղաղապահ զորքերում:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու նախարարը չի հանդիպում նախկին զինծառայողի հետ, ինչին ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ Դավիթ Հակոբյանն ու նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել են վերականգնողական կենտրոնում: «Խոսել են մոտ կես ժամ, պաշտպանության նախարարը իրեն շատ հստակ բացատրել է, որ հանդիպումը ոչինչ չի տա իրենց, որովհետեւ պաշտպանության նախարարը ի զորու չէ իրավական համակարգի վրա ազդելու»,- ասաց Հովհաննիսյանը՝ պնդելով, որ խնդիրը իրավական տիրույթում է եւ որ պաշտպանության նախարարության ասելիք ու անելիք չեն տեսնում: Մեր դիտարկմանը, որ զինծառայողի պնդմամբ՝ ՊՆ-ից խոստացել են իրեն տեղափոխել արտերկիր՝ բուժման, Հովհաննիսյանն ասաց, որ նույնիսկ դա իրավական տիրույթում է: Ըստ էության՝ Հովհաննիսյանը նկատի ունի այն, որ զինծառայողը իր առողջական վատ վիճակի համար մեղադրում է բժիշկին, բացի սրանից նշում, որ Օհանյանի խնդրանքով չի բողոքել բժիշկի դեմ, քանի որ վերջինս խոստացել էր Հակոբյանին տեղափոխել արտերկիր՝ բուժման:

Անդրադառնալով Հովհաննիսյանի այս մեկնաբանությանը, Հակոբյանն ասաց. «

Իսկ պարոն Տոնոյանի հետ, երբ ես հանդիպեցի առաջին վերականգնողական հիվանդանոցում, լիքը մարդիկ են ներկա եղել, էդ հանդիպումը, մեր խոսելը 10 րոպե էլ չի տեւել ու ինձ ոչինչ չի ասել: Ես միայն խնդրում էի՝ ինձ ընդունի առանձին, քանի որ խնդիրը քննարկելու տեղ չի դա, բայց պարոն Տոնոյանը չընդունեց: Պարոն Հովհաննիսյանը եթե ցանկանում է պաշտպանողական վահանի դեր ստանձնել, ապա ես ասեմ, որ ես իրենց թշնամին չեմ, որքան էլ իրենք իրենց այդպես են պահում: Պարոն Հովհաննիսյանը պարզապես խնդիրս լավ չի իմանում, գուցե դրա համար բացթողում է արել, ես դա ներում եմ»:

Տպել
2610 դիտում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան