Ակտիվ կյանք եմ սկսելու, ամեն ինչ հասցնելու եմ. Պեպելյանը՝ մայրանալու եւ երկարատեւ ստեղծագործական դադարի մասին

Հայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը դեկտեմբերի 12-ին որդի է ունեցել այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ փոքրիկի հետ միասին արդեն տուն են վերադարձել եւ ամեն ինչ նորմալ է. «Փառք Աստծո՝ ամեն ինչ նորմալ է, մեր հանդիպումը կայացել է եւ մենք տանն ենք, իսկ երջանկությանս անունն Արեգ է»:

38-ամյա երգչուհին ասաց, որ աննկարագրելի զգացողություններ ունի. «Չգիտեմ ինչ զգացողություն է դա, ինչ բառեր կարելի է գտնել արտահայտելու համար, բայց կարծում եմ՝ բոլոր մայրերի մոտ նույն զգացողությունն է լինում, ուղղակի ամեն մարդ յուրովի է դրսեւորում»:

Քրիստինե Պեպելյանն ասաց, որ այլեւս երկրպագուներին սպասեցնել չի տա: Երգարվեստում իր կողմից երկարատեւ դադար է եղել, բայց նախքան որդու լույս աշխարհ գալը: Նշեց, որ այս ընթացքում կարողացել է դասախոսի իր աշխատանքը կատարել: Երգչուհին դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ վստահաբար հայտնեց, որ փոքրիկի պատճառով դասերը չեն տուժելու, որովհետեւ ունի ուսանողներ, որոնք այս տարի ավարտական կուրսում են:

«Երգարվեստում էլ շատ չեմ ուշանա, այն ընթացքում, երբ ես սպասում էի Արեգին, դադար իսկապես երկար եղավ: Հիմա արդեն ակտիվ ստեղծագործական կյանք պետք է սկսեմ: Ամեն ինչ հասցնելու եմ: Ամեն ինչ իր ժամանակին»,-ասաց երգչուհին: Պեպելյանը շնորհակալություն հայտնեց բոլոր շնորհավորանքների համար՝ ասելով, որ բոլոր նրանք, ովքեր ուրախացել են իր երջանկությամբ, բոլորին ցանկանում է, որ նույնը՝ կրկնակի, եռակի եւ քառակի անգամ վերադառնա իրենց:

Տպել
10077 դիտում

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր