«Առողջապահության նավապետերը»

21/12/2018 schedule18:22

Բոլոր կառավարությունները իրենց ծրագրերում նախատեսում էին բուժօգնության ծավալի եւ որակի բարելավում՝ չմանրամասնելով այդ ցանկության իրագործման ֆինանսական աղբյուրը: Արդյունքում առողջապահության բյուջեի թերֆինանսավորման պայմաններում նրանք սեփական հանրային պատասխանատվության բեռի մի մասը թողնում էին բուժօգնություն իրականացնող օղակի վրա, որը բաղկացած է բուժաշխատողներից եւ կազմակերպիչներից: 

Այս մասին իր նամակում գրում է բժիշկ-ռադիոլոգ, ՀՀ ՄՌՏ մեթոդի հիմնադիր Արամ Քոչարյանը:

Նա նշում է, որ վերջիններս ֆետիշացնելով սեփական անձն ու  բուժհիմնարկի պատերը, զուգահեռաբար նվազեցնելով անգամ անվանի բժիշկների դերը, հիմնավորում էին բուժանձնակազմի եկամուտների իջեցումը: Կազմակերպիչները ինքնապաշտպանության բնազդով ձեւավորում էին «գլխավորների օթյակ», որ փոխհամաձայնեցված իրականացնեին կառավարության ծրագրերը բուժանձնակազմի հաշվին: «Օթյակի» շնորհիվ է, որ բուժաշխատողների արհմիությունը ցայսօր բացակայում է: Նրանք անգամ իրենց հովանու ներքո ստեղծեցին բազում մասնագիտական ասոցիացիաներ՝ հետագա հարցադրումներից խուսափելու համար:

Այս «օթյակի» ամենահաջողված «ասպետները», որոնք հուշում էին նաեւ թե ինչպես առանց ծախսի ավելացնել լոյալ ընտրողների (պետպատվերի եւ սոցփաթեթի շահառուների) քանակը, նշանակվում էին առողջապահության «նավապետեր»: Քանի որ ոչ բոլորն էին նման բախտի արժանանում եւ իրենց հիմնարկների համար ապահովում արտոնություններ, որոշները դիմում էին անգամ կրիմինալի:

Կազմակերպիչների մյուս մասը մանեւրելով հենց իրենց կողմից դեֆորմացված շուկայում մինչ այսօր բուժաշխատողների վրա հիվանդների արտաքին եւ ներքին վերաուղեգրումների պարտականություններ, անգամ «կլիենտուրայի պլան» են դնում: Իզուր չէ, որ հիվանդն արդեն որպես «կլիենտ» է դիտվում  https://www.lragir.am/2018/11/12/394616/  :

Եզակի բացառությամբ այսօր միայն «պաշտոնաթող նավապետերը» կարող են թույլ տալ իրենց գնել նոր սարքավորում: Մեծ մասն ապավինում է ինչ-որ մեկի նվիրատվությանը: Նվերն ստանալուն պես նրանք մխրճվում են շուկա եւ սահմանում դեմպինգային գներ, որոնք հետագայում ծառայում են պետպատվերի եւ սոցփաթեթի փոխհատուցման համար որպես հիմք: Մինչդեռ ոչ ոք  չի վերանայում այդ խայտառակ գները եւ չի փորձում կարգավորել դեֆորմացված  եւ փլուզվող  շուկան՝ ուղղելով բարեգործներին դեպի մարզեր, արգելելով  նվիրատվությունների հաշվին աշխատող բուժհիմնարկներին շուկայականից ցածր գին սահմանել, ստիպել հաշվարկել ինքնարժեք կամ պրեֆերենցիան  հարկել, որ փոփոխությունների սպասող նոր ներդրողները եւ գործող ՓՄՁ-ները կրկին չտուժեն:

Ապահովագրականներին  եւ պոտենցիալ ընտրողներին գոհացնելու արտառոց  միջոց որպես, նախորդ «նավապետը»   առաջ բերեց ապահովագրության  «հայկական տարբերակը»: Այդ յուրահատուկ «աութսորսինգի» արդյունքում բուժօգնություն իրականացնող օղակին ցայսօր ստիպում են  վճարել ոչ միայն այդ նորամուծությունը  կյանքի կոչելու համար, այլեւ փոխհատուցել ապահովագրական ընկերությունների շահույթը:

Ինչ անի նոր մասնավոր բուժհիմնարկի կազմակերպիչը, ով կարծել է թե աշխատատեղերի ստեղծումը եւ ներդրումները խրախուսվում են նաեւ առողջապահության ոլորտում, մինչդեռ շուկան գնալով ավիրվում է, իսկ նախարարությունը դառնում է ավելի անկանխատեսելի գործընկեր: Չլինելով «օթյակի» անդամ, բայց երիտասարդ, նա գործում է  «կրեատիվ»: Առաջին հերթին տեղացի «Մալիշեւա»-ների հաղորդումների միջոցով սկսում է վարկաբեկել մրցակիցներին: Իսկ քանի որ «կլիենտն արդեն հասունացել է» նա ներմուծում է օտարածին մոլորեցնող գնագոյացում՝ կիրառելով դա սեփական ազգաբնակչության հանդեպ:  Արդյունքում հիվանդը կարծելով, որ տվյալ հիմնարկում գներն ավելի ցածր են, հայտնվում է  ծուղակում եւ ստիպված շուկայականից մի քանի անգամ ավել վճարում: «Էֆեկտիվ» եւ ուրեմն «օրինակելի» այս մեթոդների հեղինակը կարգվում է նոր «նավապետ» եւ մի հրամանով հարվածում իր կնոջ  մրցակից ՓՄՁ-ներին՝ անգամ արգելում նրանց աշխատանքը: 

Ի՞նչ է, տանում ենք  դաշտը մոնոպոլիզացիայի:  Պատկերացնու՞մ ենք թե որքան ռեսուրս է անհրաժեշտ փորձառու ու լավ բժիշկ պատրաստելու համար: Արդյոք  լատենտ գործադուլի դրսեւորում չէ՞, երբ բարձրակարգ բժիշկը հրաժարվում է պետպատվերով եւ սոցփաթեթով հիվանդին բուժել ու միջամտում է միայն, երբ անփորձ կոլեգիան առաջացնում է կատաստրոֆա: Տեղյա՞կ ենք, որ անվանի բժիշկները սկսել են մեկնել արտերկիր բժշկելու:

Բոլորս հայտնվել ենք մի նավակում, որը կողաշրջման եզրին է, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում չի դիտարկվել կազմակերպիչներին այլընտրանք: Բանը նրանում չէ, որ կազմակերպիչները վատն են:  Նրանք ուղղակի այլ կերպ են մտածում ու գործում, քանի որ վաղուց դադարել են բժիշկ լինել եւ այլեւս ամեն օր չեն ապրում  «մի՛ վնասիր» սկզբունքով:

Առողջապահությունում բալանսը վերականգնելուց հետո պետք է ներդրվեն հստակ եւ կանխատեսելի խաղի կանոններ ու այդ դեպքում ինչի՞ հետ էլ նրան միաձուլեն, ովքե՞ր էլ դառնան ղեկավարներ՝ էական չի լինի: Հիմա պետք է համակարգը շտապ բերել «թարազուի»։ Այսօր այն պետք է ղեկավարի անվանի բժիշկ եւ ինչու՞ ոչ կին:

Մինչ որոշում կկայացնեն, խնդրենք ՏՄՊՊՀ-ի նախագահ պարոն Շաբոյանին   պարզաբանել. 

  1. Պահպանել են արդյոք առողջապահության նախարարությունը եւ ապահովագրական ընկերությունները Տնտեսական Մրցակցության Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 2-րդ գլխի, հոդված 5-ի, 7-րդ կետը 2016-2018թ.թ. Պետպատվերի եւ Սոցփաթեթի պայմանագրերի № 06780000-2 եւ ԾՁԲ-160-1 լրացումները տնտեսվարող սուբյեկտներին պարտադրելուց առաջ:
  2. Կան արդյոք վերը նշված պայմանագրերում եւ դրանց լրացումներում նույն օրենքի հոդված 5-ի, 5-րդ կետի խախտման տարրեր:
  • Պարունակում են արդյոք բուժհիմնարկներին պարտադրված նույնաբովանդակ եւ քննարկում չենթադրող, Պետպատվերի հետ հետադարձ կապով կախվածության մեջ դնող այդ պայմանագրերը եւ համաձայնագրերը նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետին, 2- կետի ա․, բ․, ը․ եւ թ․ ենթակետերին, 3 –րդ կետի ա․ եւ բ․ ենթակետերին, ինչպես նաեւ 4-րդ  կետի ա․ եւ բ․ ենթակետերին համապատասխանող դրույթներ: 

Արամ Քոչարյան, բ.գ.թ.

Բժիշկ-ռադիոլոգ, ՀՀ ՄՌՏ մեթոդի հիմնադիր

Տպել
3075 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս