«Յախք, ոնց որ աղջիկ ըլնի» կամ սեռընկալումը մանկապարտեզում. Լյուսի Քոչարյանի անդրադարձը

21/12/2018 schedule15:05

Դեպք մանկապարտեզում.. այո, հասարակության ամենախոր արատները պարտեզից են ձեւավորվում, ծլում-ծաղկում ու արմատներ գցում: Խոսքը ոչ թե կոնկրետ ինչ-որ մանկապարտեզների մասին է՝ լավ ու վատ իմաստով, այլ տարիքային միկրոմիջավայրի:

Աստիճաններով Սոֆիի հետ բարձրանում է խմբից մի աղջիկ: Ու լիաթոք ծիծաղելով ասում.
- Սո՜ֆ, պատկերացնու՞մ ես, էս «այսինչը» (տղա երեխա) շարֆիկը բանծիկի պես ա կապել, ոնց որ աղջիկ լինի:
Սոֆին առանց որեւէ միմիկայի ուշադիր նայում է աղջկան: Չի հասկանում՝ ինչ առումով է դա ծիծաղելի, եւ ինչ արձագանք է իրենից ակնկալվում:
Աղջիկն էլի կրկնում է ծիծաղելով.
- Սոֆ, այ Սոֆ, տեսա՞ր էս «այսինչը» բանծիկի պես ա կապել, յախք ոնց որ աղջիկ լինի:
Սա ասում է 3 տարեկան, այսինքն՝ սեռակառուցման ակտիվ փուլ մտած իգական սեռի երեխան: Ասում է «յախք» իր սեռի վերաբերյալ: Իր սեռը ստորակարգում տղա երեխայի նկատմամբ ու իր սեռին իբր բնորոշ (ո՞վ ասաց, որ բանտը միայն աղջկա է բնորոշ ու յախք է տղայի դեպքում) նշանը հստակ ծաղրելի ներկայացնում: Չեմ ասում՝ համարում, քանզի դեռ փոքր է ինքնուրույն համարելու համար:
Սոֆին դատարկ հայացքով նայեց, նայեց, հասկացավ, որ այդպես էլ չի կարողանալու դիմացինի ակնկալած արձագանքը տալ, ասաց.
- Լավ, դե արի բարձրանանք:

Շատ ընթերցողների ու նման տեսարաններին վկա դարձողների համար սա մի չնչին, անկարեւոր ու մակերեսային դրվագ կարող է թվալ: Այս առումով աչքի են ընկնում հատկապես երեխա չունեցողներն ու էլ ավելի հատկապես՝ աղջիկ երեխա չունեցողները: Որպես թեթեւացում մանկապարտեզների ու հանուն արդարության պետք է նշեմ, որ այսպիսի մտքերն ու վերաբերմունքը երեխաներին ի ծնե չեն տրվում, ոչ էլ օդից են չար ոգու պես մտնում խեղճ երեխաների մեջ: Դրանք գիտակցված ու չգիտակցված ներմուծվում, կիրառվում ու, ինչու ոչ, նաեւ ցուցադրվում են երեխաների ընտանիքներում՝ մայրիկ-հայրիկ-տատիկ-պապիկ-մորաքույր-հորաքույր-եւ-այլնի կողմից: Եվ այդ ամենը չի մնում ընտանիքի ֆենոտիպային միջավայրում: Այն երեխայի միջոցով դուրս է գալիս տնից ու տեղափոխվում մանկապարտեզի միջավայր՝ որպես հասարակության մի հատվածի: Երեխան արատավոր  ինֆորմացիայի մի անմեղ կրիչ է:

Մինչդեռ, ամեն նման դրվագից ու երկխոսության աղյուսից, թեթեւ թվացող ծաղրանքից աչքներիս առաջ ձեւավորվում է նորին փառավորություն սեռային խտրականությունը: Հետո էլ շոկի մեջ ենք ընկնում դաժանաբար ծեծվող կանանց դեպքերից, պախարակում ու աղբյուրները փնտրում, ապշում ծեծն արդարացնող տղամարդկանցից ու էլ ավելի հատկապես՝ կանանցից:

Վերջից սկիզբ գնալ չենք կարող. սեռային խտրականության կոնտեքստում՝ ծեծող տղամարդուն վերադաստիարակել գրեթե հնարավոր չէ, կարելի է ու պետք է պատժել օրենքի տառով: Կարող ենք սկզբից դեպի վերջ գնալ՝ սեռային խտրականությունը կանխարգելելով ու ադեկվատ սեռընկալում ու սեռակառուցում ապահովելով:

Օրինակ, ի՞նչ կլինի, եթե պայմանականորեն 2 տարեկանից երեխային մատուցենք միտքը, որ տարբեր սեռերը լավ ու վատ չեն, ավելին ու պակաս չեն: Որ դրանք տարբեր ու միաժամանակ լավն են, տարբեր ու միաժամանակ գեղեցիկ են, խելացի, տարբեր ու միաժամանակ ուժեղ են:

Եվ ի՞նչ կլինի, եթե 12 տարեկանից դեռահասին բացատրենք, որ սեռերը չեն փոխլրացնում միմյանց, քանզի դա ենթադրում է՝ ամեն մեկի մոտ որեւէ բանի պակաս կա, որը պետք է լրացնել: Այլ որ ամեն սեռի ներկայացուցիչ լիարժեք ու լիակատար է, դրա համար էլ գեղեցիկ համադրություններ ու համագործակցություններ կարող են ստացվել: Կարծում եմ՝ ոչ մի վատ բան, միայն վստահություն սեփական սեռի նկատմամբ, հիմք՝ հետագայում ինքնաբավ լինելու համար: Սա շատ վերացական է թվում, բայց տարիքին համապատասխան բացատրելու դեպքում, ինչպես տեսնում ենք, լավ էլ կիրառություն է ստանում կոնկրետ երկխոսություններում:

Ի վերջո, հենց այսպիսի սեռընկալումն ու լիարժեքության միտքը կարող է հիմք ծառայել հետագայում տարբեր օրիենտացիաների մասին դեռահասաների հարցերին պատասխանելու համար:

Տպել
6462 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա