Կառավարության փաստացի պարտքը 2018-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կանխատեսվում է 3,137.0 մլրդ դրամ

ՀՀ Ֆինանսների նախարարությունում  ներկայացվել է  2019 թվականի փոխառությունների ծրագիրը:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը,  ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ, առաջնային շուկայի գործակալներ, ինչպես նաև պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի այլ մասնակիցներ:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ անցնող տարվա ծրագիրը հաջողել են, և համոզվածություն  է հայտնել, որ հաջորդ տարվա ծրագրերը ևս կհաջողեն:

«Ֆինանսական շուկան պետք է ոչ միայն կայուն լինի, այլև կայուն զարգացող և լավագույնս ծառայի երկրի տնտեսության զարգացմանը: Կանխատեսելիության և վստահության բարձր աստիճանը կաևորագույն նախադրյալներ են կայացած ֆինանսական շուկա ունենալու համար», - ասել է Ատոմ Ջանջուղազյանը:

«2019 թվականի փոխառությունների ծրագիր» զեկույցի շրջանակներում ներկայացվել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները,  ներքին աղբյուրներից բյուջեի պակասուրդի ֆինանսավորման գործիքակազմը,  2019 թվականին նախատեսվող նոր թողարկումները, ինչպես նաև պետական գանձապետական պարտատոմսերով նախատեսվող գործառնությունները, պետական գանձապետական պարտատոմսերի կառուցվածքի կանխատեսումը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ: Անդրադարձ է կատարվել նաև արտաքին վարկերի գծով գործառնություններին, վարկերի գծով նոր փոխառությունների կառուցվածքին և ՀՀ կառավարության պարտքի մարման գրաֆիկին։

Ըստ ներկայացված տվյալների՝ ՀՀ կառավարության փաստացի պարտքը 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2,988.0 մլրդ դրամ, 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կանխատեսվում է 3,137.0 մլրդ դրամ, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 3,364.0 մլրդ դրամ:

Տպել
3499 դիտում

Ժամը 22:35-ի դրությամբ Սարավան-«Զանգեր» հատվածում 10-15 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է. ԱԻՆ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության, եթե վերջինս փոխի իր քաղաքականությունը

Արմավիրում 21 և 60 տարեկան կանայք դրամապանակ են գողացել եւ դրանում առկա բանկային քարտով գումար կանխիկացրել

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի. չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք

Անհասկանալի է ռեժիսորի հրապարակ բերած արհեստական օրակարգը. ԿԳՄՍ-ն պատասխանել է Գալստյանի ահազանգին

Հրդեհաշիջման ժամանակ զոհված հրշեջն այսօր կդառնար 23 տարեկան. ծառայակից հրշեջները հուշաքար են տեղադրել

«Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները կալանավորված անձի պայուսակից կասկածելի փաթեթ են հայտնաբերվել

Եվրամիության կարեւոր ծրագրերի ֆինանսավորումը կարող է սառեցվել. բյուջեի շուրջ համաձայնություն չկա

Երևանում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել. (տեսանյութ)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է. ԱԻՆ

Հափշտակել են Դադիվանքում տեղադրված գանձանակը. ԱՀ ոստիկանություն

Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենը Շիրակի մարզպետին առաջարկել է քննարկել Գյումրու ավտոկայանը երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այն պատճառով, որ նման երկիր գոյություն չի ունեցել. Զատուլին

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով 2 քաղաքացի է մահացել

Ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել եւ տարհանվել է ադրբեջանցի զինծառայողի մասունքները

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Բնակարան, առանձնատուն, 11 հազար եվրո, 9 մլն դրամ եկամուտ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ունեցվածքը