Forbes-ը թարմացրել է բիզնեսի համար առավել հարմար երկրների ցանկը. Հայաստանը 81-րդն է

Forbes-ի փորձագետները Մեծ Բրիտանիան կրկին ճանաչել են բիզնեսի համար առավել հարմար երկիր։ Ինչպես հաղորդում է ռուսական ՌԲԿ-ն՝ The Best Countries For Business թարմացված վարկանշային աղյուսակում, որը հրապարակվել է Forbes-ի կայքում, Միացյալ Թագավորությունը պահպանել է  նախորդ տարի ստանձնած առաջատարությունը ՝ չնայած ներդրողների բոլոր մտահոգություններին, թե ԵՄ-ից նրա դուրս գալն ինչ հետեւանքներ կարող է ունենալ:

Forbes-ի զեկույցում նշվում է, որ Մեծ Բրիտանիան միակ երկիրն է, որը չի իջել 30-րդ տեղից ներքեւ (Forbes-ի ցուցակում ընդգրկված  է 161 երկիր)՝ գնահատման մեջ օգտագործված 15 ցուցանիշներից ոչ մեկի գծով (սեփականության իրավունք, կոռուպցիայի մակարդակ, հարկեր, ինովացիաներ, կյանքի որակ եւ այլն):

Թարմացված վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Շվեդիան՝ շրջանցելով Նոր Զելանդիան, որը նախորդ երեք տարիների ընթացքում նվաճել է «արծաթը», եւ Նիդերլանդները: Հոնկոնգը բարձրացել է երրորդ տեղ՝ մեկ տարի առաջ զբաղեցնելով ընդամենը վեցերորդ տեղը:

Բացի այդ, բիզնեսի համար լավագույն երկրների առաջին տասնյակում են Կանադան, Դանիան, Սինգապուրը, Ավստրալիան եւ Շվեյցարիան։ Գործարարների համար ամենավատ երկրներն են, դատելով Forbes-ի վարկանիշից, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոն, Գվինեա-Բիսաուն, Հասարակածային Գվինեան եւ Չադը:

Ռուսաստանը թարմացված վարկանիշում զբաղեցրել է 55-րդ տեղը, ինչը երեք դիրքով ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ էր: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը զիջել է դիրքերը հինգ կետով`12-ից 17-րդ տեղ: Հայաստանը գտնվում է վարկանիշի 81-րդ հորիզոնականում՝ վերջին թարմացման արդյունքում բարելավելով սեփականության իրավունքի ցուցանիշը:

Տպել
1468 դիտում

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի