ԱՄՆ-ն չեղարկել է «Ռուսալ»-ի պատժամիջոցները. «Արմենալ»-ը կարող է վերականգնել արտահանումը դեպի ԱՄՆ

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) Կոնգրեսին ծանուցել է, որ պատրաստվում է 30 օրվա ընթացքում դադարեցնել ռուսական մի քանի ընկերությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Խոսքը, մասնավորապես, En+ ընկերությունների խմբի, «Ռուսալ» եւ «ԵվրոՍիբԷներգո» ընկերությունների մասին է:

Միացյալ Նահանգների կողմից, տարբեր իրադարձությունների առիթով, պատժամիջոցները սահմանում է գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը՝ Կոնգրեսի եւ նախագահի հավանությամբ: Պատժամիջոցների տակ հայտնված ցուցակներում ներառվում են ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ նրանց հետ փոխկապակցված կազմակերպություններ, ինքնաթիռներ եւ նավեր: Պատժամիջոց ասվածը ենթադրում է, որ ԱՄՆ քաղաքացիները իրավունք չունեն ցանկացած տեսակի գործարքների մեջ մտնել «սեւ ցուցակում» հայտնված անձանց հետ:

Վերոնշյալ ընկերությունները պատժամիջոցների տակ էին հայտնվել ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկայի հետ փոխկապակցված լինելու պատճառով, իսկ ինքը Դերիպասկան՝ ԱՄՆ նախագահի ընտրություններին ռուսական ենթադրյալ միջամտությանը մասնակից լինելու համար: 2017 թ. մարտին Associated Press-ը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթը մի քանի տարվա ընթացքում աշխատել է Դերիպասկայի օգտին՝ Վլադիմիր Պուտինի շահերը ԱՄՆ-ում առաջ տանելու նպատակով:

Վերոնշյալ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին տեղեկացրել է ԱՄՆ գանձապետարանը: Որոշումը կապված է այն բանի հետ, որ այդ ընկերությունների ղեկավար Օլեգ Դերիպասկան համաձայնվել է En+ հոլդինգում իր բաժնեմասերը 70%-ից հասցնել շուրջ 45-ի:

Դա, այսպես կոչված, «Բարքերի նախագծի» կարեւորագույն կետերից էր: Նախագծի հեղինակը En+ հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Գրեգորի Բարքերն է: Բացի բաժնեմասի կրճատումից, Բարքերը առաջարկել էր Դերիպասկային դուրս գալ տնօրենների խորհրդից եւ բացառել իր մտերիմների ներկայությունը դրանում:

Ընդ որում, չեղարկվում են միայն ընկերությունների վրա սահմանված պատժամիջոցները. Դերիպասկան շարունակելու է մնալ ցուցակում: Ինչ վերաբերվում է նրա մասնաբաժնին, ապա այն կարող է անցնել որեւէ ֆինանսական կազմակերպության, որը պատժամիջոցների ցուցակում չէ:

Այդուհանդերձ, «Ռուսալ»-ի դուրսբերումը պատժամիջոցների ցուցակից ամենեւին չի նշանակում, որ ԱՄՆ-ն պատրաստվում է թուլացնել պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ: Նույն ծանուցման մեջ նշված են ՌԴ 18 քաղաքացիներ (հիմնականում ռուսական հետախուզության հետ կապակցված անձինք) եւ 4 լրատվական ընկերություն:

«Ռուսալ»-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը Հայաստանի համար եւս մեծ կարեւորություն ունի: ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Ռուսալ» ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը:

««Ռուսալ»-ի վրայից սանկցիան հանում է ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը: «Արմենալ»-ը շունչ կքաշի, հայ-ամերիկյան առեւտրաշրջանառությունը` նույնպես», - ասված է գրառման մեջ:

Առայժմ ամերիկյան պատժամիջոցների տակ են գտնվում ՎՏԲ-ի հայաստանյան մասնաճյուղը եւ «Առէքկսիմբանկ»-ը, որը «Գազպրոմբանկ» խմբի մաս է հանդիսանում, ինչպես նաեւ իրանական «Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղը: Ընդ որում, առաջին երկուսը պատժամիջոցների թիրախում էին հայտնվել 2014 թ. մարտին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած Ուկրաինայի իրավիճակի հետ կապված համար 13661 եւ 13662 հանձնարարականների համաձայն: Ինչ վերաբերվում է Իրանի դեմ պատժամիջոցներին, ապա դրանց վերաբերյալ հանձնարարականը (13608) ստորագրվել էր ավելի վաղ՝ 2012 թ. մայիսին:

Փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Արմենալը», որպես «Ռուսալ» միացյալ ընկերության մաս, եւս հայտնվել էր ամերիկյան պատժամիջոցի թիրախում: «Արմենալ»-ը պատժամիջոցների ցուցակի մեջ էր հայտնվել ս. թ. ապրիլի սկզբին՝ «Ռուսալ»-ի հետ միասին: Դա հզոր հարված էր ընկերությանը, քանի որ «Արմենալ»-ի արտադրանքի զգալի մասը (2017 թ. տվյալներով շուրջ 70%-ը՝ 47 միլիոն դոլար) արտահանվում էր ԱՄՆ: Ձեռնարկության համար յուրօրինակ փրկօղակ էր այն, որ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվելու ընթացքում «Արմենալ» ընկերությունը շարունակում էր համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ: Ավելի վաղ լուրեր էին հայտնվել, որ ձեռնարկության 670 աշխատակցից մոտ 180-ին կարող են ստիպված հարկադիր պարապուրդի ուղարկել։ Դիտարկվում էին նախկինում ԱՄՆ արտահանվող արտադրանքի հնարավոր նոր գնորդներ: Այժմ, փաստորեն, դրա անհրաժեշտությունն այլեւս չկա:

Տպել
2376 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում