Ազատամարտիկի այրին պնդում է՝ հարկադիր կատարողն իրենց բնակարանը ներքին պայմանավորվածությամբ վաճառել է մեկ այլ գնորդի

Լուսանկարում՝ զոհված ազատամարտիկի դուստրը՝ պարտապան Աշխեն Բեջանյանը

Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Աբրահամ Բեջանյանի այրին՝ Ռուզան Ալիխանյանն ու իր զավակները բնակարանը կորցնելու վտանգի առաջ են։ Վանաձորի Վարդանանց 43/1-39 հասցեում գտնվող այդ տունը ազատամարտիկ հորից մնացած միակ հիշատակն է, որը տարիներ առաջ ֆինանսական խնդիրների պատճառով գրավադրել են, ապա խնդիրներ են ունեցել նաեւ ամսական տոկոսավճարի հետ։ Այդպիսով՝ ԴԱՀԿ հարկադիր կատարող Վահան Ասլոյանի կողմից 04․04․2018 թվականին որոշում է կայացվել գրավադրված բնակարանը էլեկտրոնային աճուրդով 7․275․000 ՀՀ դրամ մեկնարկային գնով իրացնելու մասին, եւ հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ է սահմանվել 04․05․2018-ը։ Բնակարանը 15,10,2018-ին 3․400․000 ՀՀ դրամով վաճառվել է ոմն Տելեմակ Հովհաննիսյանին։

Ազատամարտիկի դուստրը՝ Աշխեն Բեջանյանը, «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ իրենք հետեւել են աճուրդի ողջ ընթացքին, եւ մինչ այն վաճառելը՝ հավաքել են գնելու համար անհրաժեշտ գումարն ու զանգել հարկադիր կատարողին՝ բնակարանը գնելու համար։ Սակայն, Աշխեն Բեջանյանի փոխանցմամբ՝ հարկադիր կատարող Վահան Ասլոյանը հայտնել է, որ բնակարանն արդեն վաճառված է։

Բեջանյանի պնդմամբ՝ հարկադիր կատարողը ներքին պայմանավորվածությամբ բնակարանը շուտափույթ վաճառել է Տելեմակ Հովհաննիսյանին․ «Մեզ գրավոր ծանուցել են միայն բնակարանն աճուրդի հանելու մասին, բայց չեն տեղեկացրել, որ արդեն վաճառել են։ Մենք էլ էլեկտրոնային տարբերակով պարբերաբար ստուգել ենք, տեսել ենք, որ դեռ վաճառված չի։ Անհրաժեշտ գումարը հավաքել ու զանգել ենք տունը գնելու համար, բայց Ասլոյանն ասաց, որ տունն արդեն վաճառված է»,- մեր զրույցում ասաց Աշխեն Բեջանյանը՝ հավելելով, որ բնակարանի վաճառքից հետո իրենք կապ են հաստատել գնորդի հետ, առաջարկել նույն գնով, որով հարկադիր աճուրդում վաճառվել է բնակարանը, գնորդից հետ գնել այն։ Սակայն Հովհաննիսյանը ոչ մի կերպ չի համաձայնել վաճառել այն։

Բեջանյանների խոսքով՝ գնորդի կողմից բնակարանը իրենց վաճառելու մերժումը պայմանավարոված է այն հանգամանքով, որ վերջինիս եւ հարկադիր կատարողի միջեւ գնելու պահին ինչ-որ ներքին պայմանավորավծություն է եղել․ «Մենք առաջարկում ենք նույն գումարով հետ գնել բնակարանը, բայց Հովհաննիսյանը կտրականապես հրաժարվում է։ Ենթադրում ենք, որ նպատակահարմար չեն գտնում վաճառել մեզ, որովհետեւ գուցե որոշակի գումար են տվել հարկադիր կատարողին՝ տունն արագ գնելու համար»,- ասաց Աշխեն Բեջանյանը։

Բացի այս՝ Աշխեն Բեջանյանը մեր զրույցում պատմեց, որ գնորդ Հովհաննիսյանը դեռ մայիս ամսին՝ բնակարանը գնելուց ամիսներ առաջ գնացել է իրենց տուն, ներկայացել որպես գազի տեսուչ՝ ձեռքին ունենալով մի քանի թղթեր, եւ քանի որ Բեջանյանի տանը հյուրեր են եղել՝ մայրը ուշադիր չի եղել՝ իսկապես տեսուչ է, թե ինքնակոչ մեկը․ «Հետո մայրս պատմեց, որ նույն մարդուն մի անգամ էլ է տեսել՝ տունը դրսից ուսումնասիրելիս, զարմացել էր՝ թե ինչի է էդ մարդն էդպես ուշադիր վերեւ նայում»,- ասաց Բեջանյանը։

Բեջանյանները չեն ուզում հարցը լուծել դատարանով, ասում են՝ գուցե կարողանան մարդկային զրույցով իրենց տունը հետ վերադարձնել։ Այդ բնակարանը, Բեջանյանների փոխանցմամբ, իրենց կեցության միակ վայրն է։

Վերոնշյալ գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին որոշում կայացրած հարկադիր կատարող Վահան Ասլոյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ ինքն այս հարցով իրավասու չէ մեկնաբանություն տալ, իսկ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության կապիտան Գոհար Կուրղինյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ բռնագանձում չի կարող տարածվել միակ այն բնակարանի կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, եւ որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, եւ եթե միակ բնակարանն իրացվում է այս որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին։ Սակայն այս կետով սահմանված դրույթները չեն տարածվում Բեջանյանների դեպքի վրա, քանի որ վերջիններիս բնակարանը եղել է գրավի առարկա։

Չնայած հարցման պատասխանում նշված է, որ էլեկտրոնային աճուրդում համակարգն ավտոմատ հաղթող է ճանաչում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակցին, եւ հարկադիր կատարողի մասնակցությունն այդ աճուրդին բացառվում է, Աշխեն Բեջանյանը պնդում է՝ իրենց զանգից հետո վաճառքի գործընթացը տարօրինակորեն արագ է կատարվել։

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականը հայտնում է, որ եթե պարտապանն ուներ հիշյալ գումարը, ապա կարող էր այն վճարել պահանջատիրոջը կամ փոխանցել Ծառայության դեպոզիտ հաշվին, որի արդյունքում պարտավորությունը կհամարվեր մարված, սակայն Բեջանյանները մեր զրույցում ասացին, որ գումարը վերջնական հավաքել են հարկադիր կատարողին զանգելու օրը եւ ոչ ավելի շուտ։

Բնակարանի գնորդ Տելեմակ Հովհաննիսյանը մեր զրույցում եւս ասաց, որ ինքը տունը գնել է օրինական ճանապարհով․ «Ամեն ինչ օրինական արել ենք, գնել եմ, հիմա ի՞նչ են ուզում, թող ուրիշ տուն առնեն, ապրեն, եթե էդ գումարն ունեն։ Բացի էդ էլ՝ չորս հատ տուն ունեն, թող մեկում ապրեն»,- ասաց Հովհաննիսյանը, այնինչ մեր զրույցում Բեջանյաններն ասել էին, որ իրենք մի գյուղում տատիկից մնացած տնակ ունեն, որտեղ ապրելն ուղղակի անհնար է։

Հովհաննիսյանն ասաց, որ Բեջանյաններն իրեն հանգիստ չեն տալիս, բայց եթե քաղաքի նույն մասում նույն գնով եւ բարեկարգ մեկ այլ տուն գտնեն իր համար, ինքը պատրաստ է փոխանակել բնակարնները․ «Բայց չգնան մի աղբանոց գտնեն, ասեն՝ տուն ենք գտել, մեր բնակարանը հետ տուր, որ նորմալ տուն առաջարկեն, ես էդ տունը կտամ, կգնամ ուրիշ տեղ»,- ասաց բնակարանի գնորդը։

Իսկ Բեջանյաններն էլ իրենց հերթին պնդում են, որ Հովհաննիսյանի այդ առաջարկն աբսուրդ է․ «Հովհաննիսյանը նման առաջարկ է անում՝ տպավորություն ստեղծելով, որ մեզ փորձում է ընդառաջ գնալ, բայց իրականում դա աբսուրդի է հավասար, քանի որ նման տունը էդ թաղամասում 20 հազար դոլարից պակաս չի լինում»,- ասաց Բեջանյանի մյուս դուստրը՝ Արուսյակը։ Ի դեպ՝ Հովհաննիսյանը Բեջանյանների բնակարանը գնել է 7 հազար դոլարով։

Բեջանյանները դիմել են նաեւ ՊՎԾ, իսկ արդարադատության նախարարությունից դեռ պատասխանի են սպասում։

Տպել
2894 դիտում

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը