Մեծ է հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում սփյուռքի նախարարություն չենք ունենա․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում «Ներուժ» ծրագրի բացման ժամանակ անդրադարձավ ապագա կառավարության կազմին։ Նա նշեց, որ նախարարների կարգավիճակում շատ մեծ անակնկալներ չեն լինելու։ Փաշինյանն ասաց նաեւ, թե մեծ է հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում սփյուռքի նախարարություն չենք ունենա։ 

«Մենք հիմա քննարկումների փուլում ենք։ Մեր ամենակարեւոր խնդիրը պետական կառավարման համակարգում կառավարման առավել արդյունավետ մակարդակի հասնելն է, այդ թվում՝ սփյուռքի հետ հարաբերություններում։ Այո՛, կա այդպիսի հավանականություն եւ բավականին մեծ է այդ է հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում սփյուռքի նախարարություն չենք ունենա, բայց դա չի նշանակում, որ մենք այլ կառույցների միջոցով այդ կապերն արդյունավետ չենք դարձնի»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ ամենակարեւոր ինստիտուցիոնալ խնդիրն այն է, որ, ըստ էության, սփյուռքի հետ հարաբերությունների կոմպոնենտ ունեն բոլոր նախարարությունները՝ առանց բացառության, եւ ոչ բոլոր կոմպոնենտներով է զբաղվում սփյուռքի նախարարությունը։ «Սա ինստիտուցիոնալ խնդիր է, որը մենք պետք է լուծենք։ Այդ խնդիրը լուծելու մի քանի տարբերակներ կան, որոնց վրա մենք աշխատում ենք»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքում առաջիկայում փոփոխություններ են լինելու: Օպտիմալացվելու է նախարարությունների թիվը: Քննարկվում է մի քանի նախարարությունների միավորման, սփյուռքի նախարարության լուծարման հարցը։

Տպել
1157 դիտում

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:

Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով

Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին

Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել