Տարօրինակ չէ, որ Ավինյանը դրամաշնորհ է ստացել փոխվարչապետ նշանակվելու օրը․ Փաշինյանը՝ Տ․ Ավինյանի ստացած գրանտի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձավ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող ընկերությանը դրամաշնորհ հատկացնելու հարցին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ուսումնասիրել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար տրված դրամաշնորհը Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից եղել է արդար, թե՝ կոռուպցիոն ռիսկեր կան:

«Հայկական ժամանակը» Փաշինյանից, մասնավորապես հետաքրքրվեց՝ ի՞նչ պարզեց, շահերի բախում եղե՞լ է, թե՞ ոչ:

«Այո, ինձ տվեցին հաշվետվություն, եւ պարզվեց, որ գրանտ ստանալու այդ գործընթացը սկսվել է 2018 թվականի փետրվարից, եւ փուլերը հաղթահարվել են մինչեւ այն պահը, երբ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել»,- ասաց Փաշինյանը: 

ՀԺ-ի հարցապնդմանը, թե տարօրինակ չէ՞, երբ դրամաշնորհը հատկացնելու որոշումը կայացվել է հենց այն օրը, երբ Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել, Փաշինյանը պատասխանեց. «Հենց էդ է, տարօրինակ չէ: Դա նշանակում է, որ ոչ մի ազդեցություն չի եղել: Եթե գրանտը հաստատվում է հենց այդ օրը, դուք պատկերացնում եք, չէ՞, որ դա ամիսների գործընթաց է: Հենց այդ փաստով ինքնին տարօրինակ չէ»,- նշեց վարչապետը:

Տպել
1909 դիտում

Եկատերինբուրգում փորձել են պայթեցնել Պուտինի ավտոշարասյունը

Զինվորը կրակել է մարտական դիրքի ավագի ուղղությամբ․ ժամեր անց հայտնաբերվել է վերջինիս դին․ նոր մանրամասներ

Հայկական եւ ասորական համայնքները Լոս Անջելեսում ստորագրել են համագործակցության հուշագիր

ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում կանցկացնի

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

2019 թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են 11.1 %-ով

Մենք շարունակում ենք ասֆալտին փռելու գործողությունները. Վալերի Օսիպյան

Նարեկ Սարգսյանը ՀՀ տարածքը հատել է որպես Սարգսյան, թե հետո ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել. Վալերի Օսիպյան

Մոսկվայում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգևատրել է մեդալով

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է, շուտով կներկայացնենք մեր բոլոր հաջողությունները. ոստիկանապետ

Դատական իշխանության առջև ծառացած մարտահրավերները չափազանց էական են․ ԲԴԽ նախագահ

13 անշարժ գույք, 598 մլն դրամ, 152 հազար դոլար. Միհրան Պողոսյանը 5 անշարժ գույք է թաքցրել

Մխիթարյանը մասնակցեց «Ռեալի» դեմ խաղին. «Արսենալը» պարտվեց (տեսանյութ)

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում կինը հոսանքահարվել եւ տեղում մահացել է

Երեւանում ինքնասպան է եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

Իջևանում անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի․ հետախուզվողների թիվն ավելացել է մեկով․ ՔԿ

Կրթության նախարարությունը կոչ է անում ՀԱՕԿ-ին զերծ մնալ բռնցքամարտի մասին խնդրահարույց նախաձեռնություններից

Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել․ հանգամանքները պարզվում են

ՀՀ-ից արտագաղթը շարունակում է կրճատվել. դրական դինամիկան պահպանվում է. Միգրացիոն ծառայության ղեկավար