Պետք չէ անհարկի քաղաքականացնել. Փաշինյանը՝ Գյումրիում սպանված կնոջ մասին

Պերմյակովի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության ու Գյումրիում ռուս զինծառայողի կողմից 57-ամյա գյումրեցի կնոջը դաժան ծեծով սպանելու դեպքերի միջեւ կա մի շատ կարեւոր տարբերություն: Կարծում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ արձանագրենք՝ շատ կարեւոր տարբերություն կա։ Այն հետեւյալն է՝ այն ժամանակ անհրաժեշտ էր համոզված լինել, որ խորը եւ համապարփակ քննություն է տեղի ունենալու գործի հետ կապված, եւ մինչեւ հիմա էլ, ցավոք սրտի, հարազատները կասկած են հայտնում, որ գործը քննվել է ամբողջությամբ։ Այս կոնտեքստում՝ Պերմյակովին, որտեղ պահելու հանգամանքը ստանում էր որոշակի նշանակություն եւ կարեւորություն։ Այս պարագայում, մենք այդպիսի իրավիճակ չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀԺ-ի հարցին, թե ինչու՞ է գյումրեցի կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը պահվում ռուսական ռազմաբազայում։

«Մեր խնդիրը ի՞նչն է, որ որեւէ գործ ամբողջությամբ քննվի ու բացահայտվի, թե՞ մեր խնդիրն այն է, որ կոնկրետ զինվորն այս քրեակատարողական հիմնարկում է պահվում, այն կամ մեկ այլ»,- ասաց վարչապետը։

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ սա արդեն որերորդ դեպքն է, երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողների գործողությունների հետեւանքով տուժում են ՀՀ քաղաքացիներ, որ հաճախ են լինում դեպքեր, երբ զինծառայողները բազայից դուրս են գալիս ու, օրինակ, ռեստորաններում վեճեր հրահրում, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես հետեւյալն եմ ասում։ Հայաստանի բազմաթիվ ռեստորաններում տեղի են ունենում դեպքեր։ Այդ դեպքերում ներգրավված են լինում Հայաստանի քաղաքացիներ, Ռուսաստանի քաղաքացիներ, այլ երկրների քաղաքացիներ։ Գործընթացը պետք չէ անհարկի քաղաքականացնել»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ Հայաստանում կալանավորվել է 102-րդ ռազմաբազայի զինծառայողը, որը մեղադրվում է գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ։

Տպել
2713 դիտում

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին