Մենք պատրաստ ենք փրկել եւ վերակենդանցնել Հայֆիլմի բրենդը․ նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

19/12/2018 schedule15:00

Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության անդամները դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ պատրաստակամություն հայտնելով փրկել եւ վերակենդանացնել Հայֆիլմի բրենդը։

«Հարգարժան հեղափոխական վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան։ Ձեզ են գրում Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության անդամները։ Երկու տարեկան նախաձեռնություն, որը դեռ նախորդ իշխանությունների ժամանակ պայքարում էր Հայֆիլմի սեփականաշնորհման ծրագրից դուրս բերելու, փրկելու, ազգայնացման, պետականացման եւ վերածննդի առաջին քայլերը մեկնարկելու համար, ինչին մենք պատրաստ ենք արդեն երկու տարուց ավելի։

Մենք վաղուց հայտնել ենք մեր անվստահությունը կառույցի անծրագիր եւ անհեռանկար քաղաքականություն վարող ղեկավարությանը։ Առանց բառարանային ճոխ բառակապակցությունների կարող ենք փաստել, որ Հայաստան աշխարհը հայտնի է իր գրականությամբ, դիցաբանությամբ, երաժշտությամբ, ճարտարապետությամբ, նկարչությամբ, գյուտարարներով, արվեստով եւ արհեստով, պատմությամբ, սպորտով, տաճարներով, բերքով, շախմատով, ռազմական գործիչներով, հերոսական անցյալով, ներկայով եւ արդեն եզակի թավշյա հեղափոխությամբ։

Մենք Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը պատրաստ է այս շարքին ավելացնել նաեւ հայ կինեմատոգրաֆը։ Մենք պատրաստ ենք փրկել եւ վերակենդանացնել Հայֆիլմի բրենդը։ Մեր ծրագրի անունն է «Առաջին քայլեր»: Ձեր գերզբաղված առօրյայից հատկացրեք մեզ ընդամենը քսան րոպե եւ կտեսնեք այն սերնդին ովքեր պատրաստ են փրկել եւ վերածնել Հայֆիլմը եւ հայ կինոն։ Ստեղծել կինոյի կառավարման ճիշտ կանոնակարգ եւ թալանված, կիսաքանդված Հայֆիլմը դարձնել ազգային բրենդ, որը կդառնա նկարահանումների, միջոցառումների, կինոկրթության եւ ժամանցի մի ամբողջ կինոաշխարհ։

Մենք պատրաստ ենք անել մեր հնարավորությունների սահմաններում մեր մեծ քայլերը, տաս քայլ կատարում ենք մենք, մեկ քայլ կատարում է պետությունը սա է ձեւաչափը։ Այո Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը պետությանը աջակցող, ոչ թե պետությունից պահանջող նախաձեռնություն է։ Ձեր խոսքերով պարոն վարչապետ պետք է գան ազգային, պետական, հանրային նպատակները եւ ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների, եւ մենք տրամադրված ենք հենց այդպես։ Մենք պատրաստ ենք մնում է ամենաբարդը սկիզբը։ Դուք մենակ չեք։

Մենք հզոր ենք ձեզանով, դուք հզոր եք մեզ պես երիտասարդներով։ Մեր կինոքաղաքականությունը ուղղված է նաեւ նրան, որ օտարերկրյա հյուրերին մենք ճիշտ եւ քաղաքակիրթ կարողանանք ներկայացնել նաեւ մեր կինեմատոգրաֆը եւ Հայ կինոյի պատմության լավագույն էջերը հնարավոր բոլոր միջոցներով։ Մի օր էլ ձեզ կհրավիրենք Հայֆիլմ, որտեղ ձեզ կդիմավորեն «Գտնված երազ» մուլտֆիլմի հերոսները եւ ձեզ գրկելով կասեն բարի լույս պապիկ նոր Հայաստանում Հայֆիլմը ծաղկում է։

Մենք ՀՀ կառավարության կողքին ենք, պատրաստ ենք հանուն հայ կինոյի եւ Հայֆիլմի վերածննդի մտածել, աշխատել, տառապել, քրտնել․ տանջվել, ստեղծել Հայֆիլմի բրենդի վերականգնման եւ վերաիմաստավորման բարդ ճանապարհին։

Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայան: Նախաձեռնության համակարգող Հայկ Զաքարյան»,- ասված է Facebook-յան նրանց գրառման մեջ:

Տպել
2776 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին