Իշխանությունը զբաղված է պաշտոններ բաշխելով, բայց անվտանգությունն ավելի կարեւոր է. Շարմազանով

Երկու օրվա ընթացքում Ադրբեջանից ստանում ենք մտահոգիչ հայտարարություններ եւ ելույթներ: Կրկնակի մտահոգիչ է, երբ Հայաստանի իշխանությունը, վարչապետը, որը շատ է սիրում լայվեր մտնել, լռում է՝ իբր թե ոչ մի բան չի եղել։ Ֆեյսուքյան լայվի միջոցով այսօր նման կարծիք է հայտնել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի այն հայտարարությանը, որ ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հիմնական երաշխավորն է:

«Հասկանում եմ, որ նոր իշխանությունը զբաղված է Ազգային ժողովում պաշտոններ բաշխելով, բայց անվտանգությունն ավելի կարեւոր է։ Դեռ կհասցնեք պաշտոններ բաշխել։ Փաշինյանը Ալիեւին համարում է կիրթ եւ նորմալ անձնավորություն եւ խոսում է խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Դեկտեմբերի 17-ի իր ելույթում Ալիեւը չի հրաժարվում խնդրի ուժային լուծումից, ադրբեջանական բանակը համարում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հիմնական երաշխավորը: Նա նշում է, որ ցանկացած խնդիր կարող է լուծել եւ պարծենում սպառազինությամբ»,- ասել է  Շարմազանովն ու մեջբերել Իլհամ Ալիեւի խոսքը, ըստ որի՝ 2018թ. նախիջեւանյան օպերացիայի հետեւանքով ադրբեջանական զինուժի ամբողջական վերահսկողության տակ անցել է շուրջ 11 000 հեկտար հող: 

Էդուարդ Շարմազանովը մտահոգություն է հայտնում այն մասին, որ ՀՀ իշխանությունները լռում են այդ հայտարարության մասին: «ՀՀ իշխանությունը որեւէ արձագանք չի տվել, բա չմտահոգվե՞նք: Ադրբեջանի ղեկավարն է խոսել դրա մասին, այս ամենը կրկնակի մտահոգիչ է դառնում, երբ Մամեդյարովը Միլանի հանդիպումից հետո հայտարարում է, որ վերջապես Հայաստանն ու Ադրբեջանը եկան փոխըմբռնման: Էս ի՞նչ ա պատահել, կարող ա՞ առավոտ արթնացանք Ալիեւն ու Մամեդյարովը դարձան հայասեր ու արցախասեր, կարող ա որոշել են ճանաչել Արցախի հանրապետությունը: Այստեղ երկու տարբերակ կա, կամ հրաժարվել են ուժային գործողություններից, կամ էլ բազմակետ: Ուզում եմ այս կառավարությանը հարց տալ՝ էս ի՞նչ նախիջեւանյան օպերացիա է, էս ի՞նչ 11 հազար հեկտար է»,- ասել է նա:

Հիշեցնենք, դեռ օրեր առաջ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով «նախիջեւանյան օպերացիային», հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. 

«Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները: Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ: Միայն մի կարճ տեղեկանք.

ա. Նախիջեւանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի հատվածում չի ստացել, քանի որ եթե տեսնելով կարելի է վերահսկել, ապա ես անձամբ հրապարակեցի իմ վերահսկողության տակ գտնվող նախիջեւանյան բոլոր քաղաքների նկարները:

բ. Երկու կողմից դիրքերի առաջ տալը սկսվել է փետրվար-մարտ ամսին, հատուկ շեշտում եմ փետրվար-մարտ եւ ոչ մի դեպքում, ոչ այլ ամիսներին: Հետեւաբար ձեր հարմարությամբ դեպքերի ամսաթվերը մի խառնեք:

գ. Դեռ մեծ հարց է որ կողմն է որքան դիրք առաջ տվել եւ ինչ արդյունքի հասել վերջում:

դ. Մարտից հետո որեւէ նոր դիրք հակառակորդը առաջ չի տվել, ողջ գործընթացը եղել է գարնանը, հետո երկու կողմից ընթացել են ինժեներական աշխատանքներ:

Եվ վերջում նշենք, որ առնվազն ազնիվ չէ տիրապետելով այդ օպերացիոն ուղղության ընդհանուր դիրքային կոնֆիգուրացիային չնշել, որ դիրքերի գերակայությունը պատկանում է հայկական կողմին»:

Տպել
4053 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)