Հայաստանը 2018-ին դրամատիկ շրջադարձ է ունեցել եւ վերադարձրել է ժողովրդավարությունը․ Washington Post

2018-ը գրեթե բոլոր ցուցանիշներով ժողովրդավարության համար աղետալի տարի էր: Ավտորիտար ղեկավարները վճռական քայլեր ձեռնարկեցին իրենց իշխանությունը ամրապնդելու, գործող ժողովրդավարության համար անհրաժեշտ մեթոդները ինչպիսիք են՝ օրենքի գերակայությունը եւ ազատ մամուլը տապալելու համար, ինչպես նաեւ Հունգարիայում, Նիկարագուայում, Ֆիլիպիններում եւ այլ երկրներում զանգվածային ցույցերը շարունակ անտեսելու կամ բռնի կերպով ճնշելու: Այս մասին Ֆրիդա Գիտիսը գրում է Washington Post-ի իր հոդվածում, գրում է news.am-ը:

Այնուամենայնիվ, ըստ նրա, աշխարհի որոշ մասերում ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարն անսպասելիորեն հասել է հսկայական հաջողությունների` դրանով իսկ հիշեցնելով, որ ակտիվության, առաջնորդության եւ հանգամանքների ճիշտ համադրությունը կարող է հանկարծակի փոխել պատմության ընթացքը: Գիտիսը նշում է երեք երկիր, որտեղ անսպասելի փոփոխություններ են տեղի ունեցել՝ Եթովպիա, Հայաստան եւ Պերու:

Նա շեշտում է, որ Հայաստանը դրամատիկ շրջադարձ է ունեցել: «Երբ տասը տարի իշխանության ղեկին նստած նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց ամրապնդել իր իշխանությունը՝ Սահմանադրությունը փոխելով եւ դառնալ վարչապետ, ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանը օգտագործեց ժողովրդի բարկությունը` արմատապես փոխելու երկրի ուղղությունը: 

Փաշինյանն անցկացրեց զանգվածային երթ, որին հետեւեցին զանգվածային ցույցերը՝ կաթվածահար անելով երկիրն այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակած խորհրդարանը վերջնականապես չմեղմեց իր դիրքորոշումը: Հայաստանի ոչ բռնի ժողովրդական իշխանությունը ստիպեց Սարգսյանին հրաժարական տալ եւ համոզել օրենսդիրներին՝ վարչապետ ընտրել Փաշինյանին: Սակայն ամենամեծ տեղաշարժը դեռ առջեւում է»,- գրում է հեղինակը:

Գիտիսը նշում է, որ մեկ շաբաթ առաջ հայերը ընտրեցին նոր խորհրդարան, որի արդյունքում Փաշինյանի դաշինքը ստացավ ձայների 70 տոկոսը, իսկ  նախկին իշխող կուսակցությունը չկարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը՝ խորհրդարան մտնելու համար: «Վստահության քվեի հիման վրա Փաշինյանը սկսել է հակակոռուպցիոն բազմակողմանի արշավ` ուղղված պետական համակարգը մաքրելուն»,- ասվում է հոդվածում:

Ընդհանուր առմամբ, հեղինակը կարծում է, որ բոլոր երեք երկրները եւ նրանց ղեկավարները դեռեւս վտանգավոր խոչընդոտների են հանդիպում ամուր ազատական ժողովրդավարության ճանապարհին: «Նրանց փորձերը դեռ կարող են ձախողվել: Բայց այն փաստը, որ նրանք կարողացել են անել կարեւոր ժողովրդավարական քայլեր՝ չնայած ցածր խաղադրույքին, պետք է ոգեշնչեն նրանց, ովքեր պայքարում են ավերիչ կոռուպցիոն ուժերի եւ այլ երկրներում ավտորիտարիզմից օգտվողների դեմ»,- եզրափակում է հեղինակը:

Տպել
1034 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին