Արգելեք Թուրքիայից ներկրվող լոլիկը. ֆերմերները դժգոհ են գյուղնախարարի պաշտոնակատարից

Վրաստանի տարածքով ներկրվող թուրքական լոլիկները փչացնում են հայկական շուկան եւ հարվածում գյուղացիների գրպանին։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆերմեր Վարուժան Խուդեդանյանը:

«Այս հարցն այնքան եմ բարձրացրել, որ արդեն ամաչում եմ: Թուրքական լոլիկի խնդիրը միշտ եղել է Հայաստանում, եւ եթե նախկինում երկու մեծ մեքենայով էին բերում, հիմա նաեւ մի քանի փոքր մեքենաներ են ավելացել: Այն ժամանակ ասում էին, թե նախագահի թիկնազորի պետն է բերում, բայց հիմա ավելի շատ են բերում, չգիտեմ, թե դա ինչի՞ց է: Թուրքիայից՝ Հայաստան Վրաստանի միջոցով լոլիկ է մտնում, ու սա խանգարում է ֆերմերներին, ջերմոցատերերին, գյուղացուն: 5 օր առաջ հանդիպել ենք գյուղնախարարի պաշտոնակատարին, նա քայլեր ձեռնարկեց, որը տեւեց երկու օր. գինը մի քիչ նորմալացավ, հետո նորից ամեն ինչ կրկնվեց: Թուրքական լոլիկը մոտ 200 դրամով էժան է, քան հայկականը: Եթե տեղականը 500 դրամ է, թուրքականը 400 կամ 350 դրամ է: Մենք խոսում ենք մեծածախ առեւտրի մասին»,- ասաց Խուդեդանյանը:

Ֆերմեր Սամվել Մկրտումյանն էլ ասաց, որ ՀՀ բնակչության 45 տոկոսը զբաղվում է գյուղատնտեսությամբ, եւ այսօր մարդիկ չեն կարողանում շահույթ ապահովել, բնագավառում գոյատեւել:

«Պաշտոնական տվյալներով՝ 1849 տոննա լոլիկ է ներկրվել Հայաստան: Ասում ենք՝ ընդամենը կարողացեք արգելել թուրքական ապրանքը: Մենք կարող ենք ապահովել բնակչությանը լոլիկով, իսկ գները կարող են զսպել՝ տեղական արտադրողների հետ մրցակցելով: Խոշորները թող կարողանան մեզ զսպել, եթե իսկապես չափը կանցնենք»,- ասաց ֆերմերը:

Մկրտումյանը նշեց, որ նախորդ օրը հանդիպել են գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ, որն էլ իրենց հավաստիացրել է, որ լոլիկը ստուգված է, ամեն ինչ նորմալ է:

«Հետո մեզ ասում է, թե՝ դուք գերշահույթ եք ապահովում: Եղբա՛յր, կամ դուք անտեղյակ եք գյուղատնտեսությունից, կամ էլ չգիտեմ, թե ո՞նց եք մտածում: Գյուղատնտեսությունը ո՞նց կարող է գերշահույթ ապահովել: Բա մարդիկ ինչո՞ւ գնացին հյուրանոցներ սարքեցին, կգային արտադրությամբ կզբաղվեին: Հարգելինե՛րս, գործից տեղյակ մարդկանց ուղարկեք մեզ հետ զրուցելու, մենք խնդիր ունենք: Խնդրում ենք վարչապետին, որ բանիմաց մարդկանց նշանակի այս ոլորտներում: Ընդամենը արգելեք Թուրքիայից ներկրվող լոլիկը, ի՞նչ խնդիր դուք ունեք լոլիկի հետ»,- ասաց Սամվել Մկրտումյանը:

Տպել
4854 դիտում

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Ի՞նչ է սատանիզմը. այսօր շատերն են շատերին մեղադրում սատանիստ լինելու համար

Արմեն Գեւորգյանի պաշտպանը եւս մեղադրող դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացրեց

ՀՀ ֆուտբոլի հավաքականի վիճակագրությունը Հունաստանի եւ Իտալիայի դեմ խաղերում հուսադրող չէ

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Հայաստանը ամենաապահով երկրներից է. 142 երկրների շարքում՝ 7-րդը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը. ՊՆ

Բացահայտվել է Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ (տեսանյութ)

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Սրա տակ քաղաքական մանիպուլյացիաներ են. ԵՊՀ դասախոսը ուսանողական ցույցերի մասին

Ասկերանի բնակիչը ձիով պայթել է հակահետեւակային ականի վրա. տեղափոխվել է հիվանդանոց

Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը այսօր եւս հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)

Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղյակ է «Սպայկա» ընկերության խնդրի մասին

Ամենահայ բրազիլացին ավարտեց կարիերան ՀՀ ֆուտբոլի հավաքականում

Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան․ պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Փորձ է կատարվում անդադար միջնորդություններ ներկայացնելով՝ դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել. դատախազ