Երևան
14 °C
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պետք է նախագահի նոր ընտրություններ անցկացնի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Գրառմանը կից նա ներկայացրել է ԱԻԲԱ-ից (բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) ստացված փաստաթուղթը ու նշել, որ դա հենց ԱԻԲԱ-ի պահանջն է:
«Հարգելի՛ հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ,
Սույն թվականի օգոստոսի 2-ին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի խախտումներով ընտրություններից հետո ֆեդերացիայի շուրջ առաջացած աղմուկը տեւական ժամանակ չէր հանդարտվում:
Հայկական բռնցքամարտի անվանի ներկայացուցիչների բարձրացրած բողոքի պատճառով ԱԻԲԱ-ն (բռնցքամարտի միջազգային միություն) սկսեց օգոստոսի 2-ին կայացած ընտրությունների ուսումնասիրման գործընթաց:
Այժմ քննությունն ավարտվել է, եւ ցավոք, ինչպես կանխատեսել էի, ունենք ցավալի պատկեր: Քննության ավարտից հետո ԱԻԲԱ-ն հրապարակել է հետաքննության արդյունքները (կից ներկայացվում է), որում, մասնավորապես, նշվում է, որ տվյալ ընտրությունները կազմակերպվել են մի շարք խախտումներով, եւ չեն համապատասխանում ԱԻԲԱ-ի կանոնադրությանն ու կանոններին:
Այդ իսկ պատճառով ԱԻԲԱ-ն պահանջում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հարգել ԱԻԲԱ-ի կանոնադրությունը եւ անցկացնել նոր ընտրություններ, որոնցում ԱԻԲԱ-ն կնշանակի նաեւ հատուկ հանձնակատար՝ ընտրությունների ընթացքին հետեւելու համար, այլապես Հայաստանի ազգային ֆեդերացիան կհեռացվի բռնցքամարտի միջազգային միությունից:
Ինչպես իմ նախորդ հայտարարություններում այս առիթով նշել էի, մինչեւ վերոնշյալ քննությունը չավարտվեր, ոչ ոք իրավունք չուներ հանդես գալու վաղաժամ՝ ուստի եւ դատարկ հայտարարություններով՝ անդառնալի վնաս պատճառելով միջազգային ասպարեզներում Հայաստանի բռնցքամարտի բարի համբավին:
Հաշվի առնելով ԱԻԲԱ-ի որոշումը՝ ըստ որի ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները, դրա արդյունքում ընտրված ֆեդերացիայի նախագահը եւ ողջ կազմը լեգիտիմ չեն՝ ՀԱՕԿ-ը ԱԻԲԱ-ի հետ անմիջապես ձեռնամուխ է լինելու բանակցությունների սկսմանը՝ նոր լեգիտիմ ընտրությունների անցկացման գործընթացի նկատմամբ սահմանելով վերահսկողություն, որպեսզի դրանք անցկացվեն բացառապես ԱԻԲԱ-ի եւ ազգային ֆեդերացիայի կանոնադրությանն ու կանոններին համապատասխան»,- գրել է նա:
Փաստաթղթի վերջին պարբերության մեջ նշված է, որ ԱԻԲԱ-ն պահանջում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր ընտրություններ անցկացնի: Նաեւ նշվում է, որ միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը գալու է եւ հետեւելու է պրոցեսին: ԱԻԲԱ-ի պահանջները չբավարարելու դեպքում ՀՀ ֆեդերացիան կարող է՝ ժամանակավորապես հեռացվել:
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ այս աղմուկն առաջացել է նախագահի ընտրություններից հետո: Օգոստոսի 2-ին Արթուր Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց: Դրանից հետո բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին, դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության այն ժամանակվա նախարար Լեւոն Վահրադյանին: Ըստ նրանց՝ ընտրություններն անցել էին խախտումներով:
Նախարարությունը դիմեց ԱԻԲԱ: Գեւորգյանի խոսքով՝ ԱԻԲԱ-ն դրանից հետո իրենցից ընտրությունների վերաբերյալ փաստաթղթեր է խնդրել, ուսումնասիրել ընտրությունների ընթացքն ու կոշտ պատասխան տվել ՀԱՕԿ-ին ու նախարարությանը, եւ հենց այդ պատճառով էլ իրենից բողոքողները նոր ֆեդերացիա են հիմնել:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ