ԱԺ ընտրություններ. խախտումների վերաբերյալ 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ, ստացվել է 87 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերեւույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, ատացված հաղորդումներից 18-ը Երեւանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 9-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Լոռու, 1-ական՝ Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում եւ 24-ը՝ ԶՔԳՎ-ում:

Առերեւույթ ընտրախախտում պարունակող նյութերից 75-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 5-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ կեղծ դրոշմանշաններ հանձնելուն կամ իրացնելունուն:

Թվով 32 նյութերով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի եւ հանցադեպի բացակայության հիմքով:

Ներկա պահին ընտրությունների օրվա ընթացքում ստացված հաղորդումներից 54-ի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ.( Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մաս):

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրվան նախորդող ժամանակահատվածում ենթադրյալ իրավախախտման վերաբերյալ Քննչական կոմիտեում ստացվել էր 6 հաղորդում, որոնցից երկուսով հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Մասնավորապես՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակչուհին Լոռու մարզային քննչական բաժնում բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 3-ին իրենց տան բակ են գնացել երիտասարդ աղջիկ ու տղա եւ իրեն առաջարկել են ընտրակաշառք՝ սննդամթերքի տեսքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ նախաքննություն իրականացնելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ:

Քրեական գործերից մյուսն էլ հարուցվել էր Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում՝ գույքին վնաս պատճառելու կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ. ( Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մաս):

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Տպել
2334 դիտում

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

TotoSport` Նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները. հանդիպումներ նախարարի հետ