Անտրամաբանորեն բեկանեցին Իշխան Բարսեղյանի բոլոր գործերը՝ անգամ նյութերին չծանոթանալով. Սիմոնյան

Նորայր եւ Սեդա Կարապետյաններին տատիկը՝ Սեդա Կարապետյանը, զրկել է իրենց հոր օրինական ժառանգությունից: Կարապետյանների ընտանիքին պատկանող Երեւանի Նորագյուղ 164 հասցեում գտնվող տունն իրենց տատիկը՝ Սեդա Կարապետյանը, խլել է իրենցից:

Նորայր եւ Սեդա Կարապետյանների պաշտպան Արեւհատ Սիմոնյանի փոխանցմամբ՝ Սեդա Կարապետյանն օգտվելով առիթից, որ թոռներից մեկը՝ Նորայր Կարապետյանը, գտնվում է ժամկետային զինվորական ծառայության մեջ, իսկ թոռնուհին ՝ Սեդա Կարապետյանը, ամուսնացել եւ մեկնել է ՌԴ, նոտարական գրասենյակում ժառանգությունն ընդունելու մասին հայտարարություն է տվել:

Ըստ փաստաբան Սիմոնյանի՝ Սեդա Կարապետյանը նոտարում նշել է, որ որդին՝ Հակոբ Կարապետյանը, ժառանգներ չունի: Սեդա Կարապետյանը կեղծել է բնակության հասցեն, Նորագյուղի 164 տունը դարձրել՝ 164/6:

Համաձայն փաստաբան Արեւհատ Սիմոնյանի կողմից ներկայացված փաստաթղթերի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում է քննվել Նորայր եւ Սեդա Կարապետյանների հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի եւ Սեդա Հովսեփի Կարապետյանի: Գործը քննվել է դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ:

Հայցը բավարարվել է, որով, մասնավորապես վճռվել է Նորայր եւ Սեդա Կարապետյաններին ճանաչել իրենց հոր՝  Հակոբ Կարապետյանի անվամբ Նորագյուղ թաղամասի 164/6 հասցեում գտնվող անշարժ գույքի ժառանգ: Սակայն վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ժառանգների տատիկը՝ պատասխանող Սեդա Կարապետյանը:

«Այդ ընթացքում Իշխան Բարսեղյանին մեկ ուրիշ գործով կալանավորեցին կաշառք վերցնելու մեղադրանքով, բայց դա մեր գործի հետ ընդհանրապես որեւէ կապ չուներ: Դատարանը բեկանեց Իշխան Բարսեղյանի բոլոր գործերը: Անտրամաբանական մոտեցմամբ՝ այս գործն էլ բեկանվեց, ուղարկվեց նոր քննության»,- պատմեց փաստաբան Սիմոնյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Արմեն Չիչոյանը անգամ չի ծանոթացել գործի նյութերին: Տեսնելով, որ այն Իշխան Բարսեղյանի վճիռն է՝ հայցը մերժել է:

Մինչդեռ ժառանգատու Հակոբ Կարապետյանը եւ Հասմիկ Թամոյանը 1991-ից մինչեւ 2006 թվականը գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են 2 երեխաներ՝ Նորայր Կարապետյանն ու Սեդա Կարապետյանը, որոնց նկատմամբ Հակոբ Կարապետյանը հայրություն է ճանաչել: Ընտանիքը Երեւան քաղաքի Նորագյուղ 164 հասցեում գնել է բնակարան, որը սեփականաշնորհված չի եղել, սակայն նրանք հաշվառվել են այդ հասցեում:

Ընտանեկան անախորժությունների պատճառով Հասմիկ Թամոյանը 2006 թվականին առանձնացել է ամուսնուց՝ բանավոր պայմանավորվածությամբ, նշված տնից առանձին մուտքով բաժանվելով, վերցրել «իր բաժին» 2 սենյակը: Կարճ ժամանակ անց նա երկրորդ անգամ է ամուսնացել, կողպեքով փակել իր բաժին դուռը՝ երեխաներին թողնելով հոր խնամքին, հեռացել է երկրորդ ամուսնու տուն:

2009 թվականին Հակոբ Կարապետյանը սեփականաշնորհել է իր եւ իր երեխաների կողմից փաստացի տիրապետվող տան հատվածը, որը կոչվել է 164/6 հասցե, իսկ Հասմիկ Թամոյանի համար առանձնացված հատվածը չի սեփականաշնորհվել եւ մնացել է նախկին հասցեով: Երեխաների հաշվառումը մնացել է նախկին 164 (առանց դրոբ 6-ի) հասցեում:

Փաստաբանի խոսքով՝ երբ մահացել է ընտանիքի հայրը՝ Հակոբ Կարապետյանը, դուստրը ամուսնացել, գնացել է ՌԴ, իսկ որդին զինծառայության է անցել, տատիկն արել է իր սեւ գործը: Նորայր եւ Սեդա Կարապետյաններին Հակոբ Կարապետյանի օրինական ժառանգներ չճանաչելը վերջիններիս տատիկը բանավոր հիմնավորել է «հոգեպես իրենց հոր զավակներ» չլինելով:

Սեդա Կարապետյանը բնակվել է Նորագյուղի մեկ այլ 26/4 հասցեում, որտեղ եւ հաշվառված է եղել: 2016 թվականին նա այդ տունը վաճառել է, տեղափոխվել Բանգլադեշ՝ անհայտ հասցեով: «Հայկական ժամանակ»-ին չհաջողվեց կապ հաստատել Սեդա Կարապետյանի հետ, քանի որ այն հեռախոսը, որով նախկինում կապ են հաստատել տիկնոջ հետ, այս պահին անհասանելի է:

Փաստաբան Արեւհատ Սիմոնյանի փոխանցմամբ՝ դատարանն առանց հիմնավոր ապացույցի ընդունել է պատասխանող Սեդա Կարապետյանի այն պնդումը, թե իբր թոռները բնակվել են իրենց մոր հետ՝  նրա երկրորդ ամուսնու տանը:  

«Ո՛չ վերաքննիչ դատարանը եւ ո՛չ էլ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը չեն անդրադարձել ու որեւէ գնահատական չեն տվել թիվ 81 միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից տրված տեղեկանքներին, որոնց համաձայն, հայցվորներ Նորայր եւ Սեդա Կարապետյանները հաճախել եւ ավարտել են Նորագյուղի Թաիրով 14 հասցեում գտնվող դպրոցը», -ասաց Փաստաբան Սիմոնյանը:

Վերջինիս խոսքով՝ այս փաստը բազմիցս հաստատել են Կարապետյանների հարեւաններն՝ իրենց հայտարարությամբ: Սակայն դատարանը դրան էլ ուշադրություն չի դարձնում:

Տպել
2548 դիտում

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում