«Դայակ պետության հաշվին» ծրագիրն ունի մոտ 200 շահառու (տեսանյութ)

«Դայակ պետության հաշվին» ծրագիրն ունի մոտ 200 շահառու, հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել 400 հոգու:

«Այն կանայք, ովքեր երեխա են ունեցել եւ հրաժարվում են նրա խնամքի երեք տարի անվճար արձակուրդից, հնարավորություն է տրվում պայմանագիր կնքել մասնավոր դայակների հետ, իսկ պետությունն էլ փոխհատուցում է տրամադրում մինչև 55 հազար դրամի չափով»,- այս մասին նշում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը:

Նշենք, որ ՀՀ կառավարության 08.06.2018թ․ նիստում հաստատվել է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգը։

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձինք, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը ցանկանում են վերադառնալ աշխատանքի՝ երեխայի խնամքը կազմակերպելով ծրագրի միջոցով, պետք է նախապես հաշվառված լինեն իրենց բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոններում:

Ծրագրում ընդգրկվել ցանկացող անձանց թիվը ՀՀ պետական բյուջեով սահմանված ծրագրերի թիվը գերազանցելու դեպքում (նախատեսված է ծրագիրն իրականացնել 200 շահառուի համար) Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն տրվում է հետևյալ անձանց՝

1) ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017թ․ նախնական տվյալներով կազմել է 195 074 դրամ կամ

2) ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են կամ

3) ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ

4) ունեն երեք և ավելի երեխա կամ

5) ունեն հաշմանդամություն ունեցող երեխա:

Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է տարածքային կենտրոնում առավել երկար ժամկետով հաշվառված անձանց:

Տարածքային կենտրոնի տնօրենը, ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի հետ թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է աջակցության տրամադրման պայմանագիր:

Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է երեխայի մինչև 2 տարին լրանալը:

Աջակցությունը տրվում է ծրագրում ընդգրկված անձանց յուրաքանչյուր տարի ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով՝ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որը ներկայումս 55 000 դրամ է:

Աջակցության տրամադրման պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձը տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) իր՝ աշխատանքի վերադառնալու և իրեն վճարվող միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանք,

2) դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը,

3) հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

Ծրագրում ընդգրկված անձը երեխայի խնամքի կազմակերպման նպատակով կարող է պայմանագիր կնքել վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության (մասնավոր մանկապարտեզ), կամ իր բնակության վայրում չհաշվառված անձի (կարող է լինել նաև իր բնակության վայրում չհաշվառված ազգականը)` դայակի հետ: Երեխայի խնամքի կազմակերպման պայմանագիրը կարող է լինել կամ քաղաքացիաիրավական, կամ աշխատանքային: Աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում գործատու հանդիսացող մայրը պետք է կատարի ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտավորությունները:

Դայակի կամ նախադպրոցական հաստատության փոփոխության դեպքում` ծրագրում ընդգրկված անձը պայմանագիր կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա կրկնօրինակը պետք է ներկայացնի զբաղվածության տարածքային կենտրոն:

Պայմանագրով նախատեսված գումարը դայակին փոխանցելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային փոստի միջոցով ծրագրում ընդգրկված անձը զբաղվածության տարածքային կենտրոն պետք է ներկայացնի փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո երեքաշխատանքային օրվա ընթացքում՝ դայակի կողմից եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթղթի սքանավորված տարբերակը:

Տպել
2940 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը