Բողոքի ակցիա Էջմիածնում՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի. ինչու քաղաքապետը չի միջամտում

Շաբաթ օրը` դեկտեմբերի 15-ին, Էջմիածնում բախում է տեղի ունեցել «Նոր Հայաստան նոր հայրապետ» նախաձեռնության անդամների եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմնակիցների միջեւ:

Մինչ դեկտեմբերի 15-ը նախաձեռնության անդամները իրենց ֆեյսբուքյան էջի միջոցով իրազեկել էին, որ այդ օրը նախատեսված է ավտոերթ: Եւ արդեն ավտոերթի ժամանակ, երբ Էջմիածնում ակցիայի մասնակիցները փորձել են մտնել Մայր Աթոռի տարածք, նրանց եւ Մայր աթոռի մոտ հավաքված մարդկանց միջեւ հրմշտոց է տեղի ունեցել։ Հավաքվածները ձվեր եւ քարեր են շպրտել ակցիայի մասնակիցների մեքենաների ուղղությամբ։

«Տեր Ասողիկը երկու անգամ հարվածեց մեր նախաձեռնության մասնակից աղջիկներից մեկի ձեռքերին»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան նոր հայրապետ» նախաձեռնության խոսնակ Գեւորգ Յազիչյանը:

- Պարոն Յազիչյան, ինչի՞ց սկսվեց «Նոր Հայաստան նոր հայրապետ» նախաձեռնության անդամների եւ կաթողիկոսի կողմնակիցների միջեւ միջադեպը:

- Շաբաթվա ընթացքում մենք իրազեկել էինք, որ շաբաթ օրը Երեւանից պիտի ավտոերթ անենք դեպի Էջմիածին քաղաք եւ այնտեղ բարձրաձայնենք մեր բողոքը եւ պահանջը` Գարեգին Բ-ի հրաժարման վերաբերյալ: Հինգշաբթի օրը բարձրախոսով իրազեկում իրականացնող մեր ավտոմեքենաներին ինչ-որ 2 մեքենաներ են հետեւել եւ քարեր են նետել մեր մեքենաների վրա: Մենք ոստիկանությանն ենք փոխանցել այդ մեքենաների համարանիշները:

Երբ շաբաթ օրը մենք ավտոերթ էինք պատրաստվում իրականացնել, մեզ մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետը եւ զգուշացրեց, որ Էջմիածնում ագրեսիվ մարդիկ են հավաքված եւ խորհուրդ տվեց չիրականացնել այդ երթը: Սակայն մենք գնացինք եւ ոստիկաններն էլ նշեցին, որ պետք է կարգուկանոնը ապահովեն:

Սկզբից ընթացող մեր 2 մեքենաների վրա հարձակվեցին: Հայր Կորյունի մեքենայի դիմապակին ջարդեցին: Քարերով, ձվերով խփեցին մեր մյուս մեքենային: Հետո ոստիկանությունը միջամտեց: Նրանք վատ աշխատեցին, թույլ տվեցին, որ այդ ամենը տեղի ունենա, հետո նոր միջամտեցին:

- Ո՞րն էր պատճառը, որ ձեզ թույլ չէին տալիս խաղաղ ակցիա իրականացնել:

- Նրանք ասում էին՝ դուք աղանդավոր եք, սա մեր քաղաքն է: Այսինքն, դեռ այնտեղ տիրում է ֆեոդալական մտածողությունը:

- Ճի՞շտ է, որ Տեր Ասողիկ քահանան խփել է ակցիայի մասնակիցներին:

- Այո, Տեր Ասողիկը երկու անգամ հարվածեց մեր նախաձեռնության մասնակից աղջիկներից մեկի ձեռքերին: Այդ բոլոր տեսանյութերը հանձնել ենք ոստիկանությանը:

Միջադեպի վերաբերյալ Մայր աթոռից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Իսկ Էջմիածնի քաղաքապետարանը, թեեւ դատապարտում է, բայց փորձում է չխառնվել տեղի ունեցողին: 

«Եթե հետեւել եք, ես որպես քաղաքային իշխանություն այդ բողոքի ակցիաներին չմիջամտեցի ի սկզբանե, հաշվի առնելով յուրաքանչյուրի խոսքի, մտքի, դավանանքի ազատության իրավունքը եւ նաեւ հանրահավաքներ, ցույցեր անցկացնելու իրավունքը: Սակայն, բնականաբար ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ բոլոր համապատասխան ուժային մարմինների հետ աչալուրջ էինք եւ հետեւում էինք իրադարձություններին: Ցավում եմ, որ ունեցանք միջադեպեր, բայց կարծում եմ, որ ոստիկանության վերահսկողության ներքո էր գործընթացը: Ես ոստիկանության աշխատանքը այդ օրը գնահատում եմ բավական լավ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Գասպարյանն ասաց, որ հարցի հետ կապված 2 մոտեցում ունի. «Ես, որպես անձ, որպես քրիստոնյա եւ ես որպես քաղաքային իշխանություն: Երկրորդ դեպքում արդեն նշեցի, որ պարտավոր եմ ամեն դեպքում հարգել այլոց իրավունքները, սակայն նաեւ ես գիտեմ, որ շատ էջմիածինցիներ դժգոհությամբ են ընդունում այն փաստը, որ հոգեւոր մայրաքաղաքում հայրապետի դեմ ակցիաներ են իրականացնում: Եւ ես չեմ կարծում, որ այն՝ ինչ տեղի է ունենում, էջմիածինցիների մեծամասնության սրտով է: Ամեն դեպքում, կարծում եմ, քաղաքը հոգնել է այս տեւական գործընթացներից, որ պարբերաբար իրականացվում է»:

Մեր հարցին՝ որպես Էջմիածնի քաղաքապետ, խնդրի լուծման ի՞նչ տարբերակ եք տեսնում, քաղաքապետը պատասխանեց. 

«Ես չեմ կարծում, թե քաղաքապետարանը պետք է որեւէ կերպ միջամտի այդ խնդիրներին: Դա այլ հարթակում է գտնվում: Մոտ օրերս ես այցելելու եմ Վեհափառին: Ես չեմ կարծում, որ քաղաքային իշխանությունը որեւէ կերպ լիազորություն ունի այս ամենի վրա ազդելու: Սակայն ես հույս ունեմ, որ այս կրքերը վերջապես կհանդարտվեն: Ի վերջո բոլորս գիտենք, որ կաթողիկոսը նշանակվում է այլ արարողակարգով: Այսինքն, այս դեպքում փողոցային պայքարը ինքս ճիշտ չեմ համարում, որովհետեւ ձեւաչափը այլ է: Եթե պայքարողները ցանկանում են լինել ավելի արդյունավետ, պետք է փոխեն այս գործելաոճը»:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները դեռեւս հունիս ամսից բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանում եւ Էջմիածնում՝ պահանջելով՝ կաթողիկոսի հրաժարականը։

Տպել
2304 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն