Նվիրվում է հայ ժողովրդի մեծ հեղափոխությանը. հայ-իտալական բարեկամության նոր սիմվոլը

Իտալիայի Ուդինե քաղաքի Հայկական պուրակում տնկված նռնենին այսուհետև կհիշեցնի, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Ծառը տնկել են հայերի իտալացի բարեկամները: Նորատունկ նռնենու ցուցանակին գրված է՝ «Նռան ծառը նվիրվում է հայ ժողովրդի մեծ հեղափոխությանը»։

Իտալացիների խորհրդանշական նվերը պատասխան էր հայ գործարարներ Արթուր Պավլովի, Կարո Շահբազյանի և Արթուր Մանվելյանի նախաձեռնությանը: Տարիներ առաջ նրանք բարեկամ Ուդինեին նվիրեցին 2 մետր բարձրությամբ և 14 տոննա կշռով բրոնզաձույլ պատյանով նուռ-հուշարձան: Քանդակագործ Համլետ Մատինյանի աշխատանքը, կտրելով երկար ճանապարհ, տեղադրվեց Իտալիայի հյուսիս-արևելքում՝ Ադրիա­տիկ ծովի և Ալպերի միջև գտնվող գողտրիկ Ուդինե քաղաքի Հայկական պուրակում:

1988թ. դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից ժամեր անց, երբ աշխարհը չէր հասցրել նույնիսկ տեղեկանալ հայ ժողովրդին պատուհասած այդ աղետի մասին, Իտալիայի Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա շրջանի պատվիրակությունն արդեն Հայաստանում էր։ Տարիներ անց, ի երախտագիտություն այդ մարդասիրական քայլի, հայ գործարարները  Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա շրջանի պատմական մայրաքաղաքին՝ Ուդինեին նվիրեցին այդ նուռ-հուշարձանը:

Այսօր՝ ավելի քան 10 տարի անց, հուշակոթողը շարունակում է Ուդինեի բնակիչներին և հյուրերին պատմել հայ-իտալական բարեկամության մասին։

Տպել
1045 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին