«Միսս տիեզերք» մրցույթում հաղթել է Ֆիլիպինների ներկայացուցիչը, մասնակցում էր նաեւ ՀՀ-ն

«Միսս տիեզերք 2018» մրցույթում հաղթել է Ֆիլիպինների ներկայացուցիչ Կատրիոնա Գրեյը: Եզրափակիչը կայացել է դեկտեմբերի 16-ին Բանգկոկում: Առաջին վիցե միսս տիեզերք է դարձել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Թամարին Գրինը, 2-րդ վիցե միսս՝ վենեսուելացի Ստեֆանի Գուտիերեսը:

24-ամյա Գրեյը 67-րդ անգամ անցկացվող այս մրցույթում թագը ստացել է՝ առաջ անցնելով 93 այլ երկրների ներկայացուցիչներից: Նա Ֆիլիպինների 4-րդ ներկայացուցիչն է, որը հաղթում է այս «Միսս տիեզերքում»:

Մրցույթի 94 մասնակիցների մեջ է եղել 25-ամյա Էլիզա Մուրադյանը: Նա Հայաստանը ներկայացնելու իրավունք էր ստացել «Միսս տիեզերք Արմենիա 2018»-ում հաղթելուց հետո: «Միսս տիեզերք 2018»-ում նա չի կարողացել տեղ գտնել լավագույն 20-ի մեջ:

«Միսս տիեզերքում» կար հայազգի եւս մեկ մասնակից՝ Վրաստանը ներկայանող Լարա Յանը (Լարիսա Պետրոսյան): Նա նույնպես տեղ չի զբաղեցրել լավագույն 20 մասնակիցների մեջ:

Վերջերս Հայաստանն ավարտեց մասնակցությունը գեղեցկության մեկ այլ հեղինակավոր մրցույթում՝ «Միսս աշխարհ 2018»-ում, որը տեղի ունեցավ Չինաստանում: 68-րդ անգամ անցկացվող մրցույթում Հայաստանը ներկայացնող Արենա Զեյնալյանը եզրափակիչ չէր անցել: Դեկտեմբերի 8-ին հաղթող էր դարձել Մեքսիկայի ներկայացուցիչ Վանեսա Պոնսեն:

Տպել
1079 դիտում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան

Հայաստանին ու Լիտվային միավորում է ապագայի նույն տեսլականը. նախարարները համակարծիք են

«Հայփոստ»-ի աշխատակիցները Լոռիում նպաստառուներից և կենսաթոշակառուներից կանոնավոր գումարներ են ստացել. դատախազություն

Նոր հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայում՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակներում

«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման ու զորակցման ծրագրի առաջին փուլն ավարտված է

Ելույթ՝ ՄԱԿ-ում, հանդիպումներ Քալիֆորնիայում. Վարչապետն աշխատանքային այց կկատարի ԱՄՆ

Անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր. Ավինյան

2022 թվականին ակնկալվում է, որ մեր կառավարության արտաքին պարտքը կդառնա 3.1 տրիլիոն դրամ. Մարության

Թմրանյութ պահելու կասկածանքով Սևան քաղաքի հանրային լողափից 60-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 9.5հա տարածք

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

Մխիթարյանը՝ «Սասուոլո»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և ևս 7 մարզում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի հետ

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եւ Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

Արման Դարչինյանը եւ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեցին. ԱԱ