Աննա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների եւ գործարարների հետ (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի շրջանակներում Ժնևում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների, գործարարների և հիմնադրամների նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Մասնավորապես, դեկտեմբերի 14-ին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և տիկնոջը՝ Հյուգեթ Գաբրաշին:Հանդիպմանը ներկա էին նաև «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամի նախագահ Թերեզա-Ժենդրո Հակոբյանը, «Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ժան-Վահե Նիգոլյանը, «Ալիանս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ալֆրեդ Բագջյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը, «Հակոբ Թոփալյան» հիմնադրամի նախագահ Անի Մեսրոպյանը, ով նաև Ժնևի հայկական դպրոցի տնօրենն է, ճարտարապետ Իռմա Ավագյանը, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Գարիբյանը:

Հանդիպմանը շվեյցարահայ բարերարները ներկայացրել են իրենց ծավալած գործունեությունը ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նոր ծրագրերի կազմակերպման և իրականացման գործում: «Ֆրանսիական ասացվածք կա, ըստ որի՝ լավ սկսած բարեգործությունն ինքնըստինքյան է լինում: Ժնևում գործող հայկական հիմնադրամները միասնական են, և միշտ հավաքվում են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Դրանով է պայմանավորված շվեյցարահայ համայնքի ուժեղ լինելը»,- ասել է Վահե Գաբրաշը: Րաֆֆի Գարիբյանն էլ նշել է, որ ընդունված կարծիք է, որ սփյուռքն անհրաժեշտ է Հայաստանին, «բայց սփյուռքը հենց Հայաստանի մեջ պետք է գործի, և հենց դա է պատճառը, որ դիմել եմ և ստացել Հայաստանի քաղաքացիություն»,- ասել է Րաֆֆի Գարիբյանը՝ հավելելով, որ Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ոգևորվել է և որոշել, որ պետք է ստանա Հայաստանի Հանրապետության անձնագիր և իր գործունեությունը ծավալի նաև հայրենիքում:

Նույն օրը Աննա Հակոբյանը հյուրընկալվել է նաև սփյուռքահայ մեծ բարերար «Պողոսյան հիմնադրամ»-ի նախագահ Ալբեր Պողոսյանին և տիկնոջը Մոգջան Պողոսյանին: Ներկա է եղել նաեւ Վահե Գաբրաշը:

Հանդիպմանը ներկա էին գործարար Մարկ Պողոսյանը, «Ավակյան գորգեր» գործարանի սեփականատեր Հակոբ Ավակյանը, արտիստ Պիեռ Քուքճյանը: Դեկտեմբերի 15-ին Աննա Հակոբյանն այցելել է աշխարհահռչակ «Ֆրանկ Մյուլեր» գործարան և հանդիպել գործարար Վարդան Սրմաքեշին և Արդեն Շելեֆյանին: Նույն օրը երեկոյան տիկին Հակոբյանը հյուրընկալել է Թալին Ավագյանի տանը, հանդիպել ՀԲԸՄ Շվեյցարիայի կոմիտեի կանանց:Վերոնշյալ բոլոր հանդիպումների ժամանակ, շնորհակալություն հայտնելով ներկաներին համայնքում ակտիվ գործունեության, ինչպես նաև Հայաստանին ու հայ ժողովրդին տասնյակ տարիներ շարունակ տարբեր ծրագրերով աջակցելու համար, Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, մանրամասն պատմել, թե գործունեության այս կարճ ժամանակահատվում ինչպիսի ծրագրեր են իրականացվել, հիմնադրամներն ինչպիսի նպատակներ են հետապնդում ու ինչպիսի ծրագրեր են նախատեսում իրականացնել առաջիկայում:

Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, հնչել են ապագա համագործակցությանն ուղղված մի շարք առաջարկություններ:

Տպել
5049 դիտում

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ