Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

15/12/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի դեկտեմբերի 15-ի համարում

«Ես այսօր այն կարծիքին եմ, որ մենք բավական հեռու ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից»,- ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում երեկ այսպիսի հայտարարություն արեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Վերջինս պատասխանում էր մեր այն հարցին, թե կիսում է ինքը արդյոք այն համընդհանուր լավատեսությունը, թե ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել 2006թ. ընթացքում: Պրն Ղուկասյանը ընդգծեց, որ 2006թ. համարվում է հարցը լուծելու համար օպտիմալ ժամանակահատված` հաշվի առնելով այն, որ  այդ տարվա ընթացքում չկան  ընտրություններ ո՛չ Ղարաբաղում, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում: «Դա ընդամենը ցանկություն է: Կհաջողվի, թե ոչ, միայն Նոստրադամուսը կարող է ասել»,- ասաց ԼՂՀ նախագահը:

Այս հայտարարությունն ինքնին արդեն սենսացիոն կարելի է համարել միայն այն պատճառով, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բոլորովին վերջերս անձամբ էր հայտարարել, որ կողմերը մոտ են հարցի լուծման: Սակայն էլ ավելի սենսացիոն էր այն, ինչ ԼՂՀ նախագահը ասաց, երբ նրան հիշեցրեցին, որ Ռ.Քոչարյանը գտնում է, թե հարցի լուծումը մոտ է: «Եթե ասում է, որ մոտ ենք, ուրեմն հիմքեր ունի: Ես չեմ կարող ասել` մոտ ենք, որովհետեւ ի նկատի եմ ունենում Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները: Ես անձամբ չեմ հանդիպում Ադրբեջանի ղեկավարների հետ, չեմ քննարկում այս կամ այն հարցը, բայց ես գտնում եմ, որ եթե Ադրբեջանի դիրքորոշումը այն է, ինչ իրենք արտահայտում են մամուլում, ուրեմն մենք հեռու ենք հարցի կարգավորումից»,- ասաց Արկադի Ղուկասյանը:

Այսինքն,  ԼՂՀ նախագահի վերոնշյալ խոսքերից հստակ երեւում է, որ նա ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչ է խոսում Ռոբերտ Քոչարյանը Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների ժամանակ, ԼՂ հակամարտության լուծման բուն բանակցություններից տեղյակ է այնքան, որքան մեզանից յուրաքանչյուրը, եւ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում` ստիպված է լինում վերլուծել Ադրբեջանի  ղեկավարության  հրապարակային հայտարարությունները: Իսկ այս փաստը սենսացիոն է այնքանով, որ  թե՛ Ռոբերտ Քոչարյանը եւ թե՛ ինքը` Արկադի Ղուկասյանը, միշտ հայտարարում են, որ ԼՂՀ-ն թեեւ ուղղակիորեն չի մասնակցում բանակցային գործընթացին, սակայն Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահին պարբերաբար  տեղյակ է պահում գործընթացի մասին, նրա հետ մոտեցումներ համաձայնեցնում եւ այլն:

ԼՂՀ նախագահի վերոնշյալ խոսքերից հստակ երեւում է, որ դա այնքան էլ այդպես չէ, եւ իհարկե, զարմանալի չէ, որ Արկադի Ղուկասյանի մոտ բազմաթիվ հարցեր կան գործընթացի վերաբերյալ, որոնք եւ նա երեկ ուղղել է ՄԽ համանախագահներին: «Ես ասացի համանախագահներին, որ ունեմ մի շարք հարցեր: Ես գտնում եմ, որ եթե կարողանանք որոշ հարցերի շուրջ եզրեր գտնել այնպես, որ դա  հիմք ծառայի հետագա բանակցությունների համար, ամենալավ տարբերակը կլինի: Բայց բնական է, որ նրանց կողմից արվող առաջարկների հետ կապված մենք ունենք բազմաթիվ հարցեր, պարզաբանումների կարիք, մոտեցումների ճշտում, եւ համանախագահները դա հասկանում են»,- ասաց Արկադի Ղուկասյանը: Իսկ ի՞նչ է մտածում ԼՂՀ նախագահն այն գնահատականների մասին, որ  Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը Արեւմուտքին պարզապես խոստացել են 2006 թվականին լուծել ԼՂ հարցը:

Մեր այս հարցին ի պատասխան  Արկադի Ղուկասյանն ասաց. «Չգիտեմ, թե ով ում ինչ է խոստացել, ես կարող եմ ասել, թե ինչ են ասում համանախագահները, նրանք ասում են, որ դա պետք է ոչ թե իրենց, այլ կողմերին, որեւէ ճնշում, ես իմ անունից կարող եմ ասել, չեմ զգացել: Բայց ես չեմ գտնում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ մեկ ուրիշը կարող է միայնակ այդ հարցը լուծել, այս հարցը գաղտնի պայմաններում չի լուծվելու, եթե պայմանավորվածություն լինի, դա կներկայացվի ժողովրդին, փակ դռների ետեւում ոչինչ չի լինելու»: Նշենք, որ երեկ նույնպես Արկադի Ղուկասյանն ասաց, որ ԼՂՀ-ն դուրս է  գործընթացներից: Ըստ նրա, այն, ինչ որ այսօր քննարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ենթադրում է, որ Ղարաբաղը պետք է միանա  պրոցեսներին:

«Մենք չենք գտնում, որ առանց մեզ ինչ-որ հարց է լուծվելու: Եթե ցանկանում են կարգավորել խնդիրը, պարտավոր են ԼՂՀ-ն  ընդգրկել բանակցություններում, քանի որ այլ կերպ հնարավոր չէ»,- ասաց Ղուկասյանը եւ ավելացրեց,  որ ենթադրվում է` գալու է մի պահ, երբ բանակցային ֆորմատը փոխվելու է, ԼՂՀ-ն ընդգրկվելու է բանակցային պրոցեսի մեջ, եւ այն, ինչ մտահոգում է  Լեռնային Ղարաբաղին, ներկայացվելու է ե՛ւ կողմերին, ե՛ւ Մինսկի խմբի համանախագահներին: «Պարզ է, որ Ադրբեջանի հետ Ղարաբաղը ավելի շատ հարցեր ունի, քան Հայաստանի հետ»,- նաեւ այսպիսի բազմանշանակ միտք արտահայտեց Արկադի Ղուկասյանը, որը, այնուամենայնիվ, պատասխանեց հարցի լուծման տարբերակներին վերաբերող մի քանի հարցերին:

Դրանք հիմնականում  ԼՂ-ի կարգավիճակի հանրաքվեի անցկացման եւ գրավյալ տարածքների  վերադարձի մասին էին: Հարց հնչեց նաեւ դե ֆակտո անկախ, սակայն Ադրբեջանի կազմում ԼՂՀ-ի մնալու հավանականության մասին: Վերջին հարցին պատասխանելով՝ ԼՂՀ նախագահն ասաց. «Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին աբստրակտ խոսակցություններ են, Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե»: Ինչ վերաբերում է տարածքների վերադարձին, ապա ըստ Արկադի Ղուկասյանի՝ այդ հարցը պետք է դիտվի ԼՂՀ կարգավիճակի հստակեցման ֆոնին: Իսկ ահա կարգավիճակը հանրաքվեով հստակեցնելու գաղափարը ԼՂՀ-ի համար ընդունելի է: «Հարցը օրակարգում է, բայց մեր եւ Ադրբեջանի մոտեցումները հանրաքվեի վերաբերյալ տարբերվում են իրարից»,- երեկ հայտարարեց ԼՂՀ նախագահը:

Ի դեպ, վերջինս ասաց, որ ընդհանրապես  հանրաքվեի գաղափարը քննարկվում է նրա համար, որ պատերազմ չլինի, քանի որ ըստ Արկադի Ղուկասյանի, պատերազմը ոչ թե հարցի չկարգավորման այլընտրանքն է, այլ չխոսելու եւ չբանակցելու այլընտրանքը: «Չկա մի իշխանություն եւ ժողովուրդ, որ պատերազմ ցանկանա, այդ հարցերում մենք բոլորս համամիտ ենք»,- ասաց ԼՂՀ նախագահը՝ «մենք» ասելով ի նկատի ունենալով ԼՂՀ-ն, Հայաստանը եւ Ադրբեջանը: 

Աննա Հակոբյան

Տպել
1498 դիտում

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները