Գյումրու թիվ 18 դպրոցում դասերը կվերսկսվեն դեկտեմբերի 15-ից

Շիրակի մարզպետի որոշմամբ՝ նոյեմբերի 17-ից արձակուրդի մեկնած Գյումրու թիվ 18 դպրոցի աշակերտները կվերադառնան դպրոց դեկտեմբերի 15-ից: Այսինքն, ընդամենը 2 օրից այս դպրոցը պետք է լինի ջեռուցվող եւ տաք: Հիշեցնենք, որ Գյումրու այս դպրոցում նոյեմբերի 16-ին դասադուլ էին արել աշակերտներն ու նրանց ծնողները, քանի որ դպրոցն ընդհանրապես չէր ջեռուցվում: Ավելին, տնօրինության մեծ ցանկության դեպքում անգամ, նման հնարավորություն չկար: Դպրոցի կաթսայատունը քայաքայված, շարքից դուրս է եկած, կառույցը գազաֆիկացված չէ, էլեկտրաէներգիայով ջեռուցումը բացառված է:

Չնայած այսօր դեկտեմբերի 13-ն է, եւ 2 օրից լրանում է դպրոցականներին տրված արձակուրդը, դպրոցում ջեռուցման համակարգի անցկացումն ավարտված չէ: Դպրոցի առաջին մասնաշենքում մարտկոցներն ու կաթսան տեղադրված են, երկրորդում էլ աշխատանքի կեսից ավելին արված է: Միջանցքներում եւ սանհանգույցներում եւս մարտկոցներ են դրվել: Սակայն լուծված չէ հիմնական խնդիրը՝ գազամատակարարում չկա: Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանի վստահեցմամբ, այս հարցն արագ կկարգավորվի, գազատարը դպրոցին մոտ հասցված է, ուղղակի պետք է շենք մտցնել: Դպրոցում առկա խնդիրների եւ ընթացքող աշխատանքների մասին այստեղ տնօրենից զատ նաեւ տնտեսվար Գագիկ Մարտիրոսյանն է քաջատեղյակ, բոլոր աշխատանքներն իրականացվում են նրա հսկողությամբ, որպեսզի, ինչպես ինքն է ասում՝ թերացումներ չլինեն: Շինարարը խոստացել է աշխատանքն ավարտել դեկտեմբերի 25-ին, իսկ աշակերտներին տրված արձակուրդն ավարտվում է դեկտեմբերի 15-ին: Պատասխանատուները խոստանում են, որ նրանք չեն մրսելու: «Մի մասնաշենքը կջեռուցեն, կհարմարվեն, մինչեւ մյուսն էլ պատրաստ լինի, օրերի հարց է»,- ասաց ՇՄ կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:Արդյո՞ք կազմակերպված դասադուլի եւ ծնողների ճնշումների արդյունքում դպրոցի ջեռուցման խնդիրը լուծվեց: Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել տասնամյակների խնդրի 15-օրյա լուծման հնարավորությունը: Հարցին միանշանակ չեն պատասխանում ոչ ՇՄ քաղաքաշինության վարչության ներկայացուցիչը, ոչ մարզպետարանի կրթության վարչության պետը: «Այստեղ ոչ դպրոցի մեղքը կա, ոչ կրթության վարչության: Խնդիրը միշտ էլ ներկայացված է եղել, ես նույնիսկ ավագանու նիստի ժամանակ եմ խոսել այս մասին, (ի դեպ, ՇՄ Կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը նաեւ Գյումրու ավագանու անդամ է), ասել եմ՝ գոնե տեղի բյուջեից ֆինանսավորում լինի, որ հնարավոր դառնա գոնե նախագծանախահաշվային աշխատանքները կատարել: Հիմա, որ խնդիրը ձգձգվել է, դրանում մեր մեղքը չկա»,- ասաց Հրայր Կարապետյանը:Ըստ Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանի՝ այս դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման համար գումարը ՀՀ կառավարությունը տրամադրել է սեպտեմբերի 27-ին, բայց կապալառու կազմակերպությունների մրցույթը հայտարարվել է նոյեմբերին 16-ին միայն: Այսինքն, հենց այն օրը, երբ դպրոցում դասադուլ է հայտարարվել ու բողոքի ակցիա կազմակերպվել: Պարզվում է՝ սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր աշխատանքի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստմամբ են պատասխանատուները զբաղված եղել: ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ շինաշխատանքներն իրականացնում է Վանաձորի «Նեմրութ» ՍՊԸ-ն: Հատկացված գումարը 17 մլն 250.000 դրամ է եղել: Ընկերությունը, սակայն, մրցույթը շահել է 13 մլն 680 հազար դրամով: Ինչի՞ հաշվին  է գումարը պակասել, հարցին, տնտեսվարը պատասխանեց՝ կաթսայի: Մեկ կաթսա պակաս կդրվի, նաեւ նկուղը չի ջեռուցվի: Հետագայում, երբ գումար լինի, այդ հարցին կրկին կանդրադառնան:

Ի դեպ, այս դպրոցի նախամուտքը դեռ կրում է ընտրությունների շունչը: Թիվը 18 դպրոցը դեռ ընտրական տեղամաս է, ընտրացուցակները կան, տեղում է նաեւ չհրկիզվող պահարանը, անգամ ԿԸՀ-ի տեսախցիկն է դեռ ամրացված:

Տպել
2546 դիտում

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է