Երեւանի ու Բաքվի միջեւ երկխոսություն կա, եւ այն վարվում է. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երեւանի ու Բաքվի միջեւ երկխոսություն կա, եւ այն վարվում է։ Նրա խոսքով, դա ակնհայտ է:

Նման հայտարարություն նա արել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում եւ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը։

Զախարովան նշեց, որ երկխոսությունը կա, այստեղ պաշտոնական հայտարարություն պետք չէ: «Ռուսաստանը, ելնելով համանախագահների դերից, ակտիվորեն կնպաստի դրական դինամիկային, ուղղված գլխավոր նպատակին հասնելուն»,- ասաց նա։ 

Պատասխանելով հարցին, թե կոչի ներքո ենթադրվում է երկու երկրների բնակչությանը խաղաղության պատրաստելը, նա նշել է, որ դա կոնկրետ քայլերի ամբողջ համալիր է, որը պետք է մշակել, դրանով պետք է զբաղվեն կողմերն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։

Խոսելով այն մասին, թե կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորումը Բաքու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ, Զախարովան շեշտեց՝ հակամարտության կարգավորումը միշտ կենտրոնական թեմաներից մեկն է տարածաշրջան ԱԳ նախարարի այցերի եւ շփումներ ժամանակ։

«Ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բաքվում միշտ քննարկվում է։ Սա հիմնական թեմա է։ ՌԴ-ն այդ գործընթացի համանախագահներից է»,- եզրափակել է Զախարովան։

Տպել
2659 դիտում

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Քոչարյանի գործով դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Կալիֆորնիայի նահանգային սենատը Հայաստանի հետ առևտրային ներկայացուցչություն բացելու օրինագիծ է ընդունել

Ծանոթանալու են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, կատարելու նկարահանումներ. շվեյցարացի լրագրողներ են եկել ՀՀ

Բռնցքամարտի ընտրանու մարզիկները պատրաստ են բոյկոտել Եվրոպական խաղերը, խնդրում են վարչապետի օգնությունը

Քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի. Արարատ Միրզոյան

Մուննաթը՝ ավագանու անդամների վրա, թե ինչու ժամկետը չեն երկարացնում, շատ տարօրինակ է. Զաքարյանը՝ Թոխատյանի մասին

Թոշակ նշանակելիս զինծառայության ստաժում կրկնակի չափով կհաշվվի շփման գծում մարտական հերթապահության ժամանակը

Զարուհի Մեջլումյանը ամուսնուն ներում շնորհելու եւ ազատ արձակելու պահանջով ակցիա էր իրականացնում

Հայտարարություն մրցույթի մասին

Երբեւէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյան (Օգանովսկի)

Հայ բռնցքամարտիկների մասնակցությունը Եվրոպական խաղերին վտանգված է սկանդալի պատճառով

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոփոխելուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը ոստիկանների ուղեկցությամբ է շրջում

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ԲԴԽ-ի հրաժարականից հետո 200 դատավորին հեռացնելը խաղուպար է լինելու ժողովրդի համար. Ստյոպա Սաֆարյան

ԲԴԽ անդամը 5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա եւ 8 մլն դրամը գերազանցող ոսկեղեն եւ ժամացույց ունի

Պուտինն ու Լուկաշենկոն կարող են քննարկել Բելառուսին նավթի մատակարարման հարցը. Պեսկով

Մոսկվայում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև

Կա երրորդ փուլի անհրաժեշտություն․ Արմեն Գրիգորյանը՝ դատական համակարգում հեղափոխություն անելու մասին

Հայաստանի և Ջիբութիի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ. ԱԳՆ