Երևան
16 °C
Գազի սակագնի շուրջ բանակցություններն այս փուլում դեռեւս շարունակվում են, բայց պայմանավորվածությունը դեռեւս ինչ-որ կետի չի հանգել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը:
Դիտարկմանը, որ 2018-ի վերջին ավարտվում է նաեւ Ռուսաստանի հետ կնքած պայմանագրի ժամկետը, նա արձագանքեց՝ պայմանագրերի ժամկետի ավարտը խնդիր չէ, դրանք այնքան կերկարաձգվեն, մինչեւ բանակցություններն ավարտվեն: «Պայմանագիրը ավտոմատ երկարաձգվելու է, այնպես չէ, որ հունվարին գազ չենք ունենալու»,- ասաց նա:
Հարցին, թե հունվարից հետո գազի գինը կպահպանվի՞, թե՞ կթանկանա, նախարարը պատասխանեց․ «Այո՛, կպահպանվի: Քանի դեռ բանակցություններն ավարտված չլինեն, գինը պահպանվելու է: Հունվարին բացառվում է գազի սակագնի բարձրացում»:
Իսկ հարցին, թե արդյո՞ք Սանկտ Պետերբուրգում գազի սակագնի հետ կապված պայմանավորվածություններ եղել են, նա պատասխանեց․ «Զրույց եղել է, բայց մանրամասները չեմ նշում»: Նախարարի փոխանցմամբ՝ զրույցը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Նրա խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչ են խոսել:
«Ցանկացած պահի, երբ գան սակագնի հետ կապված համաձայնության, օրենսդրությունը թույլ է տալիս գնի վերանայում»,- ասաց նա: Իսկ հարցին, թե ինչ գնի շուրջ են բանակցությունները, նա պատասխանեց․ «Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, թիվ չեմ ասի»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք ԵԱՏՄ-ում չի բարձրացվում հարցը, որ եթե ՀՀ սահմանում գազն արժե 150 դոլար, իսկ օրինակ, Սմոլենսկի նահանգում՝ 70, Բելառուսի սահմանում՝ 130 դոլար, այդ պայմաններում ինչպե՞ս պետք է մրցեն նույն Մաքսային միության շուկայում գտնվող երկրները:
«Եթե հետեւում եք ԵԱՏՄ նիստերին, նկատած կլինեք, որ հիմա քննարկվում է ընդհանուր գազամատակարարման շուկա ստեղծելու հարցը: Ընդհանուր շուկայում լինելու են ոչ խտրական մոտեցումներ՝ բոլոր մասնակիցների նկատմամբ»,- ասաց նա:
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Նոր նշանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը. ինչ է այն
Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի Սեյմի նախագահին
© 2024 Հայկական ժամանակ