Ղազախստանում ՀՀ դեսպանը խոսել է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում երկկողմ համագործակցությունն ամրապնդելու մասին

13/12/2018 schedule12:31

Դեկտեմբերի 12-ին Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած իր ելույթում ՂՀ նախագահն անդրադարձավ Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը` ընդգծելով ընթացիկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառության աճը՝ 68 տոկոսով: Ելույթին հաջորդեց դեսպանի հետ կարճ առանձնազրույցը: 

Արարողության ավարտից հետո Գագիկ Ղալաչյանը հանդես եկավ հայտարարությամբ մամուլի համար, որում շեշտեց հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում երկկողմ համագործակցությունն առավել ամրապնդելու ներուժը:

Մինչ այդ ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշիբաեւին: Հանդիպման ընթացքում շեշտը դրվել էր երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացման հնարավորությունների եւ այդ ուղղությամբ առկա խոչընդոտների վերացման վրա:

Տպել
733 դիտում

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին