Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց

13/12/2018 schedule10:26

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը: Դատարանը նախագահող դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշումը հրապարակել է երեկ ուշ գիշերին: Պաշտպանը սույն որոշումը բացասական գնահատեց՝ նշելով, որ դրան ծանոթանալուց հետո բողոքարկելու են Վերաքննիչ դատարան:

Երեկ դատարանը մերժել էր նաեւ Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: Նախաքննական մարմինը երկու օր առաջ միջնորդություն էր ներկայացրել դատարան նրա կալանքը երկարաձգելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այսօր Վաչագան Ղազարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով մասնավորապես, հետեւյալը. «Ես եւ ընկերս քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ ենք վերը նշված ամբողջ դրամական միջոցները, մոտ 6 /վեց/ միլիոն դոլարի չափով փոխանցել պետությանը՝ ՀՀ եւ ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար»:

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է նոյեմբերի 15-ին, Վճռաբեկի որոշմամբ: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել հունիսի 27-ին:

Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար։

Տպել
3094 դիտում

Որոշվել է Արցախի նախագահի թեկնածուների եւ կուսակցությունների հերթականությունը քվեաթերթիկներում

«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի մեղադրանքը Ղարաբաղի հարցի հետ

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Սեւան-Գավառ ավտոճանապարհին բուք է, . ԱԻՆ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սերժ Սարգսյանի գործով դատախազի բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին

Հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ծնողը մտել է դասարան, հարվածել ուսուցչուհուն, երեխան խուճապահար վազել է տնօրենի ետեւից. ինչ է կատարվել հ.52 դպրոցում

Վախեցել, խառնվել են իրար, պետք էլ որ չեղնի, կառնին. Գյումրու դեղատներում դիմակներ չկան

Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազին

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում տան տանիք է այրվում. ԱԻՆ

Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահին

Քրեական գործի 82 թերթում որեւէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին. պաշտպան

Ռիո դե Ժանեյրոն կրկին գունավառ էր. լուսանկարներ կառնավալից

Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու... խնդրում եմ վերադառնալ տուն. Սերժ Սարգսյանը՝ դատարանի բակում

«Որ թատրոնը կավարտվի երեք գործողությամբ». Բարսեղ Բեգլարյանը եկավ դատարան

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը

Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց դատարան. շուտով կսկսվի դատական նիստը

Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ