Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայաստանի և Արցախի գինիներին նվիրված միջոցառումներին

13/12/2018 schedule08:27

Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ Հայաստանի և Արցախի գինիների համտես-երեկո՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի նախագահ Գի Տեսիեի (Guy Teissier) նախաձեռնությամբ:

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ֆրանսիացի և ֆրանսահայ հասարակական, մշակութային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ֆրանսահայ համայնքի անդամներ:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Գի Տեսիեն իր ուրախությունն արտահայտեց առաջին անգամ, Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայաստանից և Արցախից բերված գինիների ներկայացման կապակցությամբ ինչպես նաև հույս հայտնեց, որ միջոցառումը կօժանդակի հայկական գինիների՝ Ֆրանսիայում առավել մեծ ճանաչմանը: Նա ընդգծեց նաև, որ հաճելի է, որ Հայաստանի անկախությունից ի վեր և հատկապես վերջին տարիներին գինեգործությունը նոր վերելք է ապրում և հայկական գինին վերագտնում է ինչպես իր ավանդական որակը, այնպես էլ արժանի տեղը հայկական հյուրընկալ սեղանին:

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը իր խոսքում հիշեցրեց, որ Հայաստանը, ըստ աստվածաշնչյան պատումի և նաև հույն պատմիչների, համարվում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը։ Այդ փաստը հաստատվում է նաև Հայաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած հնագիտական ուսումնասիրություններով և Արենի գյուղի մերձակայքում աշխարհի հնագույն՝ ավելի քան վեցհազարամյա պատմություն ունեցող գինեգործական հնձանի հայտնաբերմամբ։

Ընդգծվեց, որ եզակի էնդեմիկ տեսակներից պատրաստված հայկական գինիները սկսում են մեծապես գնահատվել մասնագետների կողմից և իրենց արժանի տեղը գրավել համաշխարհային գինեգործական ժառանգությունում։ Երեկոյի ընթացքում ներկաները համտեսեցին՝ հայաստանյան «Տակառ», «Կուռ», «Ոսկենի» ինչպես նաև արցախյան «Կատարո» և «Տակրի» գինիները: Տեղեկանք։ Դեկտեմբերի 6-ին «Հայկական գինին, այսօր և երեկ, 6000-ամյա գինեգործության ավանդույթները» խորագրով գիտաժողով էր տեղի ունեցել Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում:

Միջոցառման բացման ելույթներով հանդես էին եկել Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետ Դելֆին Բուրկլին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետի տեղակալ Ալեքսի Գովճեանը: Գիտաժողովին հայկական գինեգործության հարուստ ավանդույթներին, պատմությանը և հեռանկարներին նվիրված ծավալուն և հանգամանալից ելույթով հանդես էր եկել ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Գիտաժողովին հետևել էր գինիների համտեսումը:

Տպել
1345 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին