Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ընտրություններից հետո կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը մասնակցելու է ՀՀ գավաթի խաղարկությանը: Այս մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Նա դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ 2018 թ. արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով 57-րդ համարն էր: Մինչեւ ընտրություններն ընդգծել էր, որ շարունակելու է ակտիվ սպորտը, եւ այդպես էլ անում է՝ հետեւելով հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի որոշումներին: Մարզիչը որոշել է, որ բոլորը պետք է մասնակցեն, եւ բացառություն կարող է արվել միայն լուրջ պատճառով:

«Գլխավոր մարզչի որոշումը հետեւյալն է, որ բոլորն առանց բացառության պետք է մասնակցեն: Բացառություն է արված Արթուր Ալեքսանյանի համար, որն այս պահին ԱՄՆ-ում բուժումների է: Քանի որ ոչ մեկի համար բացառություն չի արվել, ես եւս մասնակցում եմ»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Ընտրություններից առաջ նա նշում էր, որ ցանկանում է զբաղվել սպորտի խնդիրներով: Նշում էր, որ իրեն հետաքրքրում են նաեւ այլ ոլորտներ, օրինակ ներքին քաղաքականությունը կամ տնտեսությունը, որի ուղղությամբ աշխատում է լրացնել գիտելիքներ: Ամեն դեպքում, որ ոլորտներում էլ ներգրավված լինի, իր աշխատանքը պատկերացնում է Ազգային ժողովում: Կառավարություն գնալ չի ցանկանում:

«Նշել եմ, որ ակտիվ սպորտը պետք է նույն կարեւորության լինի, ու նույն կերպ շարունակում եմ մարզվել: Վստահ եմ, որ շատ բարդ կլինի կամ գրեթե անհնար գործադիրն ու ակտիվ մարզիկի կարիերան համատեղելը, դրա համար զերծ կմնամ գործադիրի մասով քննարկումներին մասնակցելուց: Եթե վերջնական որոշվի Ազգային ժողովի կազմը, հաճույքով կզբաղվեմ օրենսդիր գործունեությամբ»,- ասաց նա:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 24-25-ը: Կանցկացվի «Միկա» մարզահամալիրում:

Տպել
3370 դիտում

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

TotoSport` Նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները. հանդիպումներ նախարարի հետ

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ