Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Ազատման մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի  հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի պատասխանատու Ալլա Սերոբյանը:

Ավելի վաղ ՀԺ-ն անդրադարձել էր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տիրող լարված մթնոլորտին եւ դերասանների բոյկոտին, որոնք չէին ցանկանում Վիգեն Չալդրանյանին տեսնել գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի պաշտոնում: Նոյեմբերի 29-ին Վիգեն Չալդրանյանը հրաժարական տվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Չալդրանյանը ստիպված էր եղել նման որոշում կայացնել մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ հանդիպումից հետո: 

Հրաժարականի նույն օրը՝ նոյեմբերի 29-ին, Չալդրանյանն առանց դերասանների համաձայնության թատրոնի գեղարվեստական ղեկավար էր նշանակել բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, որն է՛լ ավելի թեժացրեց առաջացած լարվածությունը:

Թատրոնում դեկտեմբերի 1-ից գործադուլ սկսած դերասաններն ի վերջո կարողացան հասնել նաեւ Շահվերդյանի հրաժարականին: Ներկայումս Համազգային թատրոնում թափուր են եւ՛ տնօրենի, եւ՛ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Թատերախումբն ունի իր թեկնածուները՝ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նրանք տեսնում են դերասան, բեմադրիչ Նարինե Գրիգորյանին, իսկ տնօրենի պաշտոնում՝ դերասան Արման Նավասարդյանին:

Տպել
1143 դիտում

Ներդրումային քաղաքականություն և խթանում. քննարկում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ

Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի նախագահի ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա

Կրակոցներ եւ սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են

Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ. կմասնակցի նաեւ Հասմիկ Պապյանը

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը պարտվեց մրցաշարի առաջին տուրում (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը

Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու. Արթուր Ալեքսանյան

Հայաստանում առաջին անգամ հետիոտնային անցումներում տեղադրվել են երեխաների տեսքով ֆիգուրներ

Երեւանում Niva-ն մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Աղախանյանի կայանած Range Rover-ի մեջ

Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ` ընդգրկելով մոտ 45 հա տարածք

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Վանաձորցի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն ազատման դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք