Օրենքի արգելքի դեմ ցանկացած գործողություն մի փոքր անհասկանալի է լինում. Փամբուխչյան

Դեկտեմբերի 6-ի կառավարության նիստում հաստատվեց այն որոշումը, որով աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան կարող են ներկրվել մինչեւ 2019թ-ի մարտի 1-ը։

Նախագծի համաձայն` ավտոմեքենա ներմուծողը առավելագույնը մինչեւ 6-ամսյա ժամկետում պարտավոր է աջակողմյան ղեկային համակարգը փոխարինել ձախակողմյանով։ Դրանից հետո միայն նա մաքսազերծելու, ՀՀ ոստիկանությունում հաշվառելու եւ շահագործելու հնարավորություն կստանա:

Իսկ ահա 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ բոլոր երկրների համար արգելք է գործում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման համար։ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն`մինչեւ 2020 թվականը ԵԱՏՄ բոլոր երկրներում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը պետք է արգելվի:

Սակայն այս որոշումը ամենեւին էլ աջ ղեկով մեքենա ներկրողների «սրտով» չէ: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պատրաստվում են վերսկսել բողոքի ցույցերը, եթե Հայաստանի իշխանությունը բոլորի համար ընդունելի որոշում չկայացնի։

Այս նախաձեռնության ավելի քան 100 անդամները կտրականապես դեմ են ՀՀ կառավարության` դեկտեմբերի 6–ին ընդունած որոշմանը: Նրանք մեքենաների ղեկը փոխելն անհեթեթություն են համարում, որովհետեւ դրանից հետո այդ մեքենաները վտանգավոր են դառնում՝ իրենց խոսքով:

Նախաձեռնության ներկայացուցիչները նշում են, որ եթե իշխանությունը չվերանայի որոշումը, իրենք նորից բողոքի ակցիա կանցկացնեն ու կփակեն «Բագրատաշեն» անցակետը:

«Կոնսենսուս կարող էր լինել հենց այս տարբերակի պարագայում` ներկրել եւ մեքենայի ղեկը տեղափոխելու, բայց ինչպես տեսնում եք՝ չեղավ»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:

- Պարոն Փամբուխչյան, տեղյա՞կ եք, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դարձյալ բողոքի ակցիաներ են պատրաստվում իրականացնել:

- Այո:

- Ստացվում է, որ կառավարության դեկտեմբերի 6-ին ընդունած որոշումն իրենց չի գոհացրել: Ի՞նչ  քայլեր է պատրաստվում տրանսպորտի նախարարությունը ձեռնարկել:

- Տրանսպորտի նախարարությունը ձեռնարկել է այն՝ ինչ կարողացել է ձեռնարկել: Այսինքն` կառավարության որոշման փոփոխությունը ներկայացրել է: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները նաեւ 1600 VIN կոդերի համար են հանձնել վարչապետի օգնականին: Ներկայացնելով, որ դա է ամբողջ ցանկը, այսինքն այդ մեքենաներն են, որ պետք է ուղիղ ներկրվեն: Հիմա մենք սպասում ենք նաեւ օգնականը ներկայացնի, որ մենք հասկանանք՝ ինչ ենք անում:

Մենք մեր մասով ամբողջը արել ենք եւ ներկայացրել ենք «Ղեկը աջ» նախաձեռնությանը, որ իրենց ասած տարբերակով` ուղիղ ճանապարհով ներկրումը ուղղակի անհնար է, այսինքն, որ մեքենան ներկրվի եւ ստանա աջ ղեկով պետական գրանցում:

- «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները անընդհատ այն հարցն են առաջ քաշում, որ աջ ղեկից ձախ վերասարքավորումը շատ ավելի վտանգավոր է լինելու մեքենայի համար, քան հենց աջ ղեկով վարելը:

- Ես ուզում եմ ասել, որ մինչ այս  ապրիլի 1-ից հետո նույն նախաձեռնության անդամների կողմից Հայաստան մեքենաներ են ներկրվել: Մինչ ներկրվելը` Վրաստանի տարածքում ղեկային համակարգ է փոխվել աջից՝ ձախ: Այո, այդ վտանգավորությունը կա, բայց այդ վտանգավորությունը ինչ-որ տեղ կիրառվել է ապրիլի 1-ից հետո, երբ աջ ղեկ մեքենաները արգելվել են: Այսինքն, պրակտիկորեն այդ նախաձեռնության անդամները դրանք արդեն կիրառել են:

- Կառավարությունը կարծես թե առաջարկեց այն հնարավոր տարբերակները, որը հարցը հնարավորինս մեղմում էր, սակայն նախաձեռնության անդամներին դա չի բավարարում: Ո՞րն է լինելու այստեղ կոնսենսուսային տարբերակը:

- Կոնսենսուս կարող էր լինել հենց այս տարբերակի պարագայում` ներկրել եւ մեքենայի ղեկը տեղափոխել, բայց ինչպես տեսնում եք՝ չեղավ:

- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նախաձեռնության անդամները փորձում են բողոքների միջոցով հարցը տանել նրան, որ կառավարությունը հանրային որոշակի ճնշման տակ օրենքը չեղարկի:

- Անկեղծ չեմ ուզի քաղաքական գնահատական տալ այս պրոցեսներին, որովհետեւ այս ամենին մոտենում եմ որպես գործադիրի անդամ: Ես զերծ կմնամ այդ հարցին պատասխանելուց: Ուղղակի մի բան կարող եմ ասել, եթե կա արգելող օրենք ես կարծում եմ, որ այդ օրենքի արգելքի դեմ ցանկացած գործողություն մի փոքր անհասկանալի է լինում: Ընդ որում, որ այդ օրենքը կա, գործում է: Այլ է հարցը, որ այդ մարդիկ քննարկեն այդ օրենքի ճիշտ եւ սխալ լինելը` հետագայի համար, կամ հետագայում փոխելու համար: Բայց գիտեք, որ հետագայում այլեւս իմաստ չունի փոխել, որովհետեւ 2020 թվականի հունվարի 1-ից գործելու է ԵԱՏՄ կանոնակարգի մասին օրենքը: Այսինքն, օրենքն էլ նպատակահարմար չի փոխել եւ այդ գործող օրենքի շրջանակներում, իմանալով, որ արգելվում է գնալ, մեքենաներ բերել, այստեղ արդեն ես ինչ-որ խնդիր տեսնում եմ:

- Հնարավո՞ր է, որ կառավարությունը զիջման գնա նաեւ այս պարագայում եւ թույլ տա, որ այդ 1000-ից ավելի ավտոմեքենաները հենց աջ ղեկով էլ ներկրվեն եւ վարեն:

- Դա քննարկվում է ամեն դեպքում, ես ոչ դրական եմ պատասխանում, ոչ բացասական:

- Այսինքն, դա հնարավոր տարբերա՞կ է:

- Ինչպես նշեցի՝ Նոյեմբերյանում իրենք ներկայացրին վարչապետի օգնականին, հիմա այդ 1600 մեքենայի հարցը քննարկվում է, դեռ ոչինչ պարզ չէ, բայց ամեն դեպքում քննարկումներ գնում են:

- Ունե՞ք վիճակագրական տվյալներ այն մասին, թե վերջին 2-3 տարիների ընթացքում աջ ղեկով ավտոմեքենայի մասնակցությամբ վթարները քանի տոկոս են կազմում:

- Եթե չեմ սխալվում՝ 9 տոկոս է: Մեր վերջին քննարկումների ժամանակ ոստիկանությունն է ներկայացրել:

Տպել
2154 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից