Չարենցավանի թիվ 3 դպրոցում տասը օր է՝ դասադուլ է․ Նիկոլ Փաշինյանն այցելել է դպրոց

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց, որտեղ արդեն տասը օր է՝ դասադուլ է՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի: Դպրոցում են նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ ԿԳՆ պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Դասադուլի պատճառը դպրոցի տնօրենի՝ նոյեմբերի 9-ին կայացած ընտրությունն է, որի արդյունքում իրենց տնօրենը՝ Լուսինե Կարապետյանը չի վերընտրվել: Ծնողներն ու ուսուցիչները վրդովմունք են հայտնել, որ ընտրությունը խախտումներով է եղել, խորհրդի մի քանի անդամներ ուղղորդված են եղել մյուս թեկնածուի կողմից: Լուսինե Կարապետյանը մեկ ձայնով է զիջել ընտրված թեկնածու Աննա Բալյանին։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ընտրված տնօրենն էլ իր հերթին է պնդում, որ ուղղորդումը եղել է հենց Լուսինե Կարապետյանի կողմից, խախտումները՝ նույնպես:

Այս դպրոցն ունի 825 աշակերտ, որոնք, բացի մի քանի ուսուցչից ու մոտ 20 աշակերտից, ինչպես ներկայացնում են ծնողները, օրեր շարունակ դասադուլ են անում։ Ծնողները նույնիսկ գնացել էին Կոտայքի մարզպետարան:

Լուսինե Կարապետյանն ընտրության արդյունքները բողոքարկել էր նաեւ ԿԳՆ, ըստ որի՝ հանձնաժողով է կազմվել, որն էլ եզրակացրել է, որ ընթացակարգի առումով խախտումներ չեն եղել դպրոցում:

Այս ամենին կրկին  հաջորդել է դպրոցի ծնողների եւ ուսուցիչների դասադուլը: Վերջիններս հայտնել են, որ եթե նախկին տնօրենին չվերականգնեն, իրենք դպրոցից կհանեն երեխաներին, իսկ որոշ ուսուցիչներ էլ հայտնել են, որ ազատման դիմումներ կգրեն:

Նոյեմբերի 30-ին քարոզարշավի շրջանակներում, երբ Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում էր, դպրոցի ծնողներն ու ուսուցիչները խնդրել էին հարցին լուծում տալ, անգամ հորդորել էին իջնել բեմից եւ լսել իրենց, Փաշինյանն էլ խոստացել էր, որ օբյեկտիվ լուծում կտա: Այսօր արդեն վարչապետի պաշտոնակատարը դպրոցում է, լսում է ծնողներին ու դպրոցի ուսուցչական կոլեկտիվի անդամներին։

Տպել
5864 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները