«Բանանցն» անվանումը փոխում է ակումբին նոր շունչ հաղորդելու համար

«Բանանցի» ղեկավարությունն ակումբին նոր տեսք ու նոր շունչ հաղորդելու նպատակ է դրել, եւ դրա շրջանակներում ամենակարեւոր հարցերից մեկն անվանափոխությունն է: Այս մասին, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցերին, ասաց ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը: Նոր անուն ընտրելու համար «Բանանցը» պաշտոնական կայքում ներկայացրել է «Հայաստան», «Ուրարտու», «Սեբաստիա», «Արծիվ» եւ «Մալաթիա» տարբերակներն ու քվեարկություն է անցկացնում: Աղաբեկյանն ընդգծում է, որ դրանք խորհրդանշական բնույթ են կրում:

«Ծրագրի էական տարրերից է թիմի անվանման փոփոխությունը: Ակումբը տարբերակների մասով օգտագործել է սեփական ռեսուրսները եւ նախաձեռնել է հանրային քննարկման գործընթաց, որը գտնվում է ընթացիկ փուլում, եւ հստակ վերջնաժամկետ դեռ որոշված չէ, դեռեւս ընթանում են քննարկումներ ոլորտի տարբեր մասնագետների հետ: Տարբերակներն ընտրվել են խորհրդանշական բնույթը հաշվի առնելով»,- ասաց նա:

Այս պահին քվեարկության արդյունքներով առաջատարն «Ուրարտու» տարբերակն է: Այն ունի ձայների 38.5%-ը: Դրան ամենամոտը «Մալաթիան» է (32.1%): Մյուսները բավական հետ են մնում: «Արծիվը» հավաքել է ձայների 11.6%-ը, «Սեբաստիան»՝ 9.1%-ը, իսկ «Հայաստանը»՝ 8.7%-ը: «Ուրարտուի» հետ կապված ամեն ինչ չէ, որ պարզ է: Այս տարբերակը կարող է խնդիրներ առաջացնել: «Ուրարտու» բասկետբոլային թիմի ղեկավարները պատրաստվում են 2019-20 մրցաշրջանից համանուն ֆուտբոլային թիմ ներկայացնել ՀՀ առաջին խմբի առաջնությունում:

«Ինչ վերաբերվում է անվանման հետ կապված այնպիսի հնարավոր զարգացումներին, որոնք կարող են դառնալ խնդրո առարկա, միանշանակ մենք մեր մասով հակված ենք այդպիսի իրավիճակը լուծել բացառապես հայկական ֆուտբոլի զարգացման ընդհանուր շահերի լույսի ներքո՝ միաժամանակ հաշվի առնելով ե՛ւ գործընկեր ակումբի, ե՛ւ ֆուտբոլային հանրության, ե՛ւ մեր ակումբի շահերը: Համենայնդեպս, հարցման մեկնարկի դրությամբ «Ուրարտու» անվանումով գրանցված ֆուտբոլային թիմ չի եղել, ինչը խոչընդոտ չի այդ անվանումը հանրային քննարկման ներկայացնելու համար: Հետագայում, երբ հստակություն լինի, ավելի մանրամասն կարող ենք խոսել այս թեմայի շուրջ»,- ասաց նա:

Ամեն դեպքում նշված տարբերակները վերջնական չեն, դրանք կարող են քննարկվել ու փոփոխվել: Աղաբեկյանն ընդգծում է, որ անվանափոխությունը երկարատեւ գործընթաց է, պահանջում է որոշակի վարչարարական գործընթաց, քանի որ ակումբը նախկինում ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում հանդես է եկել «Բանանց ՖԱ» անվամբ: Անվանափոխության մասով ակումբը պետք է համապատասխանի ՈՒԵՖԱ-ի որոշ վարչարարական պահանջների: Հետագայում նոր անունը կարող է նաեւ տարբերանշանը վերանայելու հարց առաջացնել:

Անվան հետ կապված նախաձեռնությունը միակը չէ «Բանանցում»: Մրցաշրջանի գարնանային հատվածից առաջ ակումբը շինարարական աշխատանքներ է սկսել: Այժմ իրականցվում է խոտածածկի փոփոխությունը եւ ներդրվում է ջրահեռացման ժամանակակից համակարգ: Ջրահեռացման նոր համակարգի շնորհիվ ցանկացած եղանակային պայմաններում հնարավոր կլինի թույլ չտալ ջրի կուտակումներ: Նախկին խոտածածկն էլ օգտագործվել է մանկապատանեկան թիմերի խաղադաշտերը բարեկարգելու համար:

Ակումբը զբաղվում է նաեւ մարզադաշտն արհեստական լուսավորությամբ ապահովելով: Ըստ ղեկավարություն՝ դա անհրաժեշտ է, որպեսզի երկրպագուները կարողանան հանդիպումները դիտել աշխատանքային ժամերից հետո՝ ոչ շոգ ժամերին, ֆուտբոլիստներն էլ խաղան ավելի բարենպաստ կլիմայական պայմաններում: Այսպիսով՝ ակումբը փորձում է իրականացնել «Բանանց» մարզադաշտը երկրպագուների համար հարմարավետ եւ հաճելի ժամանցի վայր դարձնելու իր գերնպատակը:

Ծրագրեր կան նաեւ մանկապատենական ֆուտբոլի համար նախատեսված մարզումային խաղադաշտերի բարելավման եւ լուսավորությամբ ապահովման հետ կապված: Սա, ըստ ղեկավարների, թույլ կտա ապահովել երեխաների մարզումային գործընթացը լուսավոր պայմաններում դասերից հետո: Նրանք վստահ են, որ այս փոփոխությունից հետո ակադեմիայի սաների թիվը, որն 800 է, կավելանա:

Տպել
2491 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով