Այդ 60 հազար ձայները մեզ թեւեր են տալիս, մենք սկսում ենք մեր պայքարի երկրորդ փուլը. Շարմազանով

Այդ 60 հազար ձայները մեզ թեւեր են տալիս: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի կարծիքով, սա ոչ թե պարտություն է, այլ հաջողություն ու հաղթանակ։ Նա նշում է, որ իրենք ապացուցեցին, որ Հայաստանում կա 60 հազար մտահոգ քաղաքացի, ովքեր պատրաստ են պայքարել, որ Հայաստանում այլեւս չլինի թշնամանք եւ ատելություն։

«Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին»,- ասաց Շարմազանովը։

Շարմազանովն ասաց, որ այսօրվանից ՀՀԿ-ն սկսում է պայքարի նոր, երկարատեւ փուլ։

«Այդ 60 հազար ձայները մեզ թեւեր են տալիս պայքարի նոր փուլ սկսել՝ հանուն այն Հայաստանի, որտեղ պետության ղեկավարն իր քաղաքացիներին չի բաժանում լավերի ու վատերի»,- ասաց Շարմազանովը՝ համախմբման կոչ անելով։

Շարմազանովը երեկ կայացած ընտրություններն անվանել է Հայաստանի անկախ պետականության պատմության մեջ ամենախայտառակը։

«Ոչ միայն նրա համար, որ արտահերթ էին, այլ որովհետեւ պետության ղեկավարը, իշխանությունն ամեն ինչ արեց՝ հասարակության մի հատվածին սեւ անվանելու, ասֆալտին փռելու, անվանարկելու, ատելության ու թշնամանքի մթնոլորտ քարոզելու եւ վախի մթնոլորտ տարածելու համար։ Բայց նույնիսկ այս պայմաններում, Հայաստանում գտնվեցին շուրջ 60 հազար մտահոգ, արժանապատիվ, ազգային ու քրիստոնեական արժեքներով ապրող քաղաքացիներ, որոնք չընկրկեցին վախի մթնոլորտի առջեւ՝ ձայն տալով ՀՀԿ-ին»,- նշեց ՀՀԿ խոսնակը:

Դեկտեմբերի 9-ը Շարմազանովն անվանել է ՀՀԿ-ի եւ իր համակիրների վերածննդի օր. «Որովհետեւ դուք ոչ ասեցիք ատելությանը, բաժանարար գծերին»։

Ընդգծելով, որ ՀՀԿ-ն իրավունք չունի հիասթափեցնել իր 60 հազար համախոհներին՝ Շարմազանովն ասել է, որ շարունակելու են պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն։

«Սա երկարատեւ պայքար է եւ այս երկարատեւ պայքարում լույսը հաղթելու է ստվերին: Այսօրվանից մենք սկսում ենք մեր պայքարի երկրորդ փուլը»,- ասաց Շարմազանովը՝ եզրափակելով իր խոսքը:

Տպել
5308 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին