Մանդատներ նախ կտրվեն 5 եւ 7 %-ի շեմը հաղթահարածներին. Մուկուչյանը պարզաբանեց մանդատների բաշխման սկզբունքը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԿԸՀ-ն քիչ առաջ հրավիրված արտահերթ նիստում արդեն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ մինչ վերջնական արդյունքների ամփոփումը՝ կուսումնասիրվեն ընտրատեղամասերի գրանցամատյաններում առկա բոլոր գրառումները, դրանք կդարձվեն տարածքային հանձնաժողովների կողմից քննարկման առարկա եւ դրանց հիման վրա կկայացվեն որոշումներ:

«Միաժամանակ այսօր եւ վաղը առավոտյան սահմանված է ժամկետ տարածքային ընտրական հանձնաժողովներ դիմումներ ներկայացնելու համար, որոնք կարող են վերաբերել վերահաշվարկի իրականացմանը, տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչմանը եւ միաժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելուն»,- պարզաբանեց նա:

Վաղը՝ 14:00-ին, ավարտվում է դիմումների ներկայացման ժամկետը: Դրանից անմիջապես հետո ԿԸՀ-ն կամփոփի ամբողջ տեղեկատվությունը եւ մինչ ընտրության արդյունքների վերջնական ամփոփումը կներկայացնի ամփոփ տեղեկատվություն: Ըստ նրա՝ ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա քվեարկությունից հետո՝ 7-րդ օրը: Դրանից հետո կհայտարարվի ԱԺ առաջին նիստի օրվա մասին:

Տիգրան Մուկուչյանը չցանկացավ նախնական արդյունքների հիման վրա ասել, թե Ազգային ժողովում քանի պատգամավոր կլինի: Նշեց, որ հայտարարությունը կլինի միայն վերջնական արդյունքներից հետո: «Պետք է նկատի ունենանք, որ կան գործառույթներ, որոնց իրականացումը կարող է անդրադարձ ունենալ նաեւ այդ հարցերի վրա»,- ասաց նա:

Այնուհանդերձ, Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, թե ինչպես է լինելու մանդատների բաշխման սկզբունքը: «Նախ, բաշխվելու են մանդատները այն ուժերի միջեւ, որոնք հաղթահարել են 5 կամ 7 տոկոսանոց շեմը: Դրանից հետո ԸՕ-ով ամրագրված 105 մանդատը համամասնորեն բաժանվում են այն ստացված ձայներին համապատասխան կուսակցությունների ու դաշինքների միջեւ, որոնք հաղթահարել են 5 տոկոսանոց շեմը, որից հետո արդեն ստացված մանդատների կեսը կտրվի համամասնական ցուցակին, մյուս կեսը՝ տարածքային ընտրական ցուցակներին:

Տարածքային ընտրական ցուցակներում մանդատները բաշխելու համար եւս կիրառվում է բանաձեւ: Որոշվել է տարածքային ընտրատարածքին հասանելիք մանդատների թիվը, եւ երբ արդեն պարզ կլինի, թե յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուր տարածքից որքան մանդատ է ստանալու, այնուհետ արդեն կորոշվեն կոնկրետ անձինք՝ ովքեր են ստանալու մանդատները՝ պայմանավորված այդ տարածքներում ստացած իրենց ձայների քանակով: Իսկ մանդատների որոշումը յուրաքանչյուր տարածքի համար ընդունելու դեպքում հիմք է ընդունվելու տվյալ կուսակցության ստացած կողմ ձայները»,- ասաց նա:

Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ այս ընտրություններին ավելի պատասխանատու են վերաբերել: Մատնանշեց՝ հերթական ընտրություններից արտահերթ ընտրությունները տարբերվում են նրանով, որ նախապատրաստական շրջանի համար ավելի քիչ ժամանակ  է տրամադրվում: «Միանշանակ մոտեցումը եղել է բարձր պատասխանատվությամբ, որպեսզի ընտրական գործընթացը կազմակերպվի ԸՕ-ի պահանջներին լիակատար համապատասխան, առանց որեւէ ժամկետի խափանման»,- ասաց նա:

Տպել
4780 դիտում

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

Վարչապետը ելույթ է ունենում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Գիշերվա միջադեպից տուժած ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է

Մի ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել են. Ահարոնյան

25-ամյա ոստիկանը գլխի շրջանում պատռվածքներ ունի, 38-ամյա ոստիկանը տեղափոխվել է արդեն մահացած. ՔԿ

Երեւանում վերելակի խափանվելու հետեւանքով քաղաքացիներն արգելափակվել էին ներսում

Երեւանում սպանված 38-ամյա ոստիկանին կրակել են իր իսկ ծառայողական զենքով, մյուսին՝ հարվածել կոթով. մանրամասներ

Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար. ՄԱԿ

Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը ՀՀ ոստիկանություն են այցելել

Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը ամեն օր՝ ժամը 09:00-18:00-ն, շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը