Հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է ՀԺ-ի լրագրողին, թույլ չի տվել մասնագիտական գործունեություն ծավալել

10/49 ընտրատեղամասում խախտվել են «Հայկական ժամանակ»-ի լրագրողի իրավունքները: Հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել, որ ՀԺ-ի թղթակից Նարեկ Կիրակոսյանն ընտրատեղամասում կատարի մասնագիտական պարտականությունները:

10/49-ի հանձնաժողովի նախագահն արգելել է մեր թղթակցի մուտքը ընտրատեղամաս՝ պատճառաբանելով, որ մեր լրագրողը ընտրատեղամաս է եկել 20:00-ից հետո: Երբ մեր թղթակիցը հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված հավատարմագիր, անձնագիր եւ տեղեկացրել, որ օրենքի համաձայն կարող է ցանկացած պահի մտնել եւ դուրս գալ ընտրատեղամաս, հանձնաժողովի նախագահը կրկին թույլ չի տվել, որ մեր թղթակիցը մասնակցի քվեաթերթիկները հաշվելու գործընթացին:

Ստեղծված իրավիճակի մասին մեր լրագրողը տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Վերջինիս միջամտությունից հետո նոր միայն ՀԺ-ի լրագրողին գրանցել են որպես ԶԼՄ ներկայացուցիչ:

Ի դեպ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն ՀԺ-ի լրագրողին տեղեկացրել է, որ 20:00-ից հետո իրեն եւս ներս չեն թողել:

Մեկ օրվա ընտրական գործընթացը կազմակերպելու համար հանձնաժողովի նախագահը վճարվում է մոտ 120 հազար դրամով, բայց սրան զուգահեռ չեն տիրապետում տարրական օրենքերի:

Տպել
1893 դիտում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ

Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են. Ջանջուղազյան

ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը

Մեղավորության կանխավարկա՞ծ. Հերոյանը` քիլլե՞ր

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ (տեսանյութ)

Օդային աղետի պատճառների լաբիրինթոսում. անպատասխան հարցեր

Պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին եւ առաջնորդվել դրանցով. նախարար

Պայքար կյանքի եւ մահվան միջեվ. հրաշքի հնարավորությունը չի բացառվում

Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն. ԱԳ նախարար

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Սուրենյան

Երբ Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու պահը գա, դա կլինի. Մնացականյան

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը

Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում. Ջոնսոն