Շիրակի մարզպետը քվեարկեց հանուն հեղափոխության հաղթանակի

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը: Նա ընտրական տեղամաս էր եկել որդու՝ 1.5 տարեկան Հակոբի հետ, ով ամբողջ ընթացքում հայրիկի ականջին բլբլացնում եւ խորհուրդներ էր տալիս: Կարեն Սարուխանյանն ասաց՝ քվեարկեց հանուն արդարության, հանուն հզորության, հանուն մեր երկրի եւ մեր երեխաների ապագայի, հանուն հեղափոխության հաղթանակի:

Ընտրվելու դեպքում՝ կգերադասեք դառնալ պատգամավո՞ր, թե՞ մնալ Շիրակի մարզպետ, հարցին Կարեն Սարուխանյանը պատասխանեց. «Ռեյտինգային համակարգով ԱԺ պատգամավոր ընտրվելու խնդիր չունեմ, նաեւ համամասնական ցուցակում բավական լավ դիրք եմ զբաղեցնում, բայց պատգամավոր կլինեմ, թե մարզպետ, դա քաղաքական որոշում է լինելու: Դա քաղաքական թիմով կորոշենք, բայց ուզում եմ ասել, որ Շիրակի մարզում դեռ շատ անելիքներ ունեմ»,- ասաց Սարուխանյանը:

Այսօրվա ընտրության արդյունքներով, ըստ Կարեն Սարուխանյանի, կստանա իր աշխատանքի գնահատականը: 

ԱԺ անցած ընտրություններում՝ 2017 թվականի, ես եղել եմ «Ելք»-ի շտաբի պետը Շիրակի մարզում: Այդ ժամանակ բազմաթիվ ահազանգեր ենք ունեցել ընտրախախտումների, ընտրակաշառքների բաժանման մասին: Իսկ հիմա, երբ էլի պրոցեսում եմ, եւ «Իմ քայլը» դաշինքի պատասխանատուն եմ, վստահ ասում եմ, որ  որեւէ նման արատավոր երեւույթ չի արձանագրվել: Եղել են, իհարկե, ահազանգեր, սակայն դրանցից ոչ մեկն իրականությանը չի համապատասխանել:  

Տպել
1348 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան