Նախընտրական քարոզարշավի վերջին օրը․ ինչպե՞ս ընթացավ ընտրապայքարը

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Վաղը կլինի լռության օր, իսկ արդեն կիրակի կկայանան ընտրությունները։  

Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ երկու դաշինք եւ 9 կուսակցություն՝ «Իմ քայլը» եւ «Մենք» դաշինքներ, «Քաղաքացու որոշում» ՍԴԿ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ, «Սասնա ծռեր» կուսակցություն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, ՕԵԿ եւ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն։

Քաղաքական այս ուժերը քարոզչական ամենատարբեր մեխանիզմներ էին ընտրել՝ թռուցիկներ բաժանելուց մինչեւ համայնքային հանդիպումներ, դռնեդուռ քարոզչությունից մինչեւ ֆլեշմոբեր։

Քարոզարշավի սկզբնական շրջանում «Իմ քայլը» դաշինքն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընտրապայքար էին տանում միմյանց հանդեպ մեղադրանքներ հնչեցնելով․ ներկա իշխանության ներկայացուցիչները նախկիններին մեղադրում էին երկիրը սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հասցնելու, արտագաղթի, մարտիմեկյան ոճրագործության, կոռուպցիայի, ընտրությունները կեղծելու մեջ, նախկինները նոր իշխանություններին՝ քաղաքացիներին մանիպուլացնելու ու ստելու մեջ։ Արդեն քարոզարշավի վերջին օրերին «Իմ քայլը» դաշինքը սկսեց ակտիվորեն ներկայացնել իր ծրագրային դրույթները։

Այս դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ողջ ընթացքում շրջեց Հայաստանի տարբեր մարզերով, նախընտրական հանրահավաքներ արեց մի շարք համայնքներում, իսկ դաշինքի մյուս անդամները Հանրապետության տարբեր մասերում անցկացնում էին իրենց անհատական քարոզարշավը։ Ընտրարշավի նախավերջին օրը Փաշինյանը նախընտրական թռուցիկներ բաժանեց մետրոյում, հանրային տրանսպորտում, պատահականության սկզբունքով մտավ մայրաքաղաքի տարբեր շենքեր ու բնակարաններ, զրուցեց քաղաքացիների հետ, որոշների բարձրաձայնած խնդիրներին փորձեց տեղում լուծումներ առաջարկել։

Ի տարբերություն «Իմ քայլը» դաշինքի՝ Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածուները պասիվ քարոզարշավ էին անում։ Այս կուսակցության թեկնածուներն, ըստ էության, համայնքային հանդիպումներ չէին անցկացնում։ Բացի այս՝ նախորդ տարիների հետ համեմատած՝ քիչ էին նաեւ ՀՀԿ-ի քարոզչական պաստառները։ Չնայած այս ամենին՝ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը պնդում էր, որ իրենք իսկապես դուրս են գալիս բնակիչների հետ հանդիպման։ ՀՀԿ-ական պատգամավորները քաղաքացիների հետ շփվում էին մեծամասամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով, որոնց ժամանակ խոսում էին ներկա իշխանության թույլ տված սխալների մասին, պնդում, թե Փաշինյանն ու իր թիմը վարչական լծակներ են կիրառում, մարդկանց ուղղորդում կամ սպառնում այս ընտրություններում ՀՀԿ-ին ընտրելու դեպքում։ ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանն էլ, անդրադառնալով պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությանը, հայտարարեց, թե Փաշինյանի հակակոռուպցիոն պայքարն ընդամենը շոու է։ Այս քաղաքական ուժն իր քարոզարշավն, ըստ էության, կառուցել էր ներկա իշխանություններին քննադատելու հենքի վրա։ Նշենք նաեւ, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն էլ բավականին կարճ ու սահմանափակ էր։

Մայրաքաղաքում բավական ակտիվ քարոզարավ էր անցկացնում նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Մարզերում, սակայն, այս ուժը մեծ ծավալի աշխատանք չէր տանում: ՔՈ ՍԴԿ անդամները բազմիցս հայտարարել են, որ պետք էր վերացնել ռեյտինգային ընտրության մոդելը, քանի որ այն անարդար է ու ունի բազմաթիվ թերություններ, եւ այս ընտրակարգով պայքար է ընթանում, թե ում թեկնածուն է մարզում առավել «հարգված»։ ՔՈ ՍԴԿ-ն իր գաղափարախոսության խորհրդանիշ էր ընտրել մանդարինը։ Այս ուժի թեկնածուները ընտրարշավի ընթացքում բացի իրենց նախընտրական թռուցիկներից քաղաքացիներին տալիս էին նաեւ մանդարիններ՝ մեկնաբանելով, որ այն խորհրդանշում է համերաշխություն եւ արդյունքի արդար բաշխում։ Այս կուսակցությունը քարոզարշավի ընթացքում հանդես եկավ առաջարկ-հայտարարությամբ՝ ահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ: Կուսակցությունը քաղաքական ուժերին առաջարկում էր ստորագրել փոխադարձ համաձայնագիր այն մասին, որ ընտրվելու դեպքում կնախաձեռնեն և կսատարեն նոր Սահմանադրության ընդունման գործընթաց՝ փաստարկելով, որ ներկա Սահմանադրությունն ընդունվել է համատարած կեղծիքների պայմաններում եւ ձևավորվել նախորդ քաղաքական համակարգը վերարտադրելու համար։

Փողոցում ակտիվ քարոզարշավին զուգընթաց՝ «Մենք» դաշինքը եւս իրականացնում էր ֆլեշմոբեր։ Այս ուժի թեկնածուները քաղաքացիներին հյուրասիրում էին դաշինքի անվան գրությամբ կարկանդակներ՝ մեկնաբանելով, որ իրենք եղածը կիսում են ժողովրդի հետ, եւ որ դա տատիկներից և պապիկներից եկած խորհուրդ է։ Դաշինքի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանը քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ իրենց դաշինքը միակ քաղաքական ուժն է, որը ներկայացրել է հստակ ծրագիր, հստակ ճանապարհ, թե ինչպես կարելի է երկիրն այս վիճակից դուրս հանել:

«Սասնա ծռեր» կուսակցությունը քարոզարշավ էր անցկացնում Հայաստանի տարբեր մարզերում։ Այս քաղաքական ուժի պատգամավորության թեկնածուները ընտրարշավի ընթացքում շրջում էին Հանրապետության փողոցներով, բաժանում իրենց նախընտրական թռուցիկները, զրուցում քաղաքացիների հետ։ Կուսակցության պատգամավորության թեկնածուները եւ մասնավորապես ցուցակի երկրորդ համար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարեցին՝ ապագա խորհրդարանում երկրորդ բևեռը պետք է իրենք լինեն, քանի որ միայն իրենք կարող են վերահսկել կառավարության գործունեությունը: «Սասնա ծռեր»-ի ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն էլ ընտրապայքարի ընթացքում հանդես եկավ հայտարարությամբ, որ 7-րդ գումարման Ազգային ժողովը կարճ՝ մոտ երկու տարվա կյանք է ունենալու, քանի որ Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի եւ Սահմանադրության փոփոխություններից հետո անհրաժեշտ է լինելու նոր արտահերթ ընտրություններ անցկացնել։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր ընտրարշավը տարբեր խմբերով տանում էր Հանրապետության բոլոր մարզերում։ Այս կուսակցության անդամները շրջում էին փողոցներով, քաղաքացիներին ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը։ Կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը ընտրողների հետ հանդիպումների ժամանակ խոսել է զինված ուժերում պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնելու անհրաժեշտության մասին, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման, երիտասարդությանն առնչվող եւ այլ խնդիրների մասին։ Նկատենք, որ այս քաղաքական ուժը եւ մասնավորապես Էդմոն Մարուքյանը, ինչպես երեւաց նախօրեին տեղի ունեցած հայտնի բանավեճից, եւս պայքարում է խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցնելու համար, եւ իրեն քաղաքական մրցակից է թիրախավորել Բարգավաճ Հայաստան եւ «Սասնա ծռեր» կուսակցություններին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ քարոզարշավի 12 օրերին իր մարզային հանդիպումներով հետ չի մնացել մյուս քաղաքական ուժերից։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բնակիչների հետ հանդիպումներ է ունեցել տարբեր մարզերում՝ հիմնականում խոսելով տնտեսությանը վերաբերող հարցերից։ Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանն անդրադարձել է նաեւ աղետի գոտու խնդիրներին՝ նշելով, որ պետության համար անօթեւաններին բնակարաններ տրամադրելու հարցը պետք է առաջնային լինի։ Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճին՝ Ծառուկյանն այն չէր հավանել՝ մեկնաբանելով, որ բանավեճին ներկաներից ամեն մեկը փորձել է մյուսի հաշվին դիվիդենտներ շահել, այնինչ, այն պետք է ծավալվեր սոցիալ-տնտեսական հարցերի քննարկման շուրջ։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը, ՕԵԿ-ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» եւ ՀՅԴ կուսակցությունները քարոզարշավի 12 օրերին հանդիպել են քաղաքացիների հետ, ներկայացրել իրենց նախընտրական ծրագրերը։ Այս կուսակցություններն, ըստ էության, բուռն քարոզարշավ չեն անցկացրել։

Ի դեպ՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը 11 քաղաքական ուժերից միակն է, որի նախընտրական ցուցակը գլխավորում է կին թեկնածու՝ Լուսինե Հարոյանը։

ՔԺՎ կուսակցությունն իր նախընտրական ծրագիրն ու քարոզարշավը հիմնականում կենտրոնացրել էր քրիստոնեական արմատներին վերադառնալու գաղափարի շուրջ։

ՀՅԴ-ն քարոզարշավ է իրականացրել տարբեր մարզերզում, հանրահավաքներ անցկացրել, հանդիպումներ ունեցել բնակիչների ու տարբեր գործիչների հետ:

ՕԵԿ-ը նախընտրական քարոզարշավի 12 օրերին մի քանի անգամ հայտարարեց, որ իրենք միակն են, որ օրենսդրական գործունեության շրջանակներում իրենք հեղինակել են շուրջ 250 օրենք։ Այս կուսակցության ղեկավար, ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը նաեւ հայտարարեց, որ Փաշինյանի իշխանության օրոք երկրում որեւէ փոփոխություն չի եղել, եւ չնայած սրան՝ Բաղդասարյանը բանավեճի ժամանակ համաձայնում էր Փաշինյանի հայտարարությունների հետ։

Իսկ վաղն արդեն լռության օր է, ինչը նշանակում է, որ կուսակցությունները չեն կարող որեւէ քարոզչություն իրականացնել։

Տպել
21913 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն