Հայկ Սանոսյանի տնտեսական ծրագիրը 50.000 կայուն աշխատատեղ է խոստանում

Թիվ 1 ընտրատարածքում Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Հայկ Սանոսյանին սոցհարցումների հրապարակած թվերը չեն կաշկանդում:

Հավատում է, որ իրենց կուսակցությունը կմտնի խորհրդարան, թեև ավելի մեծ է գնահատում հենց իր շանսերը: Գործարար, նախկին պատգամավոր Հայկ Սանոսյանի ընտրատարածքը ներառում է Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

Ինչու է ուզում վերադառնալ խորհրդարան հարցին թեկնածուն կարճ պատասխանեց՝ լուրջ ծրագիր ունեմ:

- Օրենսդիրում լինելով՝ կարող եմ ավելի կարճ ու օպտիմալ ճանապարհով ներկայացնել գաղափարներս, և վստահաբար իմ փորձը, առաջարկների փաթեթը նայելով՝  կառավարությունը ականջալուր կլինի ներկայացվող ծրագրին:

Իսկ այդ ծրագրերի մասին ես իմ հարցազրույցների մեջ կարճ ներկայացրել եմ, դրանք ընդգրկուն աշխատունակ ծրագրեր են և կարող են ազգային պլատֆորմի վերածվել: Իմ առաջարկների փաթեթն ընդգրկուն է՝ ներառում է գյուղատնտեսությունը, տուրիզմը և թեթև արդյունաբերությունը:

- Նախորդ կառավարությունների օրոք փորձե՞լ եք առաջարկել ձեր ծրագրերը, հատկապես, որ ունեք հաջողված փորձ:

- Այո, շատ եմ փորձել այս ծրագրերն առաջ մղել, բայց, ցավոք, այն ժամանակ անձնավորված հարաբերություններ կային, իսկ կառավարության անդամները նախ պետք է պետական մտածելակերպ ունենան: Ընդհանրապես կառավարության քաղաքականությունը պետք է պետականամետ, ազգայնամետ լինի, միշտ չէ, որ ես դա զգացել եմ մեր օրենսդիրում կամ գործադիր մարմնում:

Ցանկության դեպքում հնարավոր է իմ կողմից ներկայացվողն էլ, զանազան այլ լուրջ ծրագրեր էլ իրականություն դարձնել, եթե դրա ցանկությունն, իրոք, կա, և շատ կարճ ժամանակահատվածում կունենանք առողջացող տնտեսություն, լուրջ գյուղատնտեսական բազա: Ես այսօր տեսնում եմ այդ մոտիվացիան և ուզում եմ ինքս էլ իմ չափով մասնակիցը դառնալ այդ «ռեսթարթ արվող պրոցեսին», ունեմ դրա համար բավարար փորձ, գիտելիքներ ու հմտություն, իսկ ցանկությունս իսկապես մեծ է:

- Իսկ հետհեղափոխական Հայաստանում դուք տեսնու՞մ եք նախադրյալները:

- Այո, այս թավշյա հեղափոխությունը իմ մեջ մեծ ուժ է արթնացրել, արթնացրել է հավատը և իմ նպատակն այս քաղաքական ուժերի հետ միասին, որոնք կմտնեն խորհրդարան, համահունչ քայլերով մեր երկիրը հզորացնելու գործընթացին միանալն է:

Մեծ վստահություն ու հավատ կա, տա Աստված, հուսախաբ չլինենք: Ես չեմ կաշկանդվում կառավարման համակարգում երիտասարդ պոտենցիալից, այդ կադրերը հնարավոր է կրեատիվ լուծումներ տան մեր գաղափարներին, կառուցողական դաշտում ավելի արագ ստարտ տանք՝ առանց վախերի, չէ որ մեր շահն ընդհանուր է, մենք չպիտի թույլ տանք ընտանիքներ հեռանան Հայաստանից:

Եթե համատեղ ուժերով ձեռնարկենք տնտեսական լուրջ քայլեր և խանդով չվերաբերվենք թիմից դուրս պոտենցիալին, ուրեմն պրոֆեսիոնալն էլ, տարեց գիտակն էլ, երիտասարդ պոտենցիալն էլ չեն լքի մեր երկիրը, կռեալիզացնեն իրենց այստեղ, մենք ունակ ենք մեծ-մեծ ծրագրեր կյանքի կոչելուն, ուրեմն իրար խրախուսենք խանգարելու փոխարեն:

- Մտածե՞լ եք՝ որն է լինելու Ձեր քայլը ընտրություններում չհաղթելու դեպքում:

- Ես դրսում, եթերներից գոռացող կամ քննադատողներից չեմ, ես առանց այդ էլ ունեմ իմ գործունեության դաշտը, ակտիվ զբաղվում եմ բիզնեսով: Իմ ոլորտը գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն է: Երեք եղբայրներով Հայաստանում և Վրաստանում մեծ ձեռնարկություն ունենք, ունենք ծառայություների մատուցման սերվիս: Մենք գործատու ենք, հարկատու.. առանց այդ էլ ակտիվորեն փորձում ենք Հայաստանում ընդլայնել մեր մասշտաբները:

Անկախ ընտրությունների ելքից, ես պիտի մաքսիմալ ձևով կարողանամ ռեալիզացնել իմ ծրագրերը, իմ հարցազրույցներից հետո այսօր արդեն մեծ արձագանքներ ունեմ, որովհետև մարդիկ հասկացել են,որ դրանք ռեալիստական են, աշխատունակ ՝ հիմքում իմ մասնավոր բիզնեսում արձանագրած հաջողություններն են, հաշվարկները շատ ռեալ են և կարող են արագ մտնել հունի մեջ:

Ես կաշխատեմ նոր կառավարության հետ՝ թեկուզ դրսից՝ գործարարի դիրքերից, միայն թե ականջալուր և հետևողական լինեն: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որպեսզի Հայաստանը ներկրող պետությունից դառնա արտահանող պետություն: Այո, պետք է զարգացնել և՛ գյուղատնտեսությունը, և՛ տուրիզմը, որպեսզի ունենանք հզոր երկիր՝  հզոր բանակով, ապահով Հայաստան՝ զարգացող տնտեսությամբ:

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Կտավատի, քունջութի աճեցմամբ իմ ընտանիքը զբաղվում է 2003-ից: Մեր հողում սա նոր բան չէ, իրականում մենք վերականգնել ենք մեր պապերի ավանդույթները, ժամանակին Հայաստանից կտավատը տոննաներով արտահանվել է Ռուսաստան, հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լենինի հրամանով դաշտավայրերում սկսել են միայն հացահատիկ ցանել, որ մարդիկ սովից չմեռնեն: Ես այդ ոլորտն այնքան խորությամբ եմ ուսումնասիրել, գիտական թեզս եմ պաշտպանում այս թեմայով, զուգահեռաբար զբաղվում եմ դրա բիզնեսով: Տարեկան 300 հեկտար կտավատի մշակաբույս եմ ցանում, մշակվում է ձիթայուղի արտադրության նպատակով, իսկ բույսի ցողունները հատուկ տեխնոլոգիայով մշակվում են, հետագայում օգտագործվում ներքնակների պատրաստման համար:

Եթե տեղյակ չեք, նշեմ, որ ամենաբարձրակարգ ներքնակներն աշխարհում հենց կտավատի բրդի շերտ ունեն իրենց մեջ: Սա բացառիկ բույս է, խիստ օգտակար և կիրառելի մի շարք դեպքերում՝ առողջական նպատակով, սննդի մեջ, արդյունաբերական և այլն:

Վստահաբար կարող եմ ասել, որ այս մշակաբույսը շատ լավ կաճի մեր բնակլիմայական պայմաններում՝ լեռնային և սահմանամերձ գոտիներում: Հարմար է, որովհետև ջրելու խնդիր չունի, կարկտից չի վախենում և այդ մշակաբույսի արտադրությունը կզարգացնի ոչ միայն գյուղատնտեսությունը,  այլև՝ թեթև արդյունաբերությունը, քանի որ կտավատի ցողուններից բուրդ ենք ստանում (դա շատերիս ծանոթ լիոն կոչված կտորի հումքն է): Այն տարածված է ամբողջ աշխարհում և մեծ պահանաջարկ ունի հատկապես Եվրոպայում:

Մենք բամբակ այլևս չենք ներկրի, կզարգացնենք թեթև արդյունաբերությունը ներսում: Կտավատի մշակաբույսը տարածելով՝ կլուծենք գյուղական համայնքներում զբաղվածության խնդիրը, մեծաքանակ գյուղացիներ կներգրավվեն աշխատանքում: Ծրագիրը հաջողությամբ իրականացնելու դեպքում մեծ արդյունքների կհասնենք, քանի որ մշակաբույսը, նաև որպես ձիթապտուղ, պահանջարկ ունի ոչ միայն ներքին շուկայում, այլ նաև դրսում:

Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է կառավարության միջամտությունը, հարկավոր է դրսից՝ Չինաստանից, Բելոռուսիայից ներկրել գյուղտեխնիկա:

Գյուղտեխնիկայի ռեսուրսները կիրառելու պարագայում էականորեն կհեշտանան գյուղացիական աշխատանքները:

Կտավատի մշակաբույսի աճեցմամբ մենք կլուծենք միանգամից մի քանի խնդիր. դա կլինի տարածքային զարգացման լուրջ խթան, լուրջ ծրագիր, որը կհանգեցնի և՛ գյուղատնտեսության, և՛թեթև արդյունաբերության զարգացմանը: Կբացվեն նաև ֆաբրիկաներ:

Այսօր մենք օգտագործում ենք Շիրակի, Գեղարքունիքի դաշտավայրերը, պետական աջակցության դեպքում Սյունիքում վստահաբար կընդլայնենք ցանքատարածքներ: Իմ հաշվարկներով, եթե մենք Հայաստանում ցանենք 10 000 հա միայն սկզբնական փուլում, ապա աճեցման մշակման աշխատանքներում կներգրավվի մոտ 50.000 մարդ, այսինքն՝ 50000 աշխատատեղ կապահովենք միանգամից: Իսկ այս ծրագիրը հավակնոտ է, կայուն աշխատատեղեր է խոստանում:

Կտավատի արտադրության ծավալներն ահռելի մեծ են Բելոռուսիայում, այնտեղ բյուջեի 30 %-ը գոյանում է հենց կտավատի արտադրությունից:

Գյուղատնտեսական ոլորտում իմ առաջարկների փաթեթը մի քանի ուղղություն ունի, մյուսները կներկայացնեմ արդեն խորհրդարանում, եթե ընտրություններում հաջողեմ:

ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Մենք պետք է կարողանանք այդ առավելությունն օգտագործել և զարգացնել տուրիզմը …

Այսօրվա դրությամբ Հայաստանում հյուրանոցների թիվը շատ քիչ է. հաճախ պետական բարձր մակարդակով կազմակերպած միջոցառումների, միջազգային համաժողովների ժամանակ մենք կանգնում ենք փաստի առաջ: Եղածն էլ մեծամասամբ բարձրակարգ հյուրանոցներ են, որոնք հաճախ մատչելի չեն տուրիստների համար:

Մենք չունենք տարբեր կոնտինգենտի սպասարկող հյուրանոցային սերվիս: Հետևաբար՝ ես առաջարկում եմ մի ծրագիր, որն ուղղված է հենց այս սեգմենտին. այն է՝ մեր Երևանի որոշ թաղամասեր՝ Փոքր Կենտրոնը, թեկուզ արվարձանային հարմարավետ շենքեր վերածել տուրիստական հյուրատների: Պետությունն այս դեպքում պետք է իրականացնի ծրագիր. սուբսիդավորած վարկեր տրամադրի մեր համաքաղաքացիներին՝ էժան տոկոսադրույքով, որով նրանք հնարավորություն կունենան վերանորոգել իրենց բնակարանները, որոշակի պայմաններ ստեղծել, որպեսզի հարմար գներով վարձով տան տուրիստներին: Պետության կողմից մեծ էֆեկտիվություն կունենա. այս քայլը կլինի խթան տուրիզմի զարգացման համար, կլուծվի բնակչության զբաղվածության հարցը, կլինի փողի շրջանառություն, մարդիկ ի վերջո իրենց բնակարանները վարձու տալով՝ կկարողանան ապրուստի հարց լուծել: Այս փորձը վաղուց կիրառվում է Հռոմում և Իտալիայի հնագույն մի շարք քաղաքներում, հարևան Վրաստանում ու արդյունավետությունն ապացուցված է: Օրինակ, Վրաստանում տարեկան այցելող տուրիստների թիվը պրոգրեսիվ աճ արձանագրեց՝ հասել է տարեկան 6-7 միլիոնի: Գաստրոտուրիզմը զուգահեռաբար պիտի զարգացնենք: Համեղ սնունդը խիստ կարևոր գործոն է ճանապարհորդության ուղղություններ ընտրելիս, մենք կարող ենք այս ուղղությամբ ևս լուրջ ծրագրեր իրականացնել, ունենք բավականին հարուստ ռեսուրսներ, ընդամենը մշակված աշխատունակ ծրագիր է պետք և պետական համակարգային վերաբերմունք:

ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

Հայաստանը հարուստ է նաև իր բուսական աշխարհով, իսկ մենք այս պոտենցիալն առհասարակ անտեսել ենք: Օրինակ, իմ ծրագրերից մեկը Երևանի Ավան համայնքում գործող Բուսաբանական այգուն է վերաբերում: Այստեղ ներդրումային խելացի ծրագիր է պետք անել: Ես արդեն ունեմ մի հրաշալի ծրագիր, քննարկել եմ արաբ գործընկերներիս հետ: Մեծ հետաքրքրություն կա, նախնական համաձայնություն կա, առաջիկայում հավանաբար ներդրողները կժամանեն Երևան: Նրանցից մեկն ի դեպ, շատերին է հայտնի, կոմերցիոն նկատառումներով ստիպված եմ առայժմ անուն չհրապարակել: Հավանաբար՝ անկախ ընտրությունների ելքից, իմ անմիջական միջնորդությամբ նրանք հանդիպում կունենան քաղաքային իշխանության և կառավարության անդամների հետ: Ծրագիրը հավակնոտ է.  Բուսաբանական այգին մտադիր ենք «ռեսթարթ անել», զբոսայգին ցանկություն կա վերածել ակտիվ տուրիստական և ժամանցի գոտու: Մենք այս էկոլոգիական օազիսին պետք է տանք մի քանի նշանակություն՝ ներկայացուցչական, բնապահպանական և քարոզչական, Հայաստանի լեռնաշխարհի մասին գիտելիքներ տվող, տուրիզմի, ժամանցի և այլն: 

ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱ

Ճանապարհների խնդիրը ես տեսնում են հետևյալ կերպ. տարիներ շարունակ կառավարությունը դրսից տարբեր ֆինանսական միջոցներ ներգրավեց, միլիոնավոր դոլարների զանազան ծրագրեր իրականացրեց միջազգային կազմակերպությունների կողմից, բայց իրականում դա արդյունք չտվեց:

Փոշիացվեցին այդ գումարները և ըստ էության մնացինք նույն մակարդակում: Հետևաբար մենք պետք է գնանք երևի թե այլ ուղղությամբ: Ամբողջ աշխարհում ընդունված է ենթակառուցվածքները տալ մասնավորներին և այդ մասնավոր ներդրումների արդյունքում թող լինեն վճարովի բարեկարգ ճանապարհներ: Այս դեպքում միջոցները կծախսվեն վերահսկելի ձևով, արդյունքները կդառնան շոշափելի:

Ես հավատում եմ, որ իմ ընտրատարածքի բնակիչները խոհեմաբար կդիտարկեն թիվ 1-ում առաջադրված բոլոր թեկնածուների ծրագրերը, նրանցից ռոմանտիկ ելույթներն ու իրատեսական առաջարկները հստակ կտարբերակեն, հետևություն կանեն՝ մեզնից ով է ռեալ ուժ, ով համոզիչ, հետևապես կաջակցեն ինձ մտնել խորհրդարան:

Տաթև Առաքելյան

Տպել
3141 դիտում

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ