Տեղի է ունեցել Բագրատաշեն-Սադախլո նոր կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հանդիպումը

07/12/2018 schedule17:42

Հայաստան-Վրաստան սահմանի անցակետում տեղի է ունեցել Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից,  ներկա էին Հայաստանի եւ Վրաստանի կողմից պատվիրատուի՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհների դեպարտամենտի աշխատակիցները, կամրջի նախագծման եւ շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինարարական աշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության, ինչպես նաեւ՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի եւ Վրաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կամրջի նախագծման աշխատանքների իրականացման նպատակով շինհրապարակի կազմակերպման հարցին, քննարկվել եւ համաձայնեցվել է նախագծային մոտեցումների կոնցեպտը:

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագծային աշխատանքների նախատեսվող տեւողությունը յոթ ամիս է: Շինարարական աշխատանքները կսկսվեն նախագծման աշխատանքների եւ համապատասխան հաստատումների ստացումից հետո եւ կտեւեն մեկ տարի:

Տպել
1118 դիտում

Կրակոցներ եւ սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են

Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ. կմասնակցի նաեւ Հասմիկ Պապյանը

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը պարտվեց մրցաշարի առաջին տուրում (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը

Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու. Արթուր Ալեքսանյան

Հայաստանում առաջին անգամ հետիոտնային անցումներում տեղադրվել են երեխաների տեսքով ֆիգուրներ

Երեւանում Niva-ն մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Աղախանյանի կայանած Range Rover-ի մեջ

Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ` ընդգրկելով մոտ 45 հա տարածք

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Վանաձորցի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն ազատման դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին