Փաշինյանն ու Ալիեւը Պետերբուրգում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը. Հաջիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սանկտ Պետերբուրգում զրուցել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «ԱզերԹաջի» հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիեւը:

«Զրույցն ընթացել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների ակտիվ շարունակության եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ»,- ընդգծել է Հաջիեւը: Նրա խոսքով, հարկավոր է հաշվի առնել, որ այս երկու ասպեկտները սերտ փոխկապակցված են եւ իրար փոխլրացնող են:  

«Վերջին շրջանում զորքերի շփման գծում եւ պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է, որը շատ լավ նախադրյալ է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Բայց այն չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անընդունելի ստատուս քվոյի պահպանմանը»,- ասել է պաշտոնյան՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես ստատուս քվոյի շուտափույթ փոփոխման կողմնակից:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով բազմիցս շեշտվել է ստատուս քվոյի փոփոխության կարեւորությունը: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակներում տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պետք է վերականգնվեն միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասել է նա:

Հաջիեւի խոսքով, զրույցի ընթացքում Ալիեւը եւ Փաշինյանը քննարկել են նաեւ պատանդների փոխանակման հարցը:

Բացի այս, ադրբեջանցի պաշտոնյան նաեւ մեկնաբանել է երկու երկրների միջեւ գործող ուղիղ կապը՝ նշելով, որ նման կապն առկա է, բայց այն պետության ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կամ պաշտպանության նախարարների մակարդակով չէ, այլ մեկ մակարդակով ցածր է եւ օգտագործվում է անհրաժեշտության դեպքում:

Տպել
5032 դիտում

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ

1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Նիկոլ Փաշինյան

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ա. Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի նախագահներին

Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան